Գլխավոր տեղեկություն
Համար
N 325-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.23/24(614) Հոդ.384
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2008 թվականի N 325-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման 18-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության, ինչպես նաև ելնելով «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անխափան շահագործման ու ընկերության ֆինանսատնտեսական գործունեության բարելավման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության գործունեության բարելավման միջոցառումների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 751-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 218-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 5-րդ կետում «2008» թիվը փոխարինել «2009» թվով.

2) որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունում «2007» թիվը փոխարինել «2009» թվով:

2. «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի ֆինանսական գործունեության արդյունքում առաջացող ճեղքվածքը մարելու նպատակով ընկերությանը հատկացնել 73486.0 հազ. դրամի չափով սուբսիդիա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. ապրիլի 11

Երևան