ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2008 թվականի N 314-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով և 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` սույն որոշման հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքներում գտնվող՝ 202.920,6 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեք ունեցող շենքերով և շինություններով` իրենց զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 125860,0 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողամասերով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման հավելվածի`
ա. 1-4-րդ կետերում նշված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային համայնքին, ընդ որում, 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել հետագայում այնտեղ բնակվողներին` անհատույց սեփականաշնորհելու պայմանով,
բ. 5-րդ կետում նշված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մայիսյանի գյուղական համայնքին` գյուղատնտեսական ծրագրերի իրականացման նպատակով.
2) ընկերության, Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը և առաջարկել Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքների ղեկավարներին սույն որոշման 3-րդ և 5-րդ կետերով սահմանված գույքի ամրացման ու նվիրաբերության գործարքներից բխող հանձնման-ընդունման աշխատանքները, գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանունը, գտնվելու վայրը | Ընդհանուր մակերեսը (քառ. մետր) |
Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ) |
Հողամասի մակերեսը (քառ. մետր) |
1. |
Մեծամորի քաղաքային համայնք Հանրակացարան` երեք մասնաշենքով |
11000.0 | 46891.2 | 8400.0 |
Ա. մասնաշենք | 3819.6 | 25528.7 | ||
Բ. մասնաշենք | 3791.3 | 2540.7 | ||
Գ. մասնաշենք | 3389.1 | 18821.8 | ||
2. | Հյուրանոցային համալիր | 3680.2 | 150494.5 | 2860.0 |
3. | Մարզահամալիր | 4623.8 | 4953.1 | 10600.0 |
4. | Ավտոկայանատեղ | 2813.3 | 62.5 | 24000.0 |
5. |
Մայիսյանի գյուղական համայնք Օժանդակ տնտեսություն (անավարտ շինարարության օբյեկտ) |
37074.0 | 519.3 | 80000.0 |
Ընդամենը |
59191.3 | 202920.6 | 125860.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.09.2019, N 1221-Ա | 19.09.2019, N 314-Ա | |
16.04.2015, N 394-Ա | 19.04.2015, N 314-Ա | |
18.12.2014, N 1440-Ա | 23.12.2014, N 314-Ա | |
03.02.2011, N 63-Ա | 08.02.2011, N 314-Ա | |
04.09.2008, N 987-Ա | 09.09.2008, N 314-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|