Գլխավոր տեղեկություն
Համար
N 467-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2008-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.29/52(227) Հոդ.522
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2008 թվականի N 467-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1821-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրությունում`

ա. 6-րդ կետը «ընդգրկվում են» բառերից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինը (այսուհետ` պետական մարմին) և» բառերով,

բ. 7-րդ կետի «բ» ենթակետը «կարգավորման» բառից հետո լրացնել «և աշխատանքի վարձատրության» բառերով,

գ. 7-րդ կետի «դ» ենթակետից հանել «պետական» բառը,

դ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ.1)» ենթակետով.

«թ.1) Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության մշակումը և դրա իրականացման ապահովումը»,

ե. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա.1)» ենթակետով.

«ժա.1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ համագործակցությունը.»,

զ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա.1)» ենթակետով.

«ա.1) սոցիալական գործընկերության համակարգի հանրապետական մակարդակում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի գործառույթների իրականացում.»,

է. 8-րդ կետի «դ» ենթակետում «արտադրությունում» բառը փոխարինել «աշխատանքի վայրում» բառերով,

ը. 8-րդ կետի «ժ» ենթակետում «համակարգում» բառը փոխարինել «կազմակերպում» բառով,

թ. 8-րդ կետի «ժա.2)» ենթակետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից» բառերը փոխարինել «ապահովագրական» բառով,

ժ. 8-րդ կետի «ժա.3)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա.3) պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վիճակագրական տվյալների (տեղեկությունների) վերլուծություն և հավաստիության ստուգում.»,

ժա. 8-րդ կետի «ժբ.1)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժբ.1) պետական նպաստների նշանակման, վերահաշվարկման, կասեցման, դադարեցման, վճարման` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.»,

ժբ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժե.1)», «ժե.2)» և «ժե.3)» ենթակետերով`

«ժե.1) գենդերային հիմնահարցերի ուսումնասիրում, դրանց լուծմանն ուղղված պետական ծրագրերի մշակում և իրականացում.

ժե.2) մարդկանց առուվաճառքի (թրաֆիկինգ) հիմնահարցերի ուսումնասիրում, թրաֆիկինգի ենթարկված անձանց սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում.

ժե.3) կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման ապահովում, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինների հետ տեղերում այդպիսի ծրագրերի համագործակցված կատարում.»,

ժգ. 8-րդ կետի «ժէ» ենթակետում «սոցիալ-բժշկական» բառերը փոխարինել «բժշկական» բառով, իսկ «սոցիալ-հոգեբանական» բառերը` «սոցիալական» բառով,

ժդ. 8-րդ կետի «ժթ» ենթակետում «մասնագիտացված» բառը փոխարինել «բնակչության սոցիալական պաշտպանության» բառերով,

ժե. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իա.1)» ենթակետով.

«իա.1) մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման լիցենզավորման, ինչպես նաև ծեր և հաշմանդամ քաղաքացիների խնամքի և սպասարկման կազմակերպման գործունեության լիցենզավորման իրականացումը.»,

ժզ. 8-րդ կետի «իբ» ենթակետը «մուրացկան» բառից առաջ լրացնել «անօթևան, » բառով,

ժէ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իբ.1)» ենթակետով.

«իբ.1) հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովման կառուցակարգերի ներդրում և դրանց իրականացման նկատմամբ մոնիթորինգ.»,

ժը. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իգ.2)» ենթակետով.

«իգ.2) երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների տեղավորման, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում.»,

ժթ. 8-րդ կետի «իե» ենթակետում «վերահսկողության» բառը փոխարինել «բարձրագույն մասնագիտական հսկողության» բառերով,

ի. 8-րդ կետի «լբ» ենթակետը «լրատվության» բառից հետո լրացնել «և հանրային իրազեկման այլ» բառերով, իսկ «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական պաշտպանության» բառերով,

իա. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «լբ.1)» ենթակետով.

«լբ.1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում, համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացում` ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ըստ անհրաժեշտության, ներգրավելով քաղաքականության, ռազմավարությունների մշակման գործընթացում.»,

իբ. 12-րդ կետի «է» ենթակետը «օգնականներին,» բառից հետո լրացնել «պետական մարմնի ղեկավարի ներկայացմամբ` պետական մարմնի ղեկավարի տեղակալներին,» բառերով,

իգ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է.1)» ենթակետով.

«է.1) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում թեկնածություն` պետական մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակում կատարելու համար.»,

իդ. 12-րդ կետի «ժ» ենթակետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «պետական մարմնի ղեկավարի,» բառերով,

իե. 12-րդ կետի «ժա» ենթակետը «աշխատակազմի» բառից հետո լրացնել «և պետական մարմնի» բառերով, իսկ «դրա» բառը փոխարինել «դրանց» բառերով.

2) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված կառուցվածքում`

ա. I բաժինը «Անձնակազմի կառավարման բաժին» տողից հետո լրացնել «Ժողովրդագրության բաժին» տողով,

բ. կառուցվածքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` III բաժնով.

«III. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. մայիսի 22
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան