Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 52-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.04.01/10(284) Հոդ.96
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.02.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 մարտի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008075

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

26 փետրվարի 2008 թ.
ք. Երևան

 

թիվ 52-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 30-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ը հաստատելու մասին» թիվ 444-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ում (այսուհետ՝ կանոնակարգ 11) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1.1. Կանոնակարգ 11-ի 8-րդ կանոնի 8.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «8.2. Բորսան պարտավոր է արտարժույթի առուվաճառքի սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 15:30-ը Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու բաժին ներկայացնել սակարկությունների ընթացքում արտարժույթի առուվաճառքի գործառնությունների վերաբերյալ հաշվետվություն (հավելված 5, ձև 1): Ձև 1 հաշվետվության մեջ պետք է լրացվեն հաշվետու օրվա ժամը 10:00-ից մինչև նույն օրվա ժամը 15:10-ը սակարկությունների ընթացքում իրականացված արտարժույթի առուվաճառքի գործառնությունները: Նշված ժամից հետո իրականացված սակարկությունների ընթացքում արտարժույթի առուվաճառքի գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է հաջորդ օրը ներկայացվող հաշվետվության հետ մեկտեղ: Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժնի կողմից բորսային ուղարկված պաշտպանված ֆայլերով («Մայքրոսոֆթ օֆիս 97» կամ դրա կատարելագործված տարբերակով), որոնց փոփոխումն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:»։

1.2. Կանոնակարգ 11-ի հավելված 5-ի «Գործարքի տեսակը և ժամկետայնությունը» սյունակը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Գործարքի տեսակը» և «Ժամկետայնությունը» սյունակներով (հավելված 5-ը նոր խմբագրությամբ կցվում է):

1.3. Կանոնակարգ 11-ի հավելված 5-ի լրացման պարզաբանումներում ««Գործարքի տեսակը և ժամկետայնությունը» սյունակում լրացվում է սփոթ, ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ և միջազգային պրակտիկայում ընդունված այլ գործարքների տեսակները և դրանց իրականացման ժամկետը» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

««Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է գործարքի կոդը, որը բաղկացած է երկու պարամետրերից և ունի հետևյալ տեսքը` «1թ/1թ», որտեղ «թ» տառը նշանակում է, որ պարամետրերը լրացվում են թվային եղանակով:

Առաջին պարամետրը ցուցադրում է գործարքի տեսակը և կարող է ունենալ հետևյալ արժեքները` «1» - Սփոթ տեսակի գործառնություններ, «2» - Սվոփ տեսակի գործառնություններ (արժութային սվոփ, ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն):

Երկրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի մասնակցի տեսակը. «1» - ռեզիդենտների համար (ինչպես նաև չլրացնելու դեպքում), «2» - ոչ ռեզիդենտների համար: Սույն հաշվետվության իմաստով, անձի ռեզիդենտայնությունը որոշվում է գրանցման վայրով:

Օրինակ` 2/2 ոչ ռեզիդենտի հետ իրականացված սվոփ տիպի գործարք:»։

Չորրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝

«Ժամկետայնությունը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի ժամկետայնությունը՝ օրերով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2008 թ. փետրվարի 27
Երևան

 

 

Հավելված 5

Ձև 1

(օրական)

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(Բորսայի անվանումը)

Հաշվետու ժամանակաշրջան

օր

ամիս տարի

 N 

Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը

Արտարժույթի կոդը

Գործարքի

տեսակը

 

Ժամկետայ-նությունը

Գործարքի կողմ հանդիսացող առևտրի մասնակցի անվանումը

Գործարքի առարկա արտարժույթի քանակը (լոտը)

Գործարքի ընդհանուր գումարը(արտարժույթ)

Գործարքի առարկա արտարժույթի գինը

Գործարքի ընդհանուր գումարը
(ՀՀ դրամ)

գնորդ

վաճառող

       

1

                   

2

                   

3

                   

4

                   

5

                   

6

                   
 

Բորսայի գործադիր մարմնի ղեկավար  

______________________

(ստորագրություն)

Կ.Տ. 

______________

(ամսաթիվ)

 

1. Ձև 1 հաշվետվությունը լրացվում է Բորսայի կողմից ամենօրյա պարբերականությամբ:

2. «Գործարքին տրված հերթական տարբերակիչ համարը» սյունակում լրացվում է առևտրային համակարգի կողմից տրվող հերթական տարբերակիչ համարը:

3. «Արտարժույթի կոդը» սյունակում լրացվում է գործարքի առարկա արտարժույթի ISO կոդը (օրինակ՝ ԱՄՆ դոլար՝ USD, եվրո՝ EՍR և այլն):

4. «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է գործարքի կոդը, որը բաղկացած է երկու պարամետրերից և ունի հետևյալ տեսքը` «1թ/1թ», որտեղ «թ» տառը նշանակում է, որ պարամետրերը լրացվում են թվային եղանակով:

Առաջին պարամետրը ցուցադրում է գործարքի տեսակը և կարող է ունենալ հետևյալ արժեքները` «1» - Սփոթ տեսակի գործառնություններ, «2» - Սվոփ տեսակի գործառնություններ (արժութային սվոփ, ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն):

Երկրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի մասնակցի տեսակը. «1» - ռեզիդենտների համար (ինչպես նաև չլրացնելու դեպքում), «2» - ոչ ռեզիդենտների համար: Սույն հաշվետվության իմաստով, անձի ռեզիդենտայնությունը որոշվում է գրանցման վայրով:

Օրինակ` 2/2 ոչ ռեզիդենտի հետ իրականացված սվոփ տիպի գործարք:

5. «Ժամկետայնությունը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի ժամկետայնությունը՝ օրերով:

6. «Գործարքի կողմ հանդիսացող առևտրի մասնակցի անվանումը» սյունակում լրացվում է արտարժույթի գործարք իրականացնող համապատասխան կողմի անվանումը:

7. «Գործարքի առարկա արտարժույթի քանակը (լոտը)» սյունակում լրացվում է գնված/վաճառված արտարժույթի լոտերի քանակը:

8. «Գործարքի ընդհանուր գումարը (արտարժույթ)» սյունակում լրացվում է գնված/վաճառված արտարժույթի ընդհանուր ծավալը:

9. «Գործարքի առարկա արտարժույթի գինը» սյունակում լրացվում է տվյալ գործարքի փոխարժեքը՝ արտահայտված ՀՀ դրամով:

10. «Գործարքի ընդհանուր գումարը (ՀՀ դրամ)» սյունակում լրացվում է գնված/վաճառված արտարժույթի ընդհանուր ծավալը՝ արտահայտված ՀՀ դրամով: