Գլխավոր տեղեկություն
Համար
N 1043-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2005-09.05.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.15/8(463) Հոդ.744
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2002 թվականի N 1043-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 635-րդ հոդվածի չորրորդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել Հայաստանի Հանրապետություն ժամանող յուրաքանչյուր քաղաքացու կողմից առանց մաքսային վճարների վճարման «Զվարթնոց» օդանավակայանի անմաքս առևտրի խանութներից ձեռք բերված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների առավելագույն չափերը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 24
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 6-ի N 1043-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետություն ժամանող յուրաքանչյուր քաղաքացու կողմից առանց մաքսային վճարների վճարման «Զվարթնոց» օդանավակայանի անմաքս առԵՎտրի խանութներից ձեռք բերված Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների առավելագույն չափերը

 

NN
ը/կ
Ապրանքի անվանումը ԱՏԳ ԱԱ ծածկագիրը Չափերի սահմանափակումը
1.

Սննդամթերք

  մինչև 50 հազ. դրամ
 

այդ թվում՝

     
   սուրճ, թեյ և համեմունք 09,21 1 կգ  
   մսի, ձկան, խեցգետնից արտադրանք 16 5 կգ  
   ձկան խավիար և փոխարինիչներ 160430 0,5 կգ  
2. Ալկոհոլային խմիչք 22 2 լիտր կամ 1 շիշ, եթե 1 շշի տարողությունը 2 լիտրից ավելի է
3. Սիգարետներ, սիգարելաներ / սիգարներ 2402 400 և 25 հատ
4. Օծանելիք, գեղարարային և հարդարային միջոցներ 33   մինչև 75 հազ. դրամ
5. Հագուստեղեն, գլխարկներ, հովանոցներ 61,62,63,65,66 մեկական հատ  
6. Կոշկեղեն 64 1 զույգ  
7. Թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր, մետաղներ 71   մինչև 1.5 մլն դրամ
8. Ժամացույցներ 91 1 հատ  
9. Խաղալիքներ, խաղեր 95   մինչև 75 հազ. դրամ
10. Գրենական պիտույքներ 48,96   մինչև 75 հազ. դրամ
11. Արվեստի ստեղծագործություն, անտիկվարիատ 97   մինչև 1 մլն դրամ
12. Համակարգիչ 84,85 1 կոմպլեկտ  

(Հավելվածը փոփ. 14.07.05 N 1004-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան