Գլխավոր տեղեկություն
Համար
N 882-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.11.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.17/58(648) Հոդ.608
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հուլիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2002 թվականի N 882-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 24693 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Բիզնես կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 24077 հազ. դրամ, որը համապատասխանում է 24077 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը 24077 հազ. դրամ է, որը համապատասխանում է 24077 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 12039 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

1.5. «Բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 616 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 237 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 331 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 48 հազ. դրամ:

1.6. «Բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 1999 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 120,9 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 320577 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դիագնոստիկա բժշկական միավորում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 30,97 տոկոսին համապատասխանող՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին:

2.2. Սահմանել «Դիագնոստիկա բժշկական միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 1742 բաժնետոմսի գնահատված արժեքը՝ 74815 հազ. դրամ:

2.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 18704 հազ. դրամ, որը համապատասխանում է պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

2.4. «Դիագնոստիկա բժշկական միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 79004 հազ. դրամ, այդ թվում՝

ոչ ընթացիկ պարտավորություններ՝ 29223 հազ. դրամ,

կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ՝ 9131 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 15804 հազ. դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 1229 հազ. դրամ,

կրեդիտորական պարտքեր հիմնադիրներին (մասնակիցներին)՝ 7387 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորում և մուտքեր՝ 2276 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 14 հազ. դրամ,

անձնակազմին եկամուտների վճարման գծով՝ 9979 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 3961 հազ. դրամ:

2.5. «Դիագնոստիկա բժշկական միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մասնավորեցման պայմանագրում նշել «Դիագնոստիկա բժշկական միավորում» բաց բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 5 տարի ժամկետով պահպանման մասին:

2.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 44060 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հողշինմեխանիզացիա» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմել է 63,15 տոկոս):

3.2. Սահմանել «Հողշինմեխանիզացիա» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 16374 բաժնետոմսի գնահատված արժեքը՝ 25981 հազ. դրամ:

3.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 6495 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

3.4. «Հողշինմեխանիզացիա» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 2919 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 236 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 1655 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)՝ 118 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 910 հազ. դրամ:

3.5. «Հողշինմեխանիզացիա» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 125092 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տրանսշին» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմել է 63,15 տոկոս):

4.2. Սահմանել «Տրանսշին» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 10451 բաժնետոմսի գնահատված արժեքը՝ 67557 հազ. դրամ:

4.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 16889 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

4.4. «Տրանսշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 18113 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 147 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 2218 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտք՝ 9284 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 1840 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 3663 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 961 հազ. դրամ:

4.5. «Տրանսշին» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 81004 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ուրարտու» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել տվյալ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմել է 3,367 տոկոս):

5.2. Սահմանել «Ուրարտու» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 79687 հազ. դրամ:

5.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 671 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի 2683 հազ. դրամ գնահատված արժեքի 25 տոկոսին:

5.4. «Ուրարտու» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 1317 հազ. դրամ, այդ թվում՝

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 534 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)՝ 35 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 186 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 562 հազ. դրամ:

5.5. «Ուրարտու» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 33477 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պոլիտեխնիկ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ՝ գնորդ)՝ վերակազմակերպելով «Պոլիտեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել «Պոլիտեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 32310 հազ. դրամ, որը համապատասխանում է 32310 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Սահմանել «Պոլիտեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 32310 հազ. դրամ:

6.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 8078 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 25 տոկոսին:

6.5. «Պոլիտեխնիկ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 1167 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 148 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 114 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտք՝ 794 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 70 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ ՝ 41 հազ. դրամ:

6.6. «Պոլիտեխնիկ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է 3 տարվա ընթացքում կատարել 12 մլն դրամի ներդրումներ, ստեղծել 55 նոր աշխատատեղ՝ 25 հազ. դրամ միջին աշխատավարձով, այդ թվում՝

2003 թվականին՝ 1,8 մլն դրամ ներդրում, 10 աշխատատեղ,

2004 թվականին՝ 2,2 մլն դրամ ներդրում, 15 աշխատատեղ,

2005 թվականին՝ 8,0 մլն դրամ ներդրում, 30 աշխատատեղ:

6.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. 874691 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Վիտամինների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 34 տոկոսին համապատասխանող՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ս. Պ. Ավագյանցին (անձնագիր՝ N 45 00 480240, տրված՝ Մոսկվայի «Լոմոնոսովսկի» ներքին գործերի բաժանմունքում):

7.2. Ընկերության կանոնադրական կապիտալը 296430 հազ. դրամ է, որը համապատասխանում է 29643 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

7.3. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի անվանական արժեքը 100790 հազ. դրամ է, որը համապատասխանում է 10079 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

7.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 30500 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի անվանական արժեքի 30,26 տոկոսին:

7.5. «Վիտամինների գործարան» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 66489 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 1566 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 54654 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 6534 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 1541 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 2194 հազ. դրամ:

7.6. «Վիտամինների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. (կետն ուժը կորցրել է 02.10.03 N 1358-Ն)

8.2. (կետն ուժը կորցրել է 02.10.03 N 1358-Ն)

8.3. (կետն ուժը կորցրել է 02.10.03 N 1358-Ն)

8.4. (կետն ուժը կորցրել է 02.10.03 N 1358-Ն)

8.5. (կետն ուժը կորցրել է 02.10.03 N 1358-Ն)

8.6. (կետն ուժը կորցրել է 02.10.03 N 1358-Ն)

8.7. (կետն ուժը կորցրել է 02.10.03 N 1358-Ն)

8.8. (կետն ուժը կորցրել է 02.10.03 N 1358-Ն)

9.1. 37060 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 36962 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Իջևանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:

9.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի անվանական արժեքը 12600 հազ. դրամ է, որը համապատասխանում է 1260 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

9.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը՝ 5000 դրամ:

9.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Իջևանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 3570 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 1921 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 234 հազ. դրամ,

ստացված կանխավճարների գծով՝ 111 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստներ՝ 182 հազ. դրամ,

հաշվարկներ տարբեր կրեդիտորների նկատմամբ՝ 997 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 125 հազ. դրամ:

9.5. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Իջևանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

9.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝ եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության բաժնետոմսերի ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

9.7. Աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Իջևանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

9.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 29
Երևան