Գլխավոր տեղեկություն
Համար
N 340-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.08.23/53(643) Հոդ.390
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2008 թվականի N 340-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.     

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշմամբ սահմանված մեթոդիկայի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 9-րդ կետի «գ» ենթակետից հանել «և մասնակի զննում» բառերը.

2) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Ներկայացված մաքսային հայտարարագիրն ընդունելուց առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է դրա լրացման կարգի պահպանման ճշտության ստուգում: Անճշտությունների հայտնաբերման դեպքում առաջարկում է ներկայացնել նոր հայտարարագիր: Ներկայացված մաքսային հայտարարագիրն ընդունվում է մաքսային մարմնի կողմից ապրանքների փաստաթղթային ստուգումը և զննումն ընտրողականությամբ իրականացնելու միջոցով` ելնելով վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներից: Մաքսային ձևակերպումների համար նախատեսված ավտոմատացված համակարգչային ծրագրի միջոցով ապրանքների փաստաթղթային ստուգումը և զննումն իրականացնելու համար ընտրվում է մաքսային հսկողության իրականացման ընթացակարգերից որևէ մեկը`

ա) «Կանաչ ուղի» ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում` առանց փաստաթղթային ստուգման և զննման.

բ) «Դեղին ուղի» ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում` փաստաթղթային ստուգմամբ.

գ) «Կարմիր ուղի» ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում` փաստաթղթային ստուգմամբ և զննմամբ.».

3) 15-րդ կետում`

ա. «ապրանքը տեղափոխող անձի» բառերը փոխարինել «հայտարարատուի» բառով,

բ. «Ապրանքը բաց է թողնված առանց զննման» բառերը փոխարինել «ընտրված է կանաչ ուղի, բացթողումը թույլատրվում է» բառերով,

գ. «ընդունում է» բառից հետո լրացնել «գրավոր» բառով.

4) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Եթե ընտրվում է «Դեղին ուղի» ընթացակարգը, ապա հայտարարատուն մաքսային հայտարարագիրը և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին: Ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձը մաքսային հայտարարագրի վրա դնում է «Ընտրված է «Դեղին ուղի» դրոշմակնիքը և թույլատրում է շարունակել ավտոմատացված համակարգչային ծրագրով մաքսային ձևակերպումները` մաքսային հայտարարագրի վրա նշում է համակարգչային ծրագրի կողմից տրված ընդունման հերթական համարը, օրը, ամիսը, տարեթիվը, իսկ մաքսային հայտարարագրի դարձերեսին կատարում է «Ընտրողականությունն իրականացված է» գրառումը: Ընդունված հայտարարագիրը և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտարարատուն ներկայացնում է ապրանքների և տրանսպորտային միջոցների փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձին` փաստաթղթային ստուգում իրականացնելու համար: Եթե ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջներին և չկան ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի, ինչպես նաև ապրանքներն ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման անհամաձայնություններ, ապա հայտարարագրի վրա կատարվում է համապատասխան նշում, այն հաստատվում է անձնական կնիքով:

Եթե ընդունված մաքսային հայտարարագրում և փաստաթղթերում առկա են ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարատուի կողմից ներկայացված մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ, ապա փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձն առաջարկում է հայտարարատուին համապատասխան փոփոխություններ կատարել մաքսային հայտարարագրում` նոր մաքսային հայտարարագիր լրացնելու ճանապարհով, որում նշվում է նախորդ մաքսային հայտարարագրի ընդունման համարը: Ընդունված մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու համար հայտարարատուն դիմում է մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմնի ղեկավարին: Անվավեր համարված մաքսային հայտարարագրերը վերադաս մաքսային մարմնի սահմանված կարգով հանվում են փաստաթղթաշրջանառությունից և մաքսային ձևակերպումների ավտոմատացված համակարգի տվյալների բազայից, իսկ անվավեր հայտարարագիրը և այն փոխելու պատճառի մասին գրառումը կցվում է մաքսային մարմնում պահվող նոր լրացված մաքսային հայտարարագրին:

Եթե հայտարարատուն համաձայն չէ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից որոշված մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ, ապա փաստաթղթային ձևակերպումներն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է մերժման մասին եզրակացություն` մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:

Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջներին և ակնհայտ կեղծ են, ապա փաստաթղթային ձևակերպումներն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն:».

5) 19-րդ կետում «Ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձը կատարում է ապրանքների մասնակի զննում հետևյալ կարգով» բառերը փոխարինել «Ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրում կատարում է «Ապրանքի բացթողումը թույլատրվում է» նշումը, որը հաստատում է անձնական կնիքով, և ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում առանց զննման` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքների մաքսային ձևակերպումն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը (նրա տեղակալը) մինչև ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումն ընդունում է գրավոր որոշում ապրանքներն ու տրանսպորտային միջոցները մասնակի կամ մանրակրկիտ զննումից հետո բաց թողնելու մասին` նշելով հիմքերը, որի դեպքում ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում «Կարմիր ուղի» ընթացակարգով: Ապրանքների մասնակի զննումն իրականացվում է հետևյալ կարգով`» բառերով.

6) 24-րդ կետը հանել.

7) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Եթե ընտրվում է «Կարմիր ուղի» ընթացակարգը, ապա հայտարարատուն մաքսային հայտարարագիրը և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին: Ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձը մաքսային հայտարարագրի վրա դնում է «Ընտրված է «Կարմիր ուղի» դրոշմակնիքը և թույլատրում է շարունակել ավտոմատացված համակարգչային ծրագրով մաքսային ձևակերպումները` մաքսային հայտարարագրի վրա նշում է համակարգչային ծրագրի կողմից տրված ընդունման հերթական համարը, օրը, ամիսը, տարեթիվը, իսկ մաքսային հայտարարագրի դարձերեսին կատարում է «Ընտրողականությունն իրականացված է» գրառումը, կազմում է ապրանքների զննման մասին հանձնարարական` համաձայն N 1 ձևի:

Ընդունված հայտարարագիրը և մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտարարատուն ներկայացնում է ապրանքների և տրանսպորտային միջոցների փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձին փաստաթղթային ստուգում իրականացնելու համար: Եթե ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջներին և չկան ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի, ինչպես նաև ապրանքներն ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման անհամաձայնություններ, ապա հայտարարագրի վրա կատարվում է համապատասխան նշում, այն հաստատվում է անձնական կնիքով:

Եթե ընդունված մաքսային հայտարարագրում և փաստաթղթերում առկա են ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարատուի կողմից ներկայացված մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ, ապա փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձն առաջարկում է հայտարարատուին համապատասխան փոփոխություններ կատարել մաքսային հայտարարագրում` նոր մաքսային հայտարարագիր լրացնելու ճանապարհով, որում նշվում է նախորդ մաքսային հայտարարագրի ընդունման համարը: Ընդունված մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու համար հայտարարատուն դիմում է մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմնի ղեկավարին: Անվավեր համարված մաքսային հայտարարագրերը վերադաս մաքսային մարմնի սահմանված կարգով հանվում են փաստաթղթաշրջանառությունից և մաքսային ձևակերպումների ավտոմատացված համակարգի տվյալների բազայից, իսկ անվավեր հայտարարագիրը և այն փոխելու պատճառի մասին գրառումը կցվում է մաքսային մարմնում պահվող նոր լրացված մաքսային հայտարարագրին:

Եթե հայտարարատուն համաձայն չէ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից որոշված մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ, ապա փաստաթղթային ձևակերպումներն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է մերժման մասին եզրակացություն` մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:

Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջներին և ակնհայտ կեղծ են, ապա փաստաթղթային ձևակերպումներն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. ապրիլի 15

Երևան