Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-064-4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.09/42(632) Հոդ.302
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ԱՌԳՐԱՎՄԱՆ ՈՒ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (կից հայտարարություններով):

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Տ. Թորոսյան

 

18 մարտի 2008 թվականի,

քաղ. Երևան

Ն-064-4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ԱՌԳՐԱՎՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» 2005 Թ. ՄԱՅԻՍԻ 16-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետը կկիրառի միայն կոնվենցիային կից հավելվածում նշված հանցագործությունների նկատմամբ:

2. Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի 17-րդ հոդվածը կկիրառի միայն հանցագործությունների տեսակների նկատմամբ, որոնք նշված են կոնվենցիային կից հավելվածի ցուցակում:

3. Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունը 24-րդ հոդվածի 2-րդ կետը կկիրառի միայն իր սահմանադրական սկզբունքների և իրավական համակարգի հիմնական հասկացությունների համաձայն:

4. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետություն ներկայացվող հարցումները և այդպիսի հարցումներին առնչվող փաստաթղթերը պետք է ուղեկցվեն անգլերենով կատարված թարգմանությամբ:

5. Կոնվենցիայի 42-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` կոնվենցիայի 7-րդ գլխի համաձայն` Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված տեղեկությունները կամ ապացույցները չեն կարող առանց իր նախնական համաձայնության Հայցող կողմի իրավասու մարմինների կողմից օգտագործվել կամ փոխանցվել այլ քննության կամ վարույթի համար, բացի հարցման մեջ նշվածից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան