Basic information
Number
N 1030-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.10.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
24.10.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.10.2012
Effective date
25.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2012 թվականի N 1030-Ա

 

Ա. ԵՐԻՑՅԱՆԻ ԵՎ Ս. ԱԶԱՐՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման միջոցառումների իրականացման մասին» արձանագրության ստորագրման նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն Ս. Ազարյանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 15-17-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հոկտեմբերի 24

Երևան