Գլխավոր տեղեկություն
Համար
N 1191-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.01.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2004 թվականի N 1191-Ա

 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի`

ա) «ՊԵԺՈ 406 կ» («PEՍGEOT 406 k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 10LT170996405, հենասահք` VF38B6FZF81667842) հանձնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

բ) «ՊԵԺՈ 406 կ» («PEՍGEOT 406 k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 10LT170996827, հենասահք` VF38B6FZF81667841) հանձնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

գ) «ՊԵԺՈ 406 կ» («PEՍGEOT 406 k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 10LT171006652, հենասահք` VF38B6FZF81670049) հանձնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

դ) «ՊԵԺՈ 406 կ» («PEՍGEOT 406 k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 10LT171012556, հենասահք` VF38B6FZF81670050) հանձնել «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

ե) «ՊԵԺՈ 406 կ» («PEՍGEOT 406 k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 10LT170996823, հենասահք` VF38B6FZF81666770) հանձնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.

զ) «ՏՈՅՈՏԱ ՊՐԱԴՈ կ» («TՕYՕTA PRADO k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 3RZ-3160489, հենասահք` JTEBM29J33-0022854) հանձնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին:

(1-ին կետը փոփ., լրաց. 30.12.04 N 1858-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացումը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերին հանձնված «ՊԵԺՈ 406 կ» (PEՍGEOT 406 k) մակնիշի ավտոմեքենաներն անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կարիքների համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2004 թ. օգոստոսի 24

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.12.2004, N 1858-Ա 27.01.2005, N 1191-Ա
23.09.2004, N 1328-Ա 05.10.2004, N 1191-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան