Գլխավոր տեղեկություն
Համար
N 290-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.08.23/53(643) Հոդ.362
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2008 թվականի N 290-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ավագանու առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն ընդունել Հրազդանի քաղաքապետարանի` Կենտրոն թաղամասում գտնվող N 19 մսուր-մանկապարտեզի շենքից 300 քառ. մետր մակերեսով և 2432.97 հազ. դրամ արժեք ունեցող տարածքը, շենքի զբաղեցրած հողատարածքի համապատասխան մասը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը (այսուհետ` գույք) և այն, որպես պետական սեփականություն, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հրազդան քաղաքում գտնվող ստորաբաժանումները տեղակայելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով`

1) Հրազդանի քաղաքապետի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` «Գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացում և սեփականության իրավունքի վկայականների տրամադրում» ծրագրի շրջանակներում.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի հետ համատեղ ապահովել հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ ամրացնելու մասին» N 1500-Ն որոշման հավելվածի 46-րդ տողը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. ապրիլի 11
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան