Գլխավոր տեղեկություն
Համար
N 91
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.06.2008-06.08.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.28/17(541)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
17.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.1998

040.0091.17.02.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
17 փետրվարի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 1998 թվականի N 91

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում անշարժ գույքի կադաստրային տարածքների և ենթատարածքների ծածկագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն` ընդունման և պետական գրանցման համար:

(2-րդ կետը խմբ. 22.11.99 N 706)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
փետրվարի 17-Ի N 91 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ

 

1. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը թվերի համակցություն է, որը համապատասխանում է անշարժ գույքի միավորին և պահպանվում այնքան ժամանակ, քանի դեռ այն գոյություն ունի որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն:

2. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրն իրենից ներկայացնում է ազգային դասակարգիչ և ձևակերպում է տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստանդարտների պահանջներին համապատասխան:

(2-րդ կետը լրաց. 22.11.99 N 706)

3. Անշարժ գույքի հաշվառման, կադաստրային գնահատման և պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է կադաստրային տարածքների, ենթատարածքների, սեկտորների, թաղամասերի և միավորների:

(Համարակալումը փոփ. 22.11.99 N 706)

4. Կադաստրային ծածկագիրն ունի հաստատուն և աստիճանական կառուցվածք` բաղկացած թվերի հետևյալ խմբերից`

ա) թվերի առաջին խումբը կադաստրային տարածքի` մարզի ծածկագիրն է` կազմված երկնիշ տառային կոդից, ըստ ISO 3166-2 («Կոդեր, երկրների և նրանց միջազգային ստանդարտի»): Մեքենայական մշակման ժամանակ տառային կոդը փոխարինվում է թվային կոդով.

(«ա» ենթակետը խմբ. 22.11.99 N 706)

բ) թվերի երկրորդ խումբը կադաստրային ենթատարածքի` համայնքի ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից, և սկսվում է 001-ից.

գ) եթե անշարժ գույքի միավորը գտնվում է մարզի վարչական տարածքում, բայց համայնքի վարչական սահմաններից դուրս (կադաստրային սեկտոր), ապա այն նույնպես ծածկագրվում է թվերի երկրորդ խմբով և սկսվում է 801-ից.

դ) թվերի երրորդ խումբը կադաստրային թաղամասի ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից, և սկսվում է 001-ից.

(«դ» ենթակետը խմբ. 22.11.99 N 706)

ե) թվերի չորրորդ խումբը հողամասի ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից և սկսվում է 001-ից:

Հողամասին ամրակայված շենքերին, շինություններին տրվում են առանձին կադաստրային ծածկագրեր` կազմված եռանիշ թվից, որոնք սկսվում են 001-ից: Շենքերի, շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորներին (բնակելի և ոչ բնակելի տարածքներին) տրվում է եռանիշ թվից բաղկացած ծածկագիր, որն սկսվում է 001-ից.

(«ե» ենթակետը խմբ. 22.11.99 N 706)

զ) («զ» ենթակետն ոըժը կորցրել է 22.11.99 N 706)

է) («է» ենթակետն ոըժը կորցրել է 22.11.99 N 706)

(Համարակալումը փոփ. 22.11.99 N 706)

5. Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական օբյեկտների ծածկագրումը կատարվում է սույն որոշման պահանջներին համապատասխան։

(5-րդ կետը լրաց. 22.05.08 N 494-Ն)