Գլխավոր տեղեկություն
Համար
N 10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.12.1998-22.07.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.03.20/9(141)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.01.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.01.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.08.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
27 հունվարի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունվարի 1997 թվական N 10
քաղ. Երևան

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել իրավական ակտերի կոդավորման համակարգը (կցվում է):

2. Սահմանել որ, իրավական ակտերի կոդերը նշում են դրանք հրապարակող մարմնի ղեկավարները կամ պաշտոնատար անձինք:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» N 13 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) կարգի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների (այսուհետև` նախարարություններ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների (այսուհետև` գերատեսչություններ) ընդունած նորմատիվ հրամանների կամ որոշումների (այսուհետև` գերատեսչական նորմատիվ ակտեր) պետական գրանցման, վերագրանցման, գրանցման մերժման և ուժի մեջ մտնելու կարգը:

2. Պետական գրանցման ենթակա են նախարարությունների ու գերատեսչությունների ընդունած, այդ թվում` «Պաշտոնեական օգտագործման համար», «Հրապարակման ենթակա չէ» կամ «Գաղտնի» մակագրություն ունեցող իրավական այն ակտերը, որոնք սահմանում, վերացնում կամ փոփոխում են ֆիզիկական անձանց կամ նրանց մի մասի, իրավաբանական անձանց կամ նրանց մի մասի համար պարտադիր կատարման ենթակա վարքագծի կանոնները».

բ) կարգի 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Նախարարությունների և գերատեսչությունների ընդունած նորմատիվ կանոնադրությունները, կանոնները, կարգերը, հրահանգները, պարզաբանումները, մեթոդական կամ հրահանգչական նամակները, սակագները և այլն, հաստատվում են համապատասխան նախարարության կամ գերատեսչության ղեկավարի հրամանով կամ որոշմամբ».

գ) ուժը կորցրած ճանաչել կարգի 10-րդ կետի «ա» ենթակետը և 22-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
հունվարի 27-ի N 10 որոշմամբ

 

Հ Ա Մ Ա Կ Ա Ր Գ

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է իրավական ակտերի կոդերի համակարգման (նշման) կարգը:

2. Սույն համակարգի համաձայն կոդավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներն ու եզրակացությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները, գերատեսչական նորմատիվ ակտերը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերը:

3. Իրավական ակտի կոդը պարունակում է`

ա) իրավական ակտի տեսակը բնորոշող կոդը.

բ) իրավական ակտի գրանցման համարը.

գ) իրավական ակտի գրանցման ամսաթիվը, ամիսը և տարին.

դ) այն իրավական ակտերի տեսակը բնորոշող կոդերը և գրանցման համարները, որոնց մեջ փոփոխություն է կատարվում տվյալ իրավական ակտով.

ե) այն իրավական ակտերի տեսակը բնորոշող կոդերը և գրանցման համարները, որոնք ուժը կորցրած են ճանաչվում տվյալ իրավական ակտով:

4. Իրավական ակտի տեսակը բնորոշող կոդը լրացվում է ելնելով յուրաքանչյուր իրավական ակտի տեսակի համար սահմանված կոդից` համաձայն սույն համակարգի հավելվածի:

5. Որպես իրավական ակտի գրանցման համար լրացվում է համապատասխան տեսակի իրավական ակտի հերթական համարը: Հերթական համարը լրացվում է քառանիշ թվով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոդում հերթական համարի փոխարեն լրացվում են զրոներ:

6. Որպես իրավական ակտի գրանցման ամսաթիվ, ամիս և տարի լրացվում է տվյալ իրավական ակտի ընդունման, իսկ վավերացման, ստորագրման կամ պետական գրանցման ենթակա իրավական ակտերի համար` վավերացման, ստորագրման կամ պետական գրանցման ամսաթիվը, ամիս, տարին` երկանիշ թվերով:

7. Իրավական ակտի վերին ձախ անկյունում նշվում է իրավական ակտի կոդը, որի յուրաքանչյուր բաղադրիչից հետո դրվում է կետ:

Հավելված
իրավական ակտերի
կոդավորման համակարգի


Ց Ա Ն Կ

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԲՆՈՐՈՇՈՂ ԿՈԴԵՐԻ

 

001. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն

005. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր

010. Հայաստանի Հանրապետության օրենքներ

030. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրեր

031. Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրություններ

011. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներ

040. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ

041. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներ

020. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներ

021. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի եզրակացություններ

050. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներ

051. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամաններ

100. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններ

101. (Տողը հանվել է 11.12.98 N 785)

102. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններ

103. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի հրամաններ

104. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամաններ

105. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամաններ

106. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամաններ

107. (Տողը հանվել է 11.12.98 N 785)

108. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի հրամաններ

109. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարի հրամաններ

110. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամաններ

111. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի հրամաններ

112. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի հրամաններ

113. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններ

114. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարի հրամաններ

115. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հրամաններ

116. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի հրամաններ

117. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններ

118. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամաններ

119. (Տողը հանվել է 11.12.98 N 785)

120. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի հրամաններ

121. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի հրամաններ

122. Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հրամաններ

300. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետի հրամաններ

301. Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության պետի հրամաններ

302. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետի հրամաններ

303. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշումներ

304. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետի հրամաններ

305. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի հրամաններ

306. Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի հրամաններ

307. (Տողը հանվել է 11.12.98 N 785)

308. Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետի հրամաններ

309. (Տողը հանվել է 11.12.98 N 785)

310. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի հրամաններ

311. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության պետի հրամաններ

312. Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային գործակալության պետի հրամաններ

313. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության պետի հրամաններ

314. Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարանի) տնօրենի հրամաններ

315. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի հրամաններ

316. Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների վարչության պետի հրամաններ

317. (Տողը հանվել է 11.12.98 N 785)

318. Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գլխավոր տնօրենի հրամաններ

319. Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետի հրամաններ

320. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամաններ

321. Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի որոշումներ

322. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի հրամաններ

323. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի հրամաններ

324. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետի հրամաններ

325. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետի հրամաններ

326. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի հրամաններ

500. Երևանի քաղաքապետի որոշումներ

501. Արագածոտնի մարզպետի որոշումներ

502. Արարատի մարզպետի որոշումներ

503. Արմավիրի մարզպետի որոշումներ

504. Գեղարքունիքի մարզպետի որոշումներ

505. Լոռու մարզպետի որոշումներ

506. Կոտայքի մարզպետի որոշումներ

507. Շիրակի մարզպետի որոշումներ

508. Սյունիքի մարզպետի որոշումներ

509. Վայոց ձորի մարզպետի որոշումներ

510. Տավուշի մարզպետի որոշումներ

600. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի որոշումներ

(Ցանկը լրաց., խմբ., փոփ. 11.12.98 N 785)