Գլխավոր տեղեկություն
Համար
N 1079
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.09.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.11.26/36(168) Հոդ.897
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2001

040.1079.07.11.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 նոյեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 նոյեմբերի 2001 թվականի N 1079
քաղ. Երևան

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Կոտայքի մարզպետի կողմից ներկայացված և «Հայաստանի քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մշակված, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կոլեգիայի հավանությանն արժանացած Նոր Հաճն քաղաքի գլխավոր հատակագիծը:

2. Համաձայն սույն որոշմամբ հաստատված Նոր Հաճն քաղաքի գլխավոր հատակագծի` Նոր Հաճն քաղաքային համայնքին հատկացնել`

ա) Գետամեջի գյուղական համայնքի հողերից 12 հեկտար, որից` 9,3 հեկտար` բնակավայրի հողերի կատեգորիա, և պահուստային ֆոնդի հողերից 2,7 հեկտար անօգտագործելի` այն փոխադրելով բնակավայրերի հողերի կատեգորիա.

բ) Նոր Գեղիի գյուղական համայնքի պահուստային ֆոնդի հողերից 56 հեկտար, որից` 42.58 հեկտար վարելահող փոխադրելով բնակավայրերի հողերի կատեգորիա 2,42 հեկտար վարելահողը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, 4,3 հեկտար անօգտագործելի` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և 6,4 հեկտար վարելահող` էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա:

(2-րդ կետը փոփ., լրաց. 29.08.02 N 1326-Ն)

3. Լիազորել Նոր Հաճն քաղաքային համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում, գլխավոր հատակագծով նախատեսված նպատակներով ու հերթականությամբ սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրել հողամասեր:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքային և Գետամեջի ու Նոր Գեղիի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքներն իրականացնելիս հիմք ընդունել քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված փոփոխությունները` դրանք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հավելվածում ընդգրկելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 7-ից:ուղղ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.08.2002, N 1326-Ն 28.09.2002, N 1079
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան