Գլխավոր տեղեկություն
Համար
N 1092
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.12.2002-10.07.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.11.26/36(168) Հոդ.901
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.07.2003

040.1092.12.11.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2001 թվականի N 1092
քաղ. Երևան

 

ԲԱԶԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ (ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ) ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բազային կենսաթոշակի չափը` 3000 դրամ, իսկ յուրաքանչյուր տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար հավելման չափը` 100 դրամ:

(1-ին կետը փոփ. 12.09.02 N 1462-Ն, 14.11.02 N 1770-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 1-ի «Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափի սահմանման մասին» N 5 որոշման 1-ին և 2-րդ կետերը և 1999 թվականի մարտի 18-ի «Բազային կենսաթոշակի չափը սահմանելու մասին» N 162 որոշման 1-ին կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան