ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2008 թվականի N 442-Ա
ԴԱՎԻԹ ՊՈՏՈՅԱՆԻՆ, ԳԵՎՈՐԳ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դավիթ Ասատուրի Պոտոյանին (ծնվ.` 1986 թ. դեկտեմբերի 21-ին, քաղ. Երևան, Բաշինջաղյան փող., շենք 159/1, բն. 10) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի գարնանային զորակոչը:
2. Գևորգ Հակոբի Մանուկյանին (ծնվ.` 1989 թ. դեկտեմբերի 30-ին, ՀՀ Արմավիրի մարզ, գ. Ոսկեհատ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի գարնանային զորակոչը:
3. Արմեն Կոստանտինի Սարուխանյանին (ծնվ.` 1989 թ. սեպտեմբերի 2-ին, քաղ. Երևան, Վերին Շենգավիթ, 10-րդ փող., տուն 51) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչը:
4. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար յուրաքանչյուր գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|