«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2004 թվականի N 743-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքների համակարգման հանձնաժողով (այսուհետ` համակարգման հանձնաժողով) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
ա) համակարգման հանձնաժողովի հիմնական անդամները մասնակցում են համակարգման հանձնաժողովի նիստերին` մշտական հիմունքներով, իսկ մյուս անդամները ըստ իրենց իրավասությանը վերապահված հարցերի.
բ) համակարգման հանձնաժողովի աշխատանքները համակարգվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից,
գ) համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը` համապատասխան մարմինների ղեկավարների կողմից թեկնածուների ներկայացմամբ,
դ) համակարգման հանձնաժողովն իրավասու է իր աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծելու աշխատանքային խմբեր և սույն որոշման 4-րդ կետում նշված մարմիններից ներգրավելու իրավասու պաշտոնատար անձանց ու աշխատողների:
3. Համակարգման հանձնաժողովին`
ա) մշակել ազգային ծրագրի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը.
բ) մինչև 2004 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ծրագրի նախագիծը:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարներին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտական գործող հանձնաժողովներին (ծառայություններին և խորհուրդներին), ըստ անհրաժեշտության, աջակցել համակարգման հանձնաժողովին:
5. Հանձնարարել Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնին աջակցել համակարգման հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետում նշված ազգային ծրագրի մշակման գործում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
հիմնական անդամ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն |
հիմնական անդամ |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն |
հիմնական անդամ |
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար |
անդամ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ |
հիմնական անդամ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
անդամ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
անդամ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
անդամ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե |
անդամ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
անդամ |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով |
անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ |
անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով |
անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն |
անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով |
անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով |
անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ |
անդամ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.05.2008, N 425-Ա | 17.05.2008, N 743-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|