Գլխավոր տեղեկություն
Համար
N 407-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.21/23(56) Հոդ.478
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2008 թվականի N 407-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված` ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) 2-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

«8.1. Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող օրինական շենքերում, շինություններում ինքնակամ բացված դռները և (կամ) պատուհանները, ինչպես նաև դռների և (կամ) պատուհանների ինքնակամ ձևափոխումները, եթե դրանք իրականացվել են կրող կամ արտաքին պատերի վրա կամ դրանց արդյունքում փոխվել են կրող կոնստրուկցիաները, կարող են ճանաչվել oրինական` դրանք իրականացրած անձի (անձանց) դիմումի հիման վրա` իրավասու մարմնի որոշմամբ, սույն բաժնով սահմանված կարգով:».

2) 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) սույն կարգի 8.1-ին կետում նշված դեպքերում` ինքնակամ բացված կամ ձևափոխված յուրաքանչյուր դռան և (կամ) պատուհանի համար` բազային տուրքի 10-ապատիկի չափով:».

3) 26-րդ և 27-րդ կետերը «աստիճանավանդակների» բառերից հետո լրացնել «կամ շենքի արտաքին պատերի» բառերով.

4) 32-րդ կետի «բ» ենթակետից հանել «26-րդ և» բառերը, «կետերում» բառը փոխարինել «կետում» բառով, իսկ «դռան» բառից հետո «և» բառը փոխարինել «և (կամ)» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31.1-ին կետով.

«31.1. Սույն կարգի 25-րդ կետով նախատեսված օրինականացման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն կարգի 31-րդ կետի «դ» ենթակետով սահմանված 90-օրյա ժամկետի ընթացքում օրինականացման վճարները չմուծված` սույն կարգի 25-րդ կետով նախատեսված կառույցների և շենքի պահպանման ու սպասարկման հողամասի համապատասխան բաժնեմասի նկատմամբ կառույցներն օրինական ճանաչելու և իրավունքների պետական գրանցման ներկայացնելու վերաբերյալ օրինականացման լիազոր մարմնի որոշման ու դիմումի հիման վրա կատարվում է համապատասխան համայնքի կամ պետության սեփականության իրավունքի պետական գրանցում, որից հետո այդ կառույցները սույն կարգի 32-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարին հավասար գնով կարող են օտարվել այն անձանց, որոնց սեփականության իրավունքով պատկանող բնակարաններին կամ ոչ բնակելի տարածքներին են կից իրականացվել կառույցները: Սույն կետով նախատեսված կառույցների օտարումն իրականացվում է բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ կողմից կառույցն օտարելու վերաբերյալ դիմումն ստանալու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետում:».

6) ուժը կորցրած ճանաչել 44-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 44.1-ին կետով.

«44.1. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված բնակելի նշանակության շենքերի, շինությունների օրինականացման մասին որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացման համար նախատեսված վճարները չկատարվելու դեպքում այդ որոշումները ճանաչվում են ուժը կորցրած»:

2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված` ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգին համապատասխան օրինականացման վերաբերյալ ընդունված որոշումներով օրինականացման համար սահմանված վճարումների ժամկետները հաշվարկվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 12

Երևան