ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2008 թվականի N 399-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1747-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» և «Առողջապահական տեղեկատվական վիճակագրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 1747-Ա որոշման «բ» կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«բ) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական տեղեկատվական վիճակագրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 7865000 դրամ կանոնադրական կապիտալի նվազեցումը` բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն փոքրացման ձևով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` այն սահմանելով 1000428 դրամ:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|