ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2008 թվականի N 384-Ա
«ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՋՐԱՌ» ԵՎ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18, 20, 24, 25 և 68-րդ հոդվածները, ինչպես նաև ոռոգման ջրի մատակարարման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20, 24 և 25-րդ հոդվածներին ու 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան «Որոտան-Արփա-ջրառ» և «Սևան-հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել միացման ձևով` «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Սևան-հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հաստատել «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության` «Սևան-հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնվող գույքի ցանկը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`
1) «Սևան-հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը, դրան համապատասխան հաստատել «Սևան-հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը և ընկերության կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ.
2) «Սևան-հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքային իրավունքների պետական գրանցումը` ընկերության միջոցների հաշվին.
3) «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցման գործընթացը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱԿՏՈՎ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ | Ջրային համակարգերի և գույքի անվանումները | Գտնվելու վայրը | Սկզբնական արժեքը (դրամ) |
Մաշվա- ծությունը |
Հաշվեկշռային արժեքը` 01.03.2008 թ. դրությամբ (դրամ) |
1. | Գետափ-Աղավնաձորի 1-ին աստ. | գ. Արփի | 747254311 | 589147133 | 158107178 |
2. | Գետափ-Աղավնաձորի 2-րդ աստ. | գ. Աղավնաձոր | 541643268 | 462403567 | 79239701 |
3. | Արենի-Խաչիկի 1-ին աստ. | գ. Արենի | 522329349 | 421534612 | 100794738 |
4. | Արենի-Խաչիկի 2-րդ աստ. | գ. Արենի | 184083791 | 136747969 | 47335822 |
5 | Արենի-Խաչիկի 3-րդ աստ. | գ. Խաչիկ | 191933548 | 137751186 | 54182362 |
6. | Վերնաշենի պոմպակայան | գ. Գետափ | 398549282 | 315810130 | 82739152 |
7. | Հերհերի ջրամբար | գ. Հերհեր | 23043124073 | 9999523201 | 13043600872 |
8. | Արտադրատնտեսական գույք | քաղ. Եղեգնաձոր | 15136977 | 6855199 | 8281778 |
9. | Վարչական շենք` շինություններով | քաղ. Եղեգնաձոր | 4240800 | 906471 | 3334329 |
10. | Հերհեր-Արին պոմպակայան | գ. Հերհեր | 248050664 | 69592231 | 178458433 |
11. | Հերհերի պոմպակայան | գ. Հերհեր | 68230610 | 40776666 | 27453944 |
12. | Ազատեկի 1-ին աստ. | գ. Ազատեկ | 209342768 | 154438997 | 54903771 |
13. | Ազատեկի 2-րդ աստ. | գ. Ազատեկ | 105302760 | 79374889 | 25927871 |
14. | Գորիս-Սիսիանի տեղամաս | Սյունիքի մարզ | 624248700 | 387753255 | 236495445 |
15. | Դավիթ-Բեկի ջրամբար | գ. Առաջաձոր (Կապան) | 1611543389 | 789441321 | 822102068 |
16. | Տրանսպորտային միջոցներ և տեխնիկա | քաղ. Եղեգնաձոր | 31894063 | 18428446 | 13465617 |
ընդամենը |
28546908353 | 13610485273 | 14936423081 | ||
1. | Տեղակայման ենթակա սարքավորումներ | 5918080 | 0 | 5918080 | |
2. | Հումք, նյութեր և արագամաշ առարկաներ | 511669 | 0 | 511669 | |
Ընդամենը | X | 28553338102 | 13610485273 | 14942852830 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|