Գլխավոր տեղեկություն
Համար
N 266-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.09/22(612) Հոդ.324
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2008 թվականի N 266-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» N 796-Ն որոշմամբ հաստատված` կենսաթոշակային համակարգի բարեփոխումների միջոցառումների ցանկի`

1) «Իրականացման ժամկետը» սյունակի 3-րդ կետում «2007 թ. դեկտեմբեր» բառերը փոխարինել «2008 թ. մայիս» բառերով, 7-րդ կետում «2008 թ. ապրիլ» բառերը` «2008 թ. դեկտեմբեր» բառերով, 4-րդ կետում «2007 թ. դեկտեմբեր» բառերը` «2008 թ. հունիս» բառերով.

2) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 31
Երևան