Գլխավոր տեղեկություն
Համար
N 254-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2008-05.03.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.09/22(612) Հոդ.316
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2008 թվականի N 254-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 դեկտեմբերի 2007 թվականի, ՀՕ-288-Ն) 12-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ոստիկանության ծառայողների պաշտոնների խմբերի համապատասխանությունը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերին` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մարտի 31

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

մարտի 20-ի N 254-Ն որոշման

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻՆ

Ոստիկանության ծառայողների պաշտոնների խմբերը

 

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերը

 

Ոստիկանության բարձրագույն պաշտոններ

 

Ոստիկանության գլխավոր պաշտոններ

քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ

Ոստիկանության ավագ պաշտոններ

քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ

Ոստիկանության միջին պաշտոններ

քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ

Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ

քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.12.2011, N 1797-Ն 01.01.2012, N 254-Ն
17.02.2011, N 142-Ն 05.03.2011, N 254-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան