Գլխավոր տեղեկություն
Համար
N 598-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.02/41(631) Հոդ.695
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 2008 թվականի N 598-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի խմելու ջրի ջրագծի և կոյուղու համակարգի ներքին ցանցերի հիմնանորոգման համար Աղավնաձորի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 50,000.0 հազ. դրամ, այդ թվում`

1) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար` 1,500.0 հազ. դրամ` 2008 թվականի առաջին կիսամյակում.

2) հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար` 48,500.0 հազ. դրամ, որից` 2008 թվականի առաջին կիսամյակում` 22,000.0 հազ. դրամ և 2008 թվականի ինն ամսում` 35,000.0 հազ. դրամ։

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարը հատկացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի խմելու ջրի ջրագծի և կոյուղու համակարգի ներքին ցանցերի հիմնանորոգման աշխատանքների գծով` սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 23

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 19-ի N 598-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

     

Ընդամենը` ծախսեր

-

-

-

այդ թվում`

04

   

Տնտեսական հարաբերություններ

(22,500.0)

(35,000.0)

(50,000.0)

այդ թվում`

 

05

 

Տրանսպորտ

(22,500.0)

(35,000.0)

(50,000.0)

այդ թվում`

   

01

Ճանապարհային տրանսպորտ

(22,500.0)

(35,000.0)

(50,000.0)

այդ թվում`

     

05. Համայնքների բյուջեներին նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների տրամադրում

(22,500.0)

(35,000.0)

(50,000.0)

     

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

(22,500.0)

(35,000.0)

(50,000.0)

     

այդ թվում`

(22,500.0)

(35,000.0)

(50,000.0)

Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին

11

   

Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր

22,500.0

35,000.0

50,000.0

այդ թվում`

 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

22,500.0

35,000.0

50,000.0

այդ թվում`

   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

22,500.0

35,000.0

50,000.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

22,500.0

35,000.0

50,000.0

     

ՀՀ կառավարություն

22,500.0

35,000.0

50,000.0

     

այդ թվում`
Պահուստային միջոցներ

22,500.0

35,000.0

50,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

հունիսի 19-ի N 598-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 21 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 21 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում՝)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

     

Ընդամենը

(22500.0)

(35000.0)

(50000.0)

                այդ թվում`

     

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

(22500.0)

(35000.0)

(50000.0)

                այդ թվում`

04

05

01

01. ՀՀ Վայոց ձորի մարզի Աղավնաձորի գյուղական համայնքի ճանապարհների հիմնանորոգում

(22500.0)

(35000.0)

(50000.0)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան