Գլխավոր տեղեկություն
Համար
N 793-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.01.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.03/23(198) Հոդ.558
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2002 թվականի N 793-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 80257 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 53915 հազ. դրամ, որը համապատասխանում է 53915 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 53915 հազ. դրամ է, որը համապատասխանում է 53915 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 26958 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

1.5. «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 26342 հազ. դրամ, այդ թվում՝

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 821 հազ. դրամ.

ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 21034 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 212 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 3232 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 828 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 215 հազ. դրամ:

1.6. «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում Է 23,7 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 76344 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արագածի ավտոտրանսպորտային և ճանապարհների» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով Արագածի ավտոտրանսպորտային և ճանապարհների բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 49789 հազ. դրամ, որը համապատասխանում է 49789 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 49789 հազ. դրամ է, որը համապատասխանում է 49789 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 24894 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

2.5. «Արագածի ավտոտրանսպորտային և ճանապարհների» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 28598 հազ. դրամ, այդ թվում՝

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 8649 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 3433 հազ. դրամ.

հետաձգված ընթացիկ պարտավորություններ՝ հարկերի գծով՝ 134 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր հիմնադիրներին՝ 701 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 9934 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով՝ 2043 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 3380 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 324 հազ. դրամ:

2.6. «Արագածի ավտոտրանսպորտային և ճանապարհների» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 963,6 հազ. դրամ, որոնք գնահատման պահի դրությամբ արտացոլված չեն ընկերության հաշվեկշռում:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 13991 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գուգարք ճամբար» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Գուգարք» ճամբար» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 13991 հազ. դրամ, որը համապատասխանում է 13991 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 13991 հազ. դրամ է, որը համապատասխանում է 13991 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 6995 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

3.5. «Գուգարք ճամբար» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

3.6. «Գուգարք ճամբար» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ առաջիկա 3 տարվա կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 27484 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նարինե պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Կ. Նավասարդյանին:

4.2. Սահմանել «Նարինե պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը՝ 25153 հազ. դրամ, որը համապատասխանում է 25153 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Մասնավորեցման ենթակա «Նարինե պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը 25153 հազ. դրամ է, որը համապատասխանում է 25153 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 12577 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

4.5. «Նարինե պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 2331 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 99 հազ. դրամ.

ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 644 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 495 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 1093 հազ. դրամ:

4.6. «Նարինե պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. «Հիդրոէլեկտրամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունը (քաղ. Երևան, Փարիզյան Կոմունայի 24ա) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, սեփականության իրավունքով հանձնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին՝ համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

5.2. Հաշվեկշռային մեթոդով 122829 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հիդրոէլեկտրամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

5.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 66415 հազ. դրամ, որը համապատասխանում է 66415 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 53132 հազ. դրամ է, որը համապատասխանում է 53132 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 26566 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

5.6. «Հիդրոէլեկտրամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 61684 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ՝ 2000 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 10633 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 2626 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)՝ 1736 հազ. դրամ.

նպատակային ֆինանսավորում և մուտքեր՝ 3 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 4763 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով՝ 5270 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 3580 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 31073 հազ. դրամ:

5.7. «Հիդրոէլեկտրամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են՝ 6317,7 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

5.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

5.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ առաջիկա 3 տարվա կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.10. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

5.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 484855 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անալիտսարք» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

6.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 208251 հազ. դրամ, որը համապատասխանում է 208251 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 166601 հազ. դրամ է, որը համապատասխանում է 166601 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 83301 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

6.5. «Անալիտսարք» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 276604 հազ. դրամ, այդ թվում՝

երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ՝ 270991 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 3775 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 673 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 790 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 375 հազ. դրամ:

6.6. «Անալիտսարք» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ առաջիկա 3 տարվա կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

6.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1685-Ն)

7.2. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1685-Ն)

7.3. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1685-Ն)

7.4. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1685-Ն)

7.5. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1685-Ն)

7.6. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1685-Ն)

7.7. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1685-Ն)

7.8. (կետն ուժը կորցրել է 16.10.03 N 1685-Ն)

8.1. «ԲԷՑ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել հարավային մասնաճյուղի Եղեգնաձորի ՀԷԿ-ի՝ հաշվեկշռային մեթոդով 12093 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող գույքը և այն մասնավորեցնել մրցույթով՝ համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

8.2. Մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի արժեքը 12093 հազ. դրամ է:

8.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը՝ 6047 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի արժեքի 50 տոկոսին:

8.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

8.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով:

8.6. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

8.7. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

8.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել «Արարատ-Սուրենավանի» միջանցիկ երկաթգիծը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը՝ համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

9.2. «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել սույն որոշման հավելվածի ցանկում ընդգրկված ստորաբաժանումների գույքը՝ համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.3. Հաշվեկշռային մեթոդով 170354 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Սուրենավանի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:

9.4. Սահմանել «Սուրենավանի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 165124 հազ. դրամ, որը համապատասխանում է 165124 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 165124 հազ. դրամ է, որը համապատասխանում է 165124 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.6. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը՝ 82562 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

9.7. «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունները կազմում են 5431 հազ. դրամ, այդ թվում՝

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 1470 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 428 հազ. դրամ.

պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 1961 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով՝ 201 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 1371 հազ. դրամ:

9.8. «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը 2001 թվականի դրությամբ տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

9.9. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

9.10. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

9.11. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

9.12. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

9.13. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված, «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված, սույն որոշման հավելվածի ցանկում ընդգրկված յուրաքանչյուր ստորաբաժանման գույքն ամբողջությամբ մասնավորեցնել դասական աճուրդով:

10.2. Առաջարկել մասնավորեցված գույքի գտնվելու վայրի համայնքին գույքի նոր սեփականատիրոջ հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

10.3. Գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել նրա գնահատված արժեքի 50 տոկոսը (սույն որոշման հավելվածի ցանկի աղյուսակի 5-րդ սյունակ):

10.4. Աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

10.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին՝

ա) երկամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.

բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ աճուրդի անցկացման ժամկետների, տվյալների և մեկնարկային գնի մասին:

10.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Երևանի «Ջերմային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել պոմպակայանի գույքը՝ համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

11.2. Հաշվեկշռային մեթոդով 2060 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող Երևանի քաղաքապետարանի Երևանի «Ջերմային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալված պոմպակայանի գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Սիսո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

11.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի արժեքը՝ 2060 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 100 տոկոսին:

11.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առաջին վճարումը կատարելով երկամսյա ժամկետում:

11.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. Հաշվեկշռային մեթոդով 28387 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էլեկտրաշինարար» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ այն սահմանելով 11799 հազ. դրամ:

(12.1 կետը լրաց. 17.04.03 N 604-Ն)

12.2. Սահմանել «Էլեկտրաշինարար» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը՝ 11797 հազ. դրամ, որը համապատասխանում է 11797 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12.3. Սահմանել «Էլեկտրաշինարար» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա պետական բաժնետոմսերի արժեքը՝ 11797 հազ. դրամ, որը համապատասխանում է 11797 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 5899 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

12.5. «Էլեկտրաշինարար» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 16590 հազ. դրամ, այդ թվում՝

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 12032 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 582 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 2358 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 599 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 1019 հազ. դրամ:

12.6. «Էլեկտրաշինարար» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

12.7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

13.1. Հաշվեկշռային մեթոդով 220086 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ախուրյանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

13.2. Սահմանել «Ախուրյանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը՝ 94017 հազ. դրամ, որը համապատասխանում է 94017 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

13.3. Մասնավորեցման ենթակա «Ախուրյանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը 94017 հազ. դրամ է, որը համապատասխանում է 94017 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

13.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 23504 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

13.5. «Ախուրյանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 126069 հազ. դրամ, այդ թվում՝

ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 25945 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 76773 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 865 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 15422 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 3763,4 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 3300,6 հազ. դրամ:

13.6. «Ախուրյանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 162,2 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

13.7. Վճարումներն իրականացնել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

14.1. Հաշվեկշռային մեթոդով 43527 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տավուշի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

14.2. Սահմանել «Տավուշի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը՝ 15831 հազ. դրամ, որը համապատասխանում է 15831 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

14.3. Սահմանել «Տավուշի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա պետական բաժնետոմսերի արժեքը՝ 15831 հազ. դրամ, որը համապատասխանում է 15831 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

14.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 3958 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

14.5. «Տավուշի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 27696 հազ. դրամ, այդ թվում՝

հետաձգված ընթացիկ պարտավորություններ՝ հարկերի գծով՝ 3635 հազ. դրամ.

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 8188 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 2953 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 8541 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)՝ 700 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 3525 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 154 հազ. դրամ:

14.6. «Տավուշի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 258,5 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

14.7. Վճարումներն իրականացնել երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 12
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 793-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

դասական աճուրդով վաճառքի առաջարկվող «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվող ստորաբաժանումների գույքի

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

Օբյեկտի անվանումը

Հասցեն

Գույքի գնահատված արժեքը

Գույքի վաճառքի մեկնարկային գինը (գնահատված արժեքի 50 տոկոսը)

Շենքի զբաղեցրած մակերեսը
(քառ. մ)

1.

N 1 ԱԼԿ

ՀՀ Արարատի մարզ, գ. Ոսկետապ

4697

2349

58

2.

N 2 ԱԼԿ

ՀՀ Արարատի մարզ, գ. Այգավան

2763

1382

59

3.

N 3 ԱԼԿ

ՀՀ Արարատի մարզ, գ. Երասխ

1713

857

60

4.

N 4 ԱԼԿ

ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղ. Եղեգնաձոր

4269

2135

73

5.

N 7 ԱԼԿ

ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղ. Վայք

11859

5930

112

6.

N 1 ԿԱԼԿ

ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղ. Ջերմուկ

884

442

-

7.

N 3 ԿԱԼԿ

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Վեդի

456

228

-

8.

N 5 ԿԱԼԿ

ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղ. Վայք

488

244

-

9.

N 6 ԿԱԼԿ

ՀՀ Արարատի մարզ, գ. Ուրցալանջ

872

436

-

10.

N 7 ԿԱԼԿ

ՀՀ Արարատի մարզ, ՈԿՖ Բանավան

502

251

-

11.

Յուղման կետ

ՀՀ Արարատի մարզ, գ. Ոսկետապ

117

59

13

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան