Գլխավոր տեղեկություն
Համար
N 306-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.05.23/31(621) Հոդ.375
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2008 թվականի N 306-Ն

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի տնօրինության` Գուգարքի ոստիկանության բաժնի նախկին վարչական շենքը (այսուհետ` գույք) (հասցեն` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Աբովյան 55) օտարել դասական աճուրդով:

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի սեպտեմբերի 13-ին գնահատված գույքի արժեքը` 9732 հազ. դրամ,

բ. գույքի վաճառքի մեկնարկային գինը` 9732 հազ. դրամ,

գ. որ աճուրդում հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1097 քառ. մետր հողատարածքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կադաստրային արժեքով:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա. սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին,

բ. աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 303800 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ օրենքով սահմանված կարգով:

3) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը` համայնքի բյուջե:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի վարչական շենքը և տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել Մեխակ Մխիթարյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0499990, տրված` 05.09.2006 թ., 048-ի կողմից):

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի նոյեմբերի 28-ին գնահատված գույքի արժեքը` 6748 հազ. դրամ,

բ. ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 6748 հազ. դրամ,

գ. որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1140 քառ. մետր հողատարածքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կադաստրային արժեքով:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա. 3 տարվա ընթացքում կատարել 15 մլն դրամի չափով ներդրումներ` յուրաքանչյուր տարի` հավասարաչափ,

բ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 231624 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը` համայնքի բյուջե:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. ապրիլի 11

Երևան