Գլխավոր տեղեկություն
Համար
N 159
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.09.2002-05.01.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.22/60(432) Հոդ.213
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.02.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.02.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2001

040.0159.28.02.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2001 թվականի N 159
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 48701 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Բաղրամյանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Բաղրամյանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 40788 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 40788 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 40788 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 40788 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. «Բաղրամյանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են` 7913 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 4552 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 776 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1047 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 53 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 29 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 1456 հազ. դրամ:

1.5. «Բաղրամյանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով ստացվող շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Բաղրամյանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված 56776 հազ. դրամ ակտիվներ ունեցող «Տաշիրի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Տաշիրի ԲՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 53903 հազ. դրամ, որը համապատասխանում է 53903 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 53903 հազ. դրամ, որը համապատասխանում է 53903 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 26951 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

2.5. «Տաշիրի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 2873 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 493 հազ. դրամ

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1161 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 941 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 278 հազ. դրամ:

2.6. «Տաշիրի ԲՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով ստացվող շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 7,5 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 133177 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Կապանի «Էլեկտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 103827 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 103827 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 83061 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 83061 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Կապանի «Էլեկտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 29350 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 4743 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` հետաձգված հարկերի գծով` 84 հազ. դրամ.

երկարաժամկետ փոխառությունների գծով` 17594 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 35 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 56 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3710 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1309 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 903 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 16 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 900 հազ. դրամ:

3.5. Կապանի «Էլեկտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով ստացվող շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կապանի «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 139754 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սիգմա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Սիգմա» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 138113 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 138113 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 110491 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 110491 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. «Սիգմա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 1641 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 334 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 365 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 488 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 291 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 163 հազ. դրամ:

4.5. «Սիգմա» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով ստացվող շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Սիգմա» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 12020 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Այգեստան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` իր աշխատավորական կոլեկտիվի անդամներին (Երևանի Կոմիտասի պողոտայի N 51 հասցեում գտնվող շենքի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային ուղղիչ 9 գործակից):

5.2. Սահմանել «Այգեստան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 5193 հազ. դրամ` որը համապատասխանում է 5193 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Ուղղակի վաճառքի մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի գինը սահմանել 5193 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 100 տոկոսին:

5.4. «Այգեստան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 6827 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ փոխառությունների գծով` 6550 հազ. դրամ.

ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսների գծով` 277 հազ. դրամ:

5.5. «Այգեստան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով ստացվող շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.6. Վճարումներն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 4043 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արմավիրի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` իր աշխատավորական կոլեկտիվի անդամներին:

6.2. Սահմանել «Արմավիրի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 1526 հազ. դրամ, որը համապատասխանում է 1526 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը սահմանել 382 հազ. դրամ, որը համապատասխանում է պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

6.4. «Արմավիրի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 2517 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 114 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1105 հազ. դրամ.

շահաբաժինների գծով` 156 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 683 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 459 հազ. դրամ:

6.5. «Արմավիրի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով ստացվող շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 132,4 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

6.6. Վճարումներն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 1607 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վաղարշապատի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` իր աշխատավորական կոլեկտիվի անդամներին:

7.2. Սահմանել «Վաղարշապատի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 992 հազ. դրամ, որը համապատասխանում է 992 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.3. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը սահմանել 248 հազ. դրամ, որը համապատասխանում է պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

7.4. «Վաղարշապատի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 615 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 287 հազ. դրամ.

շահաբաժինների գծով` 119 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 13 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 3 հազ. դրամ.

կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքերի գծով` 15 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 178 հազ. դրամ:

7.5. «Վաղարշապատի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով ստացվող շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 88,95 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

7.6. Վճարումներն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հաշվեկշռային մեթոդով 111539 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարարական իրեր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Շինարարական իրեր» բաց բաժնետիրական ընկերության:

8.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 109542 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 109542 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 87633 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 87633 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.4. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 50 տոկոսի չափով:

8.5. «Շինարարական իրեր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 1997 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 320 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1379 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 298 հազ. դրամ:

8.6. «Շինարարական իրեր» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով ստացվող շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

8.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Շինարարական իրեր» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

8.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 105499 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նյութատեխնիկական մատակարարման և առևտրաարտադրական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով նյութատեխնիկական մատակարարման և առևտրաարտադրական բաց բաժնետիրական ընկերության:

9.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 88996 հազ. դրամ, որը համապատասխանում է 88996 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 88996 հազ. դրամ, որը համապատասխանում է 88996 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 22249 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

9.5. «Նյութատեխնիկական մատակարարման և առևտրաարտադրական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են` 16503 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով` 1924 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1109 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 805 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 253 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 12000 հազ. դրամ.

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` սոցիալական ապահովագրության գծով` 412 հազ. դրամ:

9.6. «Նյութատեխնիկական մատակարարման և առևտրաարտադրական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով ստացվող շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

9.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

9.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

9.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

9.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

9.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. (10.1 կետն ուժը կորցրել է01.08.02 N 1234-Ն)

10.2.  (10.2 կետն ուժը կորցրել է01.08.02 N 1234-Ն)

10.3.  (10.3 կետն ուժը կորցրել է01.08.02 N 1234-Ն)

10.4.  (10.4 կետն ուժը կորցրել է01.08.02 N 1234-Ն)

10.5.  (10.5 կետն ուժը կորցրել է01.08.02 N 1234-Ն)

10.6.  (10.6 կետն ուժը կորցրել է01.08.02 N 1234-Ն)

10.7.  (10.7 կետն ուժը կորցրել է01.08.02 N 1234-Ն)

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 28-ից:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2003, N 748-Ն 10.07.2003, N 159
23.01.2003, N 241-Ն 03.04.2003, N 159
21.11.2002, N 1924-Ն 05.01.2003, N 159
01.08.2002, N 1234-Ն 21.09.2002, N 159
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան