Գլխավոր տեղեկություն
Համար
N 488-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.05.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.29/6(305) Հոդ.853
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2002 թվականի N 488-Ն

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 39 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սահմանել, որ «LL55» նիշերով ավարտվող ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտին, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահին, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրենին:

(1-ին կետը լրաց. 28.10.02 N 624-Ն, 08.07.03 N 308-Ն, խմբ. 12.12.03 N 644-Ն, լրաց. 28.04.05 N 274-Ն)

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 18-ի «Ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշների մասին» N 39 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր և այլ» բառերը:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան միջոցառումներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 15
Երևան