«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մայիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008154
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 ապրիլի 2008 թ. |
N 221-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի «Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալու նպատակով դիմելու, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման և ռադիոհաճախականության օգտագործման վճարներ» N 8 հավելվածի`
1) N 1 աղյուսակի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Արբանյակային կապի երկրային կայաններ
ա) Արբանյակային կապի երկրային ամրակցված կայաններ, այդ թվում`
մեկ կայան` |
1 000 000 |
2-10 կայաններ, յուրաքանչյուրը |
500 000 |
11-20 կայաններ, յուրաքանչյուրը |
300 000 |
21-50 կայաններ, յուրաքանչյուրը |
200 000 |
բ) Արբանյակային կապի երկրային շարժական կայան` |
400 000». |
2) N 2 աղյուսակի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Արբանյակային կապի երկրային կայաններ
ա) Արբանյակային կապի երկրային ամրակցված կայան` ըստ զբաղեցված 1 ՄՀց միջինացված ռադիոհաճախականության գոտու, մեկ հաճախականության, այդ թվում`
մեկ կայան` |
400 000 |
2-10 կայաններ, յուրաքանչյուրը |
200 000 |
11-20 կայաններ, յուրաքանչյուրը |
120 000 |
21-50 կայաններ, յուրաքանչյուրը |
80 000 |
բ) Արբանյակային կապի երկրային շարժական կայան` ըստ զբաղեցված 1 ՄՀց միջինացված ռադիոհաճախականության գոտու` |
|
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.04.2011, N 169-Ն | 02.06.2011, N 221-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|