ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2008 թվականի N 469-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Գորիս քաղաքի «Քարահունջ» ջրամբարի գույքի կազմում ներառված «Գծային տուն» շինությունը` 327315084 դրամ հաշվեկշռային արժեքով, 340,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով, և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 2,4 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել, փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա և հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|