Գլխավոր տեղեկություն
Համար
N 5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.10.1997-01.01.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.04.20/8(41)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.01.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.01.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.01.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1997

040.0005.01.01.97

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ
1 հունվարի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունվարի 1997 թ. N 5
քաղ. Երևան

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵԿ ԼՐԻՎ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ԲԱԶԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻՆ ԱՎԵԼԱՑՎՈՂ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափը սահմանել`

մինչև 15 տարվա աշխատանքային ստաժի համար` 35 դրամ.

15-30 տարվա աշխատանքային ստաժի համար` 45 դրամ.

30 տարուց ավելի աշխատանքային ստաժի համար` 60 դրամ:

(1-ին կետը խմբ. 16.10.97 N 441)

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` կենսաթոշակների վերահաշվարկման աշխատանքներն ավարտել մինչև 1997 թվականի փետրվարի 1-ը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 16-ի «Բազային կենսաթոշակի և աշխատանքային ստաժի համար տրվող հավելման չափերի սահմանման մասին» N 12 որոշումը` աշխատանքային ստաժի համար հավելման չափ սահմանելու մասով, և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 17-ի «Աշխատանքային ստաժի համար տրվող հավելման չափի ավելացման մասին» N 213 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան