Գլխավոր տեղեկություն
Համար
N 320-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.23/24(614) Հոդ.382
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2008 թվականի N 320-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքացիական հատուկ ծառայության և զինվորական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. ապրիլի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

ապրիլի 4-ի N 320-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

ՀՀ պաշտպանության նախարարության քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ

ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ծառայության պաշտոններ

Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ

բարձրագույն հրամանատարական, բարձրագույն սպայական, ավագ հրամանատարական (վարչության պետ), նախարարի վարչական ապարատի ղեկավարի տեղակալի զինվորական ծառայության պաշտոններ

Քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր խմբի պաշտոններ

ավագ հրամանատարական, «մայոր» սպայական կոչումով հաստիքային դասակարգմամբ միջին հրամանատարական, ավագ սպայական զինվորական ծառայության պաշտոններ

Քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար խմբի պաշտոններ

միջին հրամանատարական, կրտսեր սպայական զինվորական ծառայության պաշտոններ

Քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ

կրտսեր հրամանատարական, ենթասպայական զինվորական ծառայության պաշտոններ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան