ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2008 թվականի N 178-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԿՆՔՎԱԾ N 4095 AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված գազատարի, խմելու ջրի ջրագծի, վերականգնված խմելու ջրի ջրագծերի, ջրամատակարարման ներքին համակարգերի և գնված գույքի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից 66.901.401 դրամ արժողությամբ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի:
2. Առաջարկել Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում խմելու ջրի մայր ջրագծերի, խմելու ջրի ներքին ցանցերի վերականգնման նպատակով կատարված ծախսերը` 83.153.160 դրամի չափով, ավելացնել համապատասխան համայնքների սեփականությունը հանդիսացող կառույցների հաշվեկշռային արժեքներին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզպետներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով համապատասխան համայնքների միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումն ու հաշվառումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ | Համայնքի անվանումը | Գույքի անվանումը | Քանակը (հատ) | Ձեռքբերման (կառուցման) տարեթիվը | Միավորի արժեքը (դրամ) | Արժեքը (դրամ) | Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. | ՀՀ Գեղարքունիքի մարզի Գետիկի գյուղական համայնք | կոմբայն` «ՆԻՎԱ -ԷՖՖԵԿՏ ՍԿ-5 ՄԷ-1» մակնիշի | 1 | 2007 թ. | 10.600.000 | 10.600.000 | 10.600.000 |
2. | ՀՀ Գեղարքունիքի մարզի Գետիկի գյուղական համայնք | ձեռքի խոտհնձիչ` «ՎԱՐԻ ԴՍԿ 316.2» մակնիշի | 6 | 2007 թ. | 1.000.000 | 6.000.000 | 6.000.000 |
3. | ՀՀ Գեղարքունիքի մարզի Ջիլի գյուղական համայնք | կոմբայն` «ՆԻՎԱ - ՍԿ-5Մ» մակնիշի | 1 | 2007 թ. | 23.162.592 | 23.162.592 | 23.162.592 |
4. | ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքարի գյուղական համայնք | մինի տրակտոր` «ՍԱՄԵ-603» մակնիշի | 2 | 2007 թ. | 2.020.000 | 4.040.000 | 4.040.000 |
5. | ՀՀ Լոռու մարզի Ահնիձորի գյուղական համայնք | մարդատար միկրոավտոբուս` «ՈՒԱԶ-220694» մակնիշի | 1 | 2007 թ. | 5.100.000 | 5.100.000 | 5.100.000 |
6. | ՀՀ Տավուշի մարզի Չորաթանի գյուղական համայնք | մինի տրակտոր` «ՍԱՄԵ-603» մակնիշի | 1 | 2007 թ. | 2.020.000 | 2.020.000 | 2.020.000 |
7. | ՀՀ Տավուշի մարզի Բարեկամավանի գյուղական համայնք | մինի տրակտոր` «ՍԱՄԵ-603» մակնիշի | 1 | 2007 թ. | 2.020.000 | 2.020.000 | 2.020.000 |
8. | ՀՀ Տավուշի մարզի Արճիսի գյուղական համայնք | ցածր ճնշման գազատար | 1 | 2007 թ. | 4.847. 000 | 4. 847.000 | 4. 847. 000 |
9. | ՀՀ Գեղարքունիքի մարզի Շատվանի գյուղական համայնք | խմելու ջրի մայր ջրագիծ | 1 | 2007 թ. | 11.131. 809 | 11.131.809 | 11.131.809 |
Ընդամենը |
66.901.401 | 66.901.401 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
NN ը/կ | Համայնքի անվանումը | Գույքի անվանումը | Վերականգնման տարեթիվը | Քանակը (հատ) | Արժեքը (դրամ) |
1. | ՀՀ Տավուշի մարզի Բերքաբերի գյուղական համայնք | ջրամատակարարման ներքին համակարգ | 2007 թ. | 1 | 13.933.690 |
2. | ՀՀ Գեղարքունիքի մարզի Ախպրաձորի գյուղական համայնք | խմելու ջրի մայր ջրագիծ | 2007 թ. | 1 | 9. 785.020 |
3. | ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակի գյուղական համայնք | խմելու ջրի մայր ջրագիծ և ջրագիծը սնուցող խողովակաշար | 2007 թ. | 1 | 9.156.700 |
4. | ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուրի գյուղական համայնք | խմելու ջրի ներքին ցանց | 2007 թ. | 1 | 15.295.076 |
5. | ՀՀ Տավուշի մարզի Նորաշենի գյուղական համայնք | խմելու ջրի մատակարարման ներքին համակարգ | 2007 թ. | 1 | 34.982.674 |
Ընդամենը |
83.153.160 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|