ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2008 թվականի N 320-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել քաղաքացիական հատուկ ծառայության և զինվորական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի նոյեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. ապրիլի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 320-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
ՀՀ պաշտպանության նախարարության քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ |
ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ծառայության պաշտոններ |
Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ |
բարձրագույն հրամանատարական, բարձրագույն սպայական, ավագ հրամանատարական (վարչության պետ), նախարարի վարչական ապարատի ղեկավարի տեղակալի զինվորական ծառայության պաշտոններ |
Քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր խմբի պաշտոններ |
ավագ հրամանատարական, «մայոր» սպայական կոչումով հաստիքային դասակարգմամբ միջին հրամանատարական, ավագ սպայական զինվորական ծառայության պաշտոններ |
Քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար խմբի պաշտոններ |
միջին հրամանատարական, կրտսեր սպայական զինվորական ծառայության պաշտոններ |
Քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ |
կրտսեր հրամանատարական, ենթասպայական զինվորական ծառայության պաշտոններ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |