Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
27 սեպտեմբերի 2012 թվականի N 39
1. 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ 2013 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թ. սեպտեմբերի 27-ի նիստի N 39 արձանագրային որոշման |
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
2013 թվականին առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերն են`
- բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,
- բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը,
- մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը,
- բնակչության սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը,
- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության և դեղերով ապահովումը:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակն է `
● Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,
● Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ տեսչական հսկողության իրականացումը,
● հանրային առողջության բնագավառում բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման հարցերի համակարգումը,
● մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը` հիգիենիկ ու հակահամաճարակային կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միջոցով,
● պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացումը,
● վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,
● վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հայտնաբերումը և կանխարգելումը:
Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են.
1. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ուղղությամբ`
● իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման ու հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ տեսչական հսկողության իրականացում` լաբորատոր հետազոտության համապատասխան մեթոդների ու տեխնիկական միջոցների կիրառմամբ ստուգումների, ուսումնասիրությունների կատարման միջոցով,
● բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ու կանխարգելիչ աշխատանքների կազմակերպում,
● բնակչության զանգվածային անընկալության ապահովման միջոցառումների (կանխարգելիչ պատվաստումների) կատարման նկատմամբ հսկողության իրականացում,
● բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացում,
● վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների ու պայմանների բացահայտում (հայտնաբերում) ու քննում,
● վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների օջախներում հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,
● բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիտորինգի) կազմակերպումը, դրանց արդյունքների վերլուծությունն ու գնահատումը,
● վարակիչ, մասնագիտական ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների պետական վիճակագրական հաշվառումը,
● վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման ուղղությամբ բժշկական ու հիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված քարոզչության իրականացումը և բնակչության առանձին խմբերի հիգիենիկ ուսուցման կազմակերպումը:
2. Համաճարակաբանական հատուկ ծրագրերի ուղղությամբ`
● Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թթ. պետական ծրագիրը և մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թթ. միջոցառումների իրականացումը,
● մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման միջոցառումների իրականացումը,
● ՀՀ-ում ծխելու դեմ պայքարի 2011-2015թթ. պետական ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող առաջնահերթ միջոցառումների իրականացումը,
● ՀՀ Միջազգային առողջապահական կանոնների ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
● Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների իրականացումը,
● Իմունականխարգելման ազգային ծրագրի միջոցառումների իրականացումը:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակներն են`
2013 թվականին ապահովել առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացման շարունակականությունը, որպես բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության մատչելիությունը, սոցիալական արդարությունն ու հավասարությունն ապահովող հիմնական օղակի, և առողջապահության զարգացման ու բարեփոխումների ամենաարդյունավետ ուղու:
2013 թվականի պետական նպատակային ծրագրում առաջնային բուժօգնության ոլորտի, որպես գերակայություն, դիտարկումն ապահովում է`
- ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների ապահովումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, որակյալ բժշկական օգնություն ստանալու մատչելիության ընդլայնումը (ամբուլատոր- պոլիկլինիկական անվճար բուժօգնության իրականացման սկզբունքի պահպանմամբ), ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության և լաբորատոր-ախտորոշիչ ծառայության տեսակների, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը և այդ ամենի արդյունքում` հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը,
- ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում աշխատող բուժանձնակակազմի գիտելիքների, հմտությունների ու գործունեության որակի բարձրացումը` շարունակելով մասնագետների շարունակական կրթության խնդրում առավել ուշադրություն հատկացնել առողջության առաջնային պահպանման գյուղական բնակավայրերում աշխատողներին,
_ԱԱՊ օղակում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ընդլայնել ըստ կատարված աշխատանքների արդյունքների գնահատման խրախուսական ֆինանսավորման մեխանիզմների կիրառումը
- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական և մասնագիտացված բժշկական կազմակերպությունների արտահիվանդանոցային ծառայությունների կողմից /դիսպանսերներ/:
2013 թվականի առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրն ուղղվելու է`
- ընտանեկան բժշկության ներդրման գործընթացի շարունակականության ապահովմանը, որպես բուժօգնության մատչելիության բարձրացման և որակի ապահովման գրավական,
- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (սրտ-անոթային, էնդոկրինոլոգիական ուռուցքաբանական, հակատուբերկուլյոզային, ինֆեկցիոն, հոգեբուժական, նարկոլոգիական, մաշկավեներաբանական և այլն) կրճատմանը` կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման և վերականգնողական միջոցառումների գործընթացի բարելավման ճանապարհով,
- ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների բուժմանն ու բարդությունների երկրորդային կանխարգելմանը` ապահովելով բուժօգնության շարունակական բարելավումը և զարգացնելով փոխադարձ կապը առաջնային ու մասնագիտացված բուժօգնության մակարդակների միջև:
Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`
Ա. Առաջնային բուժօգնության գծով` համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2008-2013 թվականների ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2008 թվականի հունիսի 19–ի N 24 արձանագրային որոշման պահանջների.
1. Մատչելի և որակյալ առաջնային բժշկական օգնության անվճար տրամադրումն ամբողջ բնակչության համար` հավասարության և սոցիալական արդարության ապահովման նպատակով:
2. Բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների ախտորոշման, բուժման և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովում առավելապես արտահիվանդանոցային պայմաններում: Անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից` ամբողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման:
3. Առողջ ապրելակերպի քարոզչության և կանխարգելման ծրագրերի իրականացումը. առաջնային բժշկական օգնության մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) կողմից` ամբողջ բնակչության համար:
4. Առաջնային բժշկական օգնության մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) բնակչության կողմից ազատ ընտրության սկզբունքի կիրառման գործընթացի շարունակականության ապահովումը և դրա վերաբերյալ տարվա ընթացքում հավաքագրված տեղեկատվության մշակում և ամփոփում:
5. Հանրապետությունում գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում /անկախ սեփականության ձևից/, հիվանդների անհետաձգելի առաջին բժշկական օգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար:
6. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը` ուռուցքաբանական, ներզատաբանական, ինֆեկցիոն, հոգեբուժական /նարկոլոգիական/, մաշկավեներաբանական, հակատուբերկուլյոզային, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, նյարդաբանական, վիրաբուժական /վնասվքածքաբանական/ կաբինետների միջոցով` ամբողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման:
7. Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված ստոմատոլոգիական օգնության իրականացումը` մինչև 8 տարեկան երեխաներին, 12 տարեկան երեխաներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, ինչպես նաև սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին:
8. Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից տնային կանչերի իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:
9. Անհրաժեշտության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից երկրորդային և երրորդային մակարդակի մասնագիտական բժշկական կոնսուլտացիաների կազմակերպումը:
10. Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև հոգեկան և որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբեթ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար (համաձայն «Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային Ծրագրի»):
11. Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը) բոլոր անձանց համար:
12. Հիպերտոնիկ հիվանդության վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը) բոլոր անձանց համար:
13. Պարբերական հիվանդության վաղ հայտնաբերում, բարդությունների կանխարգելում և բուժում:
14. ՄԻԱՎ-ի կանխարգելման նպատակով ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբեթ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար, ինչպես նաև առողջարանային, ստոմատոլոգիական բուժման ուղեգրվող հիվանդների կամավոր խորհրդատվության և հետազոտության կետերի միջոցով արյան հավաքագրման կազմակերպում:
15. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի հետազոտումը, գնահատումը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը` ներառյալ ուղեգրումը հիվանդանոցային կազմակերպություն` անվճար բուժման նպատակով:
16. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց տուբերկուլյոզի կանխարգելում ու հիվանդների ակտիվ հայտնաբերումը համաձայն ստորև առաջարկվող հաջորդականության.
● հայտնաբերված հիվանդ զինապարտների (նախազորակոչ` 16-18 և զորակոչ` 18-27 տարեկան), ինչպես նաև տուբերկուլյոզի պատճառով վաղաժամկետ ազատված զինծառայողների առողջական վիճակի վերահսկում և համակարգում,
● տարածքային պոլիկլինիկաների և ՀՀ ԱՆ ՊՀՀ տարածքային և մարզային կենտրոնների կողմից հետագա դիսպանսերային հսկողության, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում,
● հիվանդների հաշվառում, բուժման արդյունքների մոնիտորինգ:
17. Գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության մինչբժշկական օգնության և սպասարկման իրականացումը:
18. Հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը` կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով` համաձայն մոր և մանկան առողջության պահպանման 2013թվականի պետական նպատակային ծրագրի:
19. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող հիվանդների համար, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման ապահովումը մասնագիտացված բժշկական կազմակերպություններում:
20. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, երկրորդային կանխարգելման նպատակով որոշ հիվանդությունների (որոնց ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը) բուժման կազմակերպումը:
21. Ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների բարդությունների երկրորդային կանխարգելման նպատակով այդ հիվանդությունների շարունակական կառավարման իրականացումը առաջնային օղակի մասնագետների (ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և մանկաբույժների), պոլիկլինիկաների համապատասխան կաբինետների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մասնագիտացված բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների մասնագետների միջոցով:
22. Վերականգնողական բուժման կազմակերպում որոշ` առավել տարածված հիվանդությունների երկրորդային կանխարգելման նպատակով /տուբերկուլոզ, սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային և նյարդային համակարգերի հիվանդություններ և այլն/:
23. Անհրաժեշտության դեպքում, բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում ընդգրկված անձանց տնային բուժման/խնամքի կազմակերպումը:
Բ. Դեղերով ապահովման գծով` տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 23.11.2006թ.-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N1717-Ն որոշման և ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:
Գ. Կազմակերպչական-մեթոդական գործունեության գծով`
1. Ընտանեկան բժշկության խմբերի անկախ պրակտիկայի փորձարարական ներդրումը:
2. Գյուղական բնագավառում բուժաշխատողների վարձատրման տարբերակված մեթոդի մշակումը և ներդրումը:
3. Առաջնային բուժօգնության օղակում որակի վերահսկման չափորշիչի և առանձին հիվանդությունների վարման կլինիկական ուղեցույցների մշակում և ըստ դրանց կատարողականի վարձատրման խրախուսանքի մեթոդների կիրառման ուղղությամբ միջոցառումների իրականացում:
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակներն են` 2013 թվականին ապահովել`
- երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալներն ու մատչելիությունը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը,
- անվտանգ մայրության հովանավորում, սկրինինգային հետազոտությունների իրականացումը, ծննդօգնության և վերարտադրողական առողջության ծառայությունների անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովում` ուղղված մայրական, շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:
Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`
Ա. Երեխաների բժշկական օգնության ուղղությամբ`
«Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N1000-Ն որոշման և ՀՀ Կառավարության 10.09.2009թ. N37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2015թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահված և 2013թ. համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը: Այդ թվում.
1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`
1.1. Մինչև 18 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումը լրիվ ծավալով: Այն իր մեջ ներառում է`
ա) տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`
- առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,
- հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` ներառյալ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և հիվանդ երեխայի բժշկական օգնությունը,
- ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով,
բ) անկախ սոցիալական կարգավիճակից մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը.
գ) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում անհրաժեշտության դեպքում նաև բոլոր մասնագետների կողմից երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,
դ) բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո,
ե) երեխաների բերանի խոռոչի հիգիենայի ծրագրի իրականացումը և ստոմատոլոգիական օգնության կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի և ծավալների,
զ) 14-15 տարեկան արական սեռի անձանց, նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը, ըստ անհրաժեշտության բուժօգնության կազմակերպումը,
է) դպրոցներում երեխաների առողջության գնատմանն ուղղված ընթացիկ ուսումնասիրությունների իրականացումը,
ը) «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N1000-Ն որոշման և ՀՀ Կառավարության 10.09.2009թ. N37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2015թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրագործվող ծրագրերի ներդրման ապահովումը:
1.2. Արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպման այլ ծավալներ`
ա) մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և բժշկական օգնության իրականացումը հիվանդանոցների, կենտրոնների, միավորումների, համալիրների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից,
բ) դիսպանսերային հսկողության և բուժման իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագիտական կաբինետների և մասնագիտացված բժշկական հիվանդանոցների, կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների կողմից,
գ) արտահիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժական ծառայությունների մատուցում` համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոններում (ստորաբաժանումներում):
2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`
ա) սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) հիվանդանոցային բժշկական օգնության ցուցումների առկայության դեպքում հիվանդանոցային բուժօգնության կազմակերպում` անկախ հիվանդության ախտորոշումից,
բ) սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն հիվանդություններ և այլն) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան,
գ) մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների և սուր հիվանդությունների դեպքերում (որոնց ցանկերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից) բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում,
ե) նորածնային և վաղ հասակի երեխաների բժշկական սպասարկման ծառայությունների ուժեղացման ծրագրի իրականացումը,
զ) նորածնային սկրինինգների իրականացում (ֆենիլկետոնուրիայի, բնածին հիպոթիրեոզի, լսողության և անհասության ռեթինոպաթիայի սկրինինգ),
է) երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծառայությունների կազմակերպումը,
ը) երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգի շարունակական ներդրում:
3. Վերականգնողական-առողջարանային բուժման գծով`
ա) սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան խրոնիկ հիվանդ երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) վերականգնողական-առողջարանային բուժման ապահովումը համապատասխան բուժկազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծավալներով:
4. Այլ մասնագիտացված բուժօգնության գծով`
ա) հաշմանդամ և սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների պրոթեզա-օրթոպեդիկ իրերով ապահովումը (օրթեզավորում, կորսետավորում)` համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով,
բ) տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում ռիսկի խմբի երեխաների մոտ անհրաժեշտ ծավալով լաբորատոր - ախտորոշիչ հետազոտությունների, այդ թվում խորխի բակտերիոլոգիական քննության ապահովումը, հատկապես կարևորելով դեռահասության շրջանում տուբերկուլյոզի կանխարգելման հիմնախնդիրը,
գ) ՄԻԱՎ վարակակիր մորից ծնված և ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաներին սննդապահովումը (ադապտացված և հատուկ բժշկական կաթնախառնուրդներով):
5.Կազմակերպա-մեթոդական գործունեության գծով`
ա) երեխաների և դեռահասների առողջության պահպանման ծրագրերի և նորմատիվ-իրավական ակտերի մշակումը և ներդրումը,
բ) հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը,
գ) մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ծրագրերի տարածումը և ամրապնդումը համայնքային մակարդակով,
դ) երեխաների և դեռահասների հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի մշակումը և միջոցառումների իրականացումը,
ե) երեխաների ռացիոնալ սնուցման վերաբերյալ տեղեկատվական-իրազեկման կրթական և կազմակերպչական ծրագրերի իրականացումը.
զ) բժշկական մասնագետների և հասարակության լայն զանգվածների համար մեթոդական և լուսավորչական նյութերի մշակումը, տպագրումը, տարածումը, հեռուստա-ռադիո-հեռարձակումների կազմակերպումը,
է) Երեխայի առողջության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիտորինգի կազմակերպա-մեթոդական աշխատանքներ:
Բ. Մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ`
«Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N1000-Ն որոշման և ՀՀ Կառավարության 10.09.2009թ. N37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2015թթ. գործողությունների ծրագրի» և ՀՀ Կառավարության 2007թ.հուլիսի 26-ի N 29 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Վերարտադրողական առողջության բարելավման 2008-2015թթ ազգային ծրագրի» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահված և 2013թ համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը: Այդ թվում.
1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`
ա) մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի և մանկաբարձուհու կողմից հղիների և ծննդկաների հսկողության իրականացումը,
բ) նախածննդյան հսկողության ընթացքում հղիներին անհրաժեշտ լաբորատոր- գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,
գ) ռիսկի բարձր խմբում (որի ցանկը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը) ընդգրկված հղիների լաբորատոր-գործիքային հետազոտությունների ծավալի ապահովում համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծրագրի,
դ) «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» ծրագրի ներդրումը` ապահովելով բոլոր հղիների կամավոր խորհրդատվություն և հետազոտումը, թեսթերի ձեռք բերումը և անվճար հետազոտման շարունակական ապահովումը, բուժաշխատողների ուսուցումը, բնակչության իրազեկումը,
ե) «Հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստումը» համակարգի («Մայրական դպրոց») ներդրումը` ծննդօգնության հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում,
զ) գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը, գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց բուժման և շարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից,
է) հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության կազմակերպումը մանկաբարձա-գինեկոլոգիական կազմակերպությունների (կենտրոնների, միավորումների, համալիրների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից,
ը) սեռավարակների և պերինատալ հատուկ ինֆեկցիաների` (ռիսկի խմբի կանանց, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը) հետազոտումը և բուժումը,
թ) անցանկալի հղիությունների կանխարգելման և հղիության արհեստական ընդհատումների կրճատման, ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների և բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը,
ժ) չբերությամբ տառապող ամուսնական զույգերի անվճար հետազոտում և բուժում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության կողմից սահմանված ծավալների` բնակչության սոցանապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության պետական նպատակային ծրագրի շրջանակներում,
ժա) քաղցկեղի կանխարգելման նպատակով տարվա մեջ մեկ անգամ 30-60 տարեկան կանանց արգանդի վզիկի սկրինինգային հետազոտումը` արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշման, բուժման և կանխարգելման ազգային ծրագրով սահմանված ծավալներին համապատասխան,
ժբ) հղիների ստոմոտոլոգիական օգնությունը` բերանի խոռոչի սանացիան:
2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`
ա) մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր և մասնագիտացված հիվանդանոցային կազմակերպություններում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը, ներառյալ`
- հղիության ախտաբանությամբ և բարձր ռիսկով հղիների բուժօգնությունը,
- ծննդալուծումը, այդ թվում կեսարյան հատումով,
- բուժօգնությունը հետծննդյան 42 օրերի ընթացքում,
- նորածինների խնամքը և անհետաձգելի բուժօգնությունը, այդ թվում ցածր քաշով ծնված նորածինների խնամքը,
բ) նորածնային հեմոլիտիկ հիվանդության կանխարգելման նպատակով ռեզուս-բացասական պատկանելիությամբ ծննդկաներին հակառեզուս իմունոգլոբուլինով իզոիմունիզացիայի ապահովումը,
գ) գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում, համավճարի մեխանիզմով,
դ) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային կազմակերպություններում հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական և սոցիալական ցուցումներով,
ե) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային կազմակերպություններում բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը,
զ) հղիների և գինեկոլոգիական հիվանդների, ըստ անհրաժեշտության նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և արտահիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը բժշկական նեղ մասնագիտական բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից,
է) արտագնա, անհետաձգելի մանկաբարձա-գինեկոլոգիական և հարակից շտապ բուժօգնության կազմակերպումը, այդ թվում հղիների և գինեկոլոգիական հիվանդների տեղափոխումը` մասնագիտական բրիգադաների միջոցով` ներգրավելով Երևանի առողջապահական կազմակերպությունների առաջատար մասնագետներին,
ը) «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարության շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրագործվող ծրագրերի ներդրման ապահովումը:
3. Կազմակերպա-մեթոդական գործունեության գծով`
ա) բուժօգնության որակի բարձրացման նպատակով մշակել և մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում ներդնել ուղեցույցներ` հիմնված ապացուցողական բժշկության դրույթների վրա,
բ) վերարտադրողական և մայրական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակման և ներդրման աշխատանքներ,
գ) մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայության ոլորտի նորմատիվ-իրավական ակտերի և չափորոշիչների ներդրում,
դ) Առողջ մայրության, անվտանգ սեռական վարքագծի քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացում` ազգային ծրագրերի շրջանակներում,
ե) Առողջ մայրության, Վերարտադրողական օրգանների քաղցկեղային հիվանդությունների կանխարգելմանը, անվտանգ սեռական վարքագծի հղիության ընդհատման, այդ թվում դեղորայքային, անվտանգության քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացում` ազգային ծրագրերի շրջանակներում,
զ) Ծննդօգնության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիտորինգի կազմակերպական աշխատանքներ:
Գ. Դեղերով ապահովման ուղղությամբ`
- տեղամասային մանկաբույժների կամ ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաներին և կանանց դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N1717-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:
Դ. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ`
Բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը`
- ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում բուժվող հղի կանանց, ծննդաբերների, ծննդկանների համար (ներառյալ բարձր ռիսկի հղիների նախածննդյան ախտորոշումը),
- ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժվող մինչև 18 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) և սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց (անկախ տարիքից) համար,
- հիվանդանոցային պայմաններում բուժվող սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված կանանց (անկախ տարիքից) և մինչև 7 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) համար.
- սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով տառապող և ամբուլատոր-պոլիկլինիկական կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող երեխաների ու կանանց համար:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակն է` 2013 թվականին բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման առավելագույնս ապահովումը առողջապահական համակարգի բոլոր օղակներում: Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`
1. Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության գծով`
ա) տեղամասային թերապևտի, տեղամսային մանկաբույժի, ընտանեկան բժիշկի կոմից անհրաժեշտ ծավալով բուժկանխարգելիչ օգնության և տնային կանչերի իրականացումը ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա, բժշկական միավորումների պոլիկլինիկական ստորաբաժանում) ամբողջ բնակչության համար,
բ) նեղ մասնագիտացված բժշկական-խորհրդատվական օգնության իրականացումը` բժշկական ցուցումներին համապատասխան` առանց մասնագետների ցանկի և այցելությունների սահմանափակման,
գ) բժշկական ցուցումների առկայության դեպքում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը,
դ) հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը` պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված բժշկական կենտրոններում, միավորումներում, համալիրներում.
ե) ստոմատոլոգիական բուժօգնության և ատամնապրոթեզավորման իրականացումը:
2. Հիվանդանոցային բուժօգնության գծով` հիվանդանոցային բուժօգնության ցուցումների առկայության դեպքում բժշկական օգնության ապահովումը հիվանդանոցային պայմաններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի բժշկական համալիրներում, հիվանդանոցային բուժկազմակերպություններում, նեղ մասնագիտացված դիսպանսերների հիվանդանոցային բաժիններում` անկախ ախտորոշումից և տարիքից:
2.1. Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման մեջ նորագույն, բարդ և թանկարժեք միջամտություններ, միջոցներ և ինպլանտներ պահանջող բուժման կիրառում, այդ թվում.
● սրտ -անոթային վիրաբուժություն,
● գլխուղեղի և պերիֆերիկ ռենտգեն/էնդովասկուլյար միջամտությունների կիրառում,
● երիկամի փոխպատվաստում,
● առիթմոլոգիական բուժում և ռիթմը կանոնավորող հատուկ միջոցների կիրառում,
● ձայնալարի պրոթեզի կիրառում` կոկորդի չարորակ նորագոյացությունների վիրահատության ժամանակ:
3. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով` ամբուլատոր-պոլիկլինիկական և/կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակներն են`
2013 թվականին ապահովել սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը և շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:
Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են`
- ինֆեկցիոն հիվանդություններ (այդ թվում` տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, աղիքային ինֆեկցիաներ, բակտերիալ և վիրուսային հիվանդություններ),
- սրտանոթային (այդ թվում նաև սրտային վիրաբուժություն) համակարգի հիվանդություններ,
- նյարդային համակարգի հիվանդություններ,
- աչքի հիվանդություններ,
- հոգեկան խանգարումներ,
- չարորակ նորագոյացություններ,
- դիաբետ,
- ալկոհոլամոլություն, թմրամոլություն և թունամոլություն,
- վնասվածքներ և թունավորումներ,
- վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակներ,
-պարբերական հիվանդություն:
Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից ֆինանսավորող միջոցառումներն են`
Ա. Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) պայմաններում`
1. Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդների բժշկական օգնության և շարունակական հսկողության իրականացումը:
2. Հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպում պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:
3. Բնակչության իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով` նեղ մասնագետների կողմից բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության իրականացումը` ուղղված սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, վնասվածքների, թունավորումների և անհետաձգելի վիճակների կանխարգելմանը:
4. Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:
5. Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ`
ա) ինֆեկցիոն կաբինետների միջոցով`
- ինֆեկցիոն հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը` ամբողջ բնակչության համար,
- առանձին ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլյոզի, մալարիայի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների իրականացումը` հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հետ համատեղ,
բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միջոցով`
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը, դիսպանսեր հսկողության իրականացումը,
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առումով բարձր ռիսկի խմբերի բնակչության շրջանում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների հետ կոնտակտավորների հայտնաբերման, հետազոտման և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը,
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ խորհրդատության և հետազոտության տրամադրումը բնակչության տարբեր խմբերին,
գ) հակատուբերկուլոզային դիսպանսերների և կաբինետների միջոցով`
- տուբերկուլոզով հիվանդների, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդների հետ շփվող անձանց (կոնտակտավորների) բուժկանխարգելիչ միջոցառումների, քրոնիկ հիվանդների շարունակական հսկողության ապահովումը` ամբողջ բնակչության համար,
- նոր հայտնաբերված բոլոր տուբերկուլոզով հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը,
- բնակչությանը տուբերկուլոզի դեմ պատվաստումների իրականացումը,
- տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով տուբերկուլոզին բնորոշ ախտանիշեր ունեցող քաղաքացիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,
- տուբերկուլոզի առումով բարձր ռիսկի խմբերի, ինչպես նաև զորակոչային տարիքի անձանց և բնակչության այլ հատուկ խմբերի (որոնց ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից) ռենտգենաբանական հետազոտությունների և խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը,
- վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններին տեղեկացնելը.
դ) մաշկավեներաբանական դիսպանսերների և կաբինետների միջոցով`
- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխման, հայտնաբերված հիվանդների բուժման ապահովումը, կոնտակտավորների հայտնաբերման, ստուգման և անհրաժեշտության դեպքում նաև կանխարգելիչ բուժման աշխատանքների կազմակերպումը` ամբողջ բնակչության համար:
6. Սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` սրտաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով սիրտանոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար:
7. Աչքի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` ակնաբուժական մասնագիտացված կաբինետների միջոցով աչքի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար:
8. Նյարդային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` նյարդաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով նյարդային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, վերականգնողական բուժման ապահովումը` ամբողջ բնակչության համար:
9. Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ուղղությամբ` ուռուցքաբանական դիսպանսերներում և նեղ մասնագիտական կաբինետներում չարորակ նորագոյացություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, քիմիոթերապիայի և ճառագայթային բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև հակաուռուցքային դեղորայքով ապահովման հարցերը` ամբողջ բնակչության համար:
10. Դիաբետով հիվանդների բժշկական օգնության ապահովման ուղղությամբ` էնդոկրինոլոգիական դիսպանսերների և մասնագիտացված կաբինետների միջոցով դիաբետով հիվանդների վաղ հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև հակադիաբետիկ դեղորայքով ապահովումը` ամբողջ բնակչության համար:
11. Հոգեկան հիվանդների բժշկական օգնության ուղղությամբ` բնակչության բոլոր խմբերի համար`
ա) նյարդահոգեբուժական դիսպանսերների և նեղ մասնագիտացված կաբինետների միջոցով հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, ինչպես նաև հոգեմետ դեղորայքով ապահովման հարցերը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով, հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով, հարկադիր բուժման բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը:
բ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացում` ուղղված խնամքի կենտրոններում գտնվող հիվանդների խնդիրների լուծմանը:
12. Ալկոհոլամոլության, թմրամոլության և թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ` ամբողջ բնակչության համար.
ա) մասնագիտացված դիսպանսերի և կաբինետների միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության կազմակերպումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև մարզերում բնակչությանը բուժխորհրդատվական օգնության պարբերաբար կազմակերպումը,
բ) տոկսիկոքիմիական փորձաքննությունների կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով,
գ) ալկոհոլային հարբածության վկայարկման կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների ուղեգրով,
դ) դատանարկոլոգիական փորձաքննությունների կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով,
ե) հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:
13. Վնասվածքների, թունավորումների, ինչպես նաև վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների ուղղությամբ` բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում, անկախ սեփականության ձևից, անհետաձգելի վիճակների դեպքում հիվանդների առաջին բուժօգնության ապահովումը մասնագիտացված բաժանմունքների և կաբինետների կողմից` ամբողջ բնակչության համար.
14. Պարբերական հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ` թերապևտիկ կաբինետների միջոցով պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար ու հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների համար:
Բ. Հիվանդանոցային պայմաններում`
1. Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացում:
2. Հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն պահանջող հիվանդների բուժման կազմակերպում հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:
3. Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:
4. Ինֆեկցիոն հիվանդությունների ուղղությամբ`
- ինֆեկցիոն հիվանդանոցների և բաժանմունքների միջոցով հիվանդանոցային բուժօգնության ցուցումների առկայության դեպքում ինֆեկցիոն հիվանդների հիվանդանոցային բուժում` ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակի,
- առանձին ինֆեկցիոն հիվանդություններով, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլյոզով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող հիվանդների, հիվանդանոցային հետազոտության և բուժման իրականացում համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություններում և բաժանմունքներում,
- նոր հայտնաբերված հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպում և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում,
- վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններին տեղեկացնելը.
5. Սրտանոթային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`
- սրտամկանի ինֆարկտով հիվանդների հիվանդանոցային բուժման կազմակերպում սրտաբանական մասնագիտացված և թերապևտիկ բաժանմունքների միջոցով, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում` ամբողջ բնակչության համար:
6. Նյարդային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`
- նյարդաբանական մասնագիտացված բաժանմունքների միջոցով գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում /ինսուլտ/ ախտորոշմամբ հիվանդների հիվանդանոցային բուժման և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում` ամբողջ բնակչության համար:
7. Չարորակ նորագոյացությունների ուղղությամբ`
- ախտորոշված չարորակ նորագոյացություններով /այդ թվում օնկոհեմատոլոգիական/ անձանց հիվանդանոցային բուժման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, այդ թվում նաև քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման կազմակերպման /ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված պետական պատվերի շրջանակների, փոխհատուցման ծավալների և մեխանիզմների/
8. Հոգեկան հիվանդությունների ուղղությամբ`
- հոգեբուժական բժշկական հաստատություններում հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հիվանդանոցային բուժման, խնամքի և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում,
- հարկադիր բուժման կազմակերպում և իրականացում` դատարանների որոշումով:
9. Ալկոհոլամոլության և թմրամոլության ուղղությամբ`
- մասնագիտացված բժշկական հաստատության միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ և թունամոլությամբ տառապող անձանց հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպում,
- հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առողջապահական ոլորտի արդիականացման ծրագիր
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են`
Բաղադրիչ 1. Ընտանեկան բժշկության զարգացում.
Հավելյալ ֆինանսավորմամբ բաղադրիչով 2013թ նախատեսվում է 13 համայնքների նոր ամբուլատորիաների կառուցում, Էրեբունի բժշկական քոլեջի ընտանեկան բուժքույրության ամբիոնի վերանորոգում և հագեցում: Ընտանեկան բժիշկների երկու խմբային անկախ պրակտիկաներին նախատեսվում է տրամադրել բժշկական սարքավորումներ, կահույք և պարագաներ:
Բաղադրիչ 2. Հիվանդանոցային ցանցի օպտիմալացում և արդիականացում.
2013 թվականին սկսվելու են Մեղրու տարածաշրջանային և Վանաձորի բժշկական կենտրոնների նոր շենքերի կառուցման աշխատանքները: Իրականացվելու են նաև Կապանի, Բերդի, Ալավերդու բժշկական կենտրոնների և «Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն» ՓԲԻ հիմնանորոգման աշխատանքները: 2013թ. իրականացվելու է նաև նոր ուռուցքաբանական կենտրոնի նախագծման աշխատանքները:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թ. սեպտեմբերի 27-ի նիստի N 39 արձանագրային որոշման |
Ց Ա Ն Կ
2013 թվականի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելիք առողջապահական պետական նպատակային ծրագրերի
N |
2013 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերի անվանումը |
ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրի անվանումը |
Գումար (հազ. դրամ) |
1. |
Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման 2013 թվականի պետական նպատակային ծրագիր |
Հիգիենիկ և հակահամաճարակային փորձագիտական ծառայություններ |
1,836,496.5 |
Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայություններ |
203,804.2 | ||
Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման ծառայություններ |
230,419.2 | ||
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժօգնության ծառայություններ |
115,829.0 | ||
Վարակիչ հիվանդությունների օջախների ախտահանման ծառայություններ |
61,062.2 | ||
Իմունականխարգելման ազգային ծրագիր |
399,645.3 | ||
Արյան հավաքագրման ծառայություններ |
212,198.6 | ||
2. |
Բնակչության առողջության առաջնային պահպանման 2013 թվականի պետական նպատակային ծրագիր |
Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ |
8,664,211.6 |
Նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ |
2,805,099.7 | ||
Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ |
142,000.0 | ||
Օրթոդոնտոլոգիական բժշկական օգնության ծառայություններ |
8,603.5 | ||
Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ |
746,673.0 | ||
Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ |
91,045.2 | ||
Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ |
2,869,773.6 | ||
Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ |
2,611,419.5 | ||
Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ |
1,406,804.4 | ||
Բարձր ռիսկի խմբերում ընդգրկված բնակչության մոտ հիվանդնությունների հայտնաբերման, առղջության գնահատման և բուժման ծառայություններ |
173,000.0 | ||
Շտապ բժշկական օգնության ծառայություններ |
2,986,870.3 | ||
3. |
Մոր և մանկան առողջության պահպանման 2013 թվականի պետական նպատակային ծրագիր |
Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ |
6,479,337.0 |
Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ |
398,748.9 | ||
Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ |
6,737,712.6 | ||
Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ |
1,332,439.7 | ||
4. |
Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության 2013 թվականի պետական նպատակային ծրագիր |
Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ |
4,141,090.4 |
5. |
Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի 2013 թվականի պետական նպատակային ծրագիր |
Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ |
1,313,319.3 |
Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ |
1,125,173.6 | ||
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ |
171,209.4 | ||
Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ |
1,898,666.3 | ||
Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ |
1,041,472.9 | ||
Վերականգնողական բժշկական օգնության ծառայություններ |
565,262.0 | ||
Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և փորձաքննություններ |
1,174,719.6 | ||
Անհետաձգելի բժշկական օգնության գծով ծառայություններ |
2,207,213.5 | ||
Թրաֆիքինգի զոհերին բժշկական օգնության ծառայություններ
|
2,200.0 | ||
6. |
2013 թվականի նպատակային ծրագրերին օժանդակող հարակից ծառայություններ ծրագրեր (այլ դասերին չպատկանող) |
Դատաբժշկական և գենետիկ ծառայություններ |
339,394.1 |
Պաթանատոմիական ծառայություններ |
39,253.7 | ||
Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ճանապարհածախսի փոխհատուցում |
40,365.0 | ||
Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ |
395,500.0 | ||
Դեղաքաղաքականությունից բխող փորձագիտական և մեթոդաբանական ծառայություններ |
20,702.0 | ||
Հաշմանդամ և կարիքավոր երեխաներին օրթեզներով և կռրսետներով ապահովման ծառայություններ |
81,811.0 | ||
Հանրային իրազեկման ծառայություններ |
80,000.0 | ||
Մասնագիտական, խորհրդատվական և կազմակերպամեթոդական աջակցության ծառայություններ |
221,489.7 | ||
Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և դեղագործական արտադրանքի ստացման, մաքսազերծման և բաշխման ծառայություններ |
40,739.3 | ||
Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համակարգման ծառայություններ |
93,581.5 | ||
Բժիշկ-մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցում |
50,229.9 | ||
Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց |
3,585,900.0 | ||
Այլ բուժօգնության և սպասարկման գծով ծառայություններ |
15,000.0 | ||
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հեմատոլոգիայի և օնկոլոգիայի ծրագիր |
6,809,180.3 | ||
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր |
2,950,139.6 |
68,916,807.1 |