Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
27 սեպտեմբերի 2012 թվականի N 39
6. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2013 թվականի տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկին` համաձայն N N 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թ. սեպտեմբերի 27-ի նիստի N 39 արձանագրային որոշման |
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2013թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածին համապատասխան:
2. Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 3-ի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարության» հիմնական ուղղությունները, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ և «Հաշմանդամների իրավունքների և հասարակական կյանքում նրանց լիարժեք մասնակցության խթանման, հաշմանդամների կյանքի որակի բարելավման» 2006-2015 թթ. Եվրոխորհրդի գործողությունների ծրագրի դրույթները:
II. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ծրագրի նպատակն է`
3. Հաշմանդամություն ունեցող անձանց համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
Ծրագրի խնդիրներն են`
4. հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրության կատարելագործումը,
5. հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների ապահովումը,
6. հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի, բժշկական և սոցիալական սպասարկման կազմակերպումը,
7. հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, մասնագիտական ուսուցման կազմակերպումն ու զբաղվածության խթանումը,
8. հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը մարզական և մշակութային ծրագրերում,
9. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը,
10. հասարակության ուշադրության բևեռումը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վրա:
III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
11. Հաշմանդամության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, հիմնական մոտեցումները և պետական նպատակային ծրագրերը ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու հավասար պայմանների և հավասար հնարավորություւների ապահովմանը, նրանց սոցիալական ներառմանը:
12. Շարունակվել են իրականացվել աշխատանքներ 2005թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015 թթ. ռազմավարության» դրույթների իրականացման ուղղությամբ:
13. 2010 թվականի հոկտեմբերի 22-ին ուժի մեջ մտած Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կատարվում են աստիճանական քայլեր` ուղղված հաշմանդամների հիմնախնդիրներին օրենսդրական բարեփոխումներին, գործող ծրագրերի խթանմանը, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման նորովի մոտեցումներին:
14. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների ներառումն ապահովող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային, հասարակական կազմակերպությունների հետ: Քննարկման փուլում է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանելու նոր մոտեցումների` գործատուների համար քվոտաների սահմանման, սոցիալական կազմակերպությունների հիմնման որդեգրման հետ կապված հարցեր: Նշված օրենքի ընդունումը բխում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և նրանց նկատմամբ ամեն տեսակ խտրականության բացառման քաղաքականության մշակման անհրաժեշտությունից:
15. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի «Անձի պահպանված անաշխատունակության աստիճանի որոշման հիման վրա հաշմանդամության սահմանման մոդելին անցնելու հայեցակարգին և հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 48 արձանագրային որոշման ժամանակացույցի համաձայն, աստիճանական քայլեր են արվում հաշմանդամություն ունեցող անձին հասարակություն ներառելու ուղղությամբ: Համապատասխան նախարարությունների և գերատեսչությւոնների մասնակցությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր` հաշմանդամության սահմանման նշված մոդելին անցնելու նպատակով անհրաժեշտ չափորոշիչների մշակման համար:
16. 2012 թվականի մայիսի 31-ի N 684–Ն որոշմամբ հստակեցվել է տարբեր ախտորոշումների ժամանակ հաշմանդամության սահմանման ժամկետները:
17. ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի թիվ 948-Ն որոշմամբ` լսողության խնդիրներ ունեցող անձինք եվրոպական արտադրության թվային և անալոգային լսողական սարքերով կապահովվեն պետական հավաստագրերի հիման վրա, ինչը հնարավորություն կտա ձեռք բերելու նրանց լսողությանը համապատասխան լսողական սարքեր և գործընթացը կդարձնի առավել բաց և մրցակցային:
18. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման խնդիրը շարունակում է մնալ սոցիալական ոլորտի դժվար լուծելի հիմնախնդիրների շարքում: «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում հաշմանդամություն ունեցող անձինք ամրագրված են որպես աշխատաշուկայում անմրցունակ խումբ և, որպես այդպիսիք, նրանց համար սահմանված են լրացուցիչ երաշխիքներ:
19. Վիճակագրական տվյալների համաձայն` 2012թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված 176506 հաշմանդամություն ունեցող անձանց 68,5 %-ը աշխատանքային տարիքի են, որոնցից զբաղված է միայն 8-9%-ը:
20. 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոններում, որպես աշխատանք փնտրող, գրանցված է եղել 1204, իսկ 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` 1259 հաշմանդամություն ունեցող անձ: 2012 թվականի ընթացքում խորհրդատվություն է ստացել 1375, իրականացվող ծրագրերում ընդգրկվել` 134 հաշմանդամություն ունեցող անձ: Իրականացված ծրագրերի և միջոցառումների /նաև միջազգային կազմակերպությունների հետ/ արդյունքում 2012 թ. ընթացքում աշխատանքի է տեղավորվել 110 հաշմանդամություն ունեցող անձ:
21. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի աջակցությամբ «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության Էջմիածնի ուսումնաարտադրական կազմակերպությունում և Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունում գործում են փորձնական սոցիալական կազմակերպություններ: Սոցիալական կազամակերությունների հիմնումը ուղղված է մի կողմից հաշմանդամ անձանց սոցիալական խնդիրների լուծմանն ու նրանց համար հնարավորինս հավասար պայմանների ապահովմանը, մյուս կողմից նրանց աշխատանքային ներուժը հասարակությանը ի շահ ներդնելուն:
22. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության գործընթացը խթանելու, համայնքի կյանքում նրանց ներգրավելու նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» բարեգործական հիմնադրամի միջև 02.07.2010թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրի` «Հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում որպես խոստումնալից աշխատուժ» համագործակցության ծրագիրը 2011 թվականին իրականացվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Երևանի Էրեբունի, Նուբարաշեն համայնքներում, իսկ 2012 թվականին` այն իրականացվել է Երևանի 10 վարչական շրջաններում և Աարատի, Գեղարունիքի, Լոռու և Շիրակի մարզերում: Նշված ծրագիրը հիմնականում ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային կարողությունների գնահատմանը, աշխատատեղերի հարմարեցմանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, ինչպես նաև իրազեկման մակարդակի բարձրացմանը:
23. «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվում է Գյումրի քաղաքի հաշմանդամություն ունեցող, աշխատանք փնտրող անձանց աշխատանքային վերականգնման, մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ: Տարվա ընթացքում ծառայություն է ստանում 720 հաշմանդամություն ունեցող անձ:
24. «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Կրթության մասին» և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքները կանոնակարգում են հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց կրթության հարցերը:
25. 2011-2012 թվականներին շարունակվել են աշխատանքները հատուկ կրթության կարիք ունեցող անձանց համար նախատեսված միջոցառումների և ներառական կրթության ընդլայնման և բարելավման ուղղությամբ.
1) Հանրապետությունում հատուկ կրթություն կազմակերպվել է 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնցից 21-ը նախատեսված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, իսկ 2-ը` հակասոցիալական վարք ցուցաբերած երեխաների համար: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են շուրջ 2481 երեխաներ:
2) 2011-2012 թթ. ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցների ցանկը համալրվել է 16 դպրոցով: Հանրապետության 79 ներառական կրթություն իրականացնող դպրոցներում սովորում է շուրջ 2394 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:
3) Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից (ներառյալ մասնաճյուղերը) 2011-2012 թթ. ուսումնական տարվա ընթացքում շուրջ 2200 երեխայի հանրակրթությունը կազմակերպելու նպատակով, իրականացվել է նրանց կրթական կարքիների գնահատում,:
4) Մշակվել, տպագրվել և ձեռք է բերվել ուսումնամեթոդական ձեռնարկներ և այլ ուսումնական նյութեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար: Ուսումնաօժանդակ գրականությունը տրամադրվել է հատուկ և ներառական կրթություն իրականցնող դպրոցներին:
5) Ապահովվում է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, առնվազն անցումային միավոր ստացած հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ուսման ընթացքում հաշմանդամ դարձած անձանց համար:
26. Շարունակվել և իրականացվում են հասցեական ծրագրեր` ուղղված որոշակի խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանն ու ներառմանը հասարակություն:
1) 2011թ. հաշմանդամություն ունեցող անձանց հատկացվել է 15320 պրոթեզաօրթոպեդիկ պարագա, այդ թվում` 479 սայլակ, 1142 լսողական սարք /այդ թվում 122-ը` եվրոպական արտադրության/, ինչպես նաև այլ վերականգնողական պարագաներ, կատարվել է աչքի պրոթեզավորում /90/, 100 հաշմանդամ ապահովվել է ձայնաստեղծ սարքերով:
2) 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց հատկացվել է 8463,5 պրոթեզաօրթոպեդիկ պարագա, այդ թվում` 260 սայլակ, 659 լսողական սարք /այդ թվում 135-ը` եվրոպական արտադրության/, ինչպես նաև այլ վերականգնողական պարագաներ, կատարվել է աչքի պրոթեզավորում /90/, 100 հաշմանդամ ապահովվել է ձայնաստեղծ սարքերով:
3) Միջազգային և հասարակական կազմակերպությունների միջոցով 2011 թվականին ձեռք է բերվել 160 հատ «Օտիկոն» ֆիրմայի թվային լսողական ապարատ և տրամադրվել 85 երեխայի:
4) Տեսողության խնդիրներ ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու, նրանց համար, առանց այլ անձի օգնության, սովորելու և աշխատելու համար պայմաններ ապահովելու նպատակով, 2012 թվականին 10 հաշմանդամի համար իրականացվել է «Արև» համակարգով համակարգչային ուսուցում և համակարգիչների տրամադրման ծրագիրը /իրականացվում է 2008 թվականից/:
5) Շարունակվել և իրականացվում է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ տառատեսակներով /Բրայլյան/ գրքերի տպագրության, տետրերի պատրաստման, «Խոսող գրքերի» ձայնագրության ծրագիրը, որը նշված անձանց հնարավորություն է տալիս կարդալու, գրելու, ինտեգրվելու հասարակություն:
6) Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնումն իրականացվել է «Արթմեդ» բուժվերականգնողական կենտրոնում, «Սթրես-կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում, ինչպես նաև Միջազգային Կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական, Գյումրու վերականգնողական, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոններում, «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում, «Արարատ» մոր և մանկան կենտրոններում և այլ կազմակերպություններում:
27. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության բնագավառում կարևոր տեղ ու դեր ունի նրանց խնամքի և սոցիալական սպասարկման տրամադրման ծառայությունների համակարգը:
1) Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:
2) Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրող համայնքային ցերեկային կենտրոնների գործունեությունը` պետական աջակցություն է ցուցաբերվում «Առաքելություն Հայաստան», «Հույսի կամուրջ» և «Փրկություն» հասարակական կազմակերպությաններին:
28. Շարունակվել են Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի /այսուհետ` Հանձնաժողով/ աշխատանքները:
1) Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների, դրանց հնարավոր լուծումների և խոչընդոտների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, Հանձնաժողովի առաջարկությամբ ստեղծված ինտերնետային կայքը` www.disabilityarmenia.am հնարավորություն է տալիս տրամադրել համակարգված, ամբողջական և պարբերաբար թարմացվող տեղեկատվություն հաշմանդամության ոլորտում առկա իրավիճակի և նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև ապահովում է հաշմանդամության ոլորտում իրականացվող քաղաքականության և ծրագրերի, առկա խնդիրների, իրավական դաշտի հասանելիությունը բնակչության լայն զանգվածներին:
2) Մշակվել և Հանձնաժողովի նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ 2011 թվականի զեկույցը:
3) 2011թ. նեյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հանձնաժողովը հայտարարել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների իրազեկման միամսյակի միջոցառումների ծրագիր: Միջոցառումները կազմակերպվել և իրականացվել են պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ուսանողների, հասարակության լայն մասնակցությամբ:
29. Հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման նպատակով հեռուստատեսությամբ պարբերաբար հարցազրույցներ են տեղի ունեցել ոլորտում պատասխանատու, նախարարության տարբեր աշխատակիցների հետ, ցուցադրվել են հասարակական կազմակերպությունների պատրաստած սոցիալական տեսահոլովակներ: Նման աշխատանքներն ունեն շարունակական բնույթ:
30. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է այլ նախարարությունների, գերատեսչությունների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:
IV. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
31. Ինչպես անցած տարիներին, այնպես էլ 2013թ. իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ու ներառման և նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ:
32. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում 2013 թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են այդ անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությունից, նրանց հասարակություն ինտեգրելու, նրանց համար հնարավորինս հավասար պայմաններ ստեղծելու և հավասար հնարավորություններ ապահովելու, բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական գործընթացն առավելագույնս արդյունավետ իրականացնելու, հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության ու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների լուծման անհրաժեշտությունից:
33. Իրականացվելու են աշխատանքներ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրը կանոնակարգող ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
34. Կիրականացվեն աշխատանքներ անձի աշխատունակության աստիճանի գնահատման հիման վրա հաշմանդամության սահմանման նոր մոդելին անցման հայեցակարգի դրույթների իրականացման ուղղությամբ:
35. Կմշակվեն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի և «Անձի պահպանված աշխատունակության աստիճանի որոշման հիման վրա հաշմանդամության սահմանման մոդելին անցնելու հայեցակարգի և հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցի մասին» հայեցակարգի պահանջներից բխող մի շարք իրավական ակտեր:
36. Հաշմանդամության սահմանման նոր մոդելի կիրառման նպատակով կիրականացվի ԲՍՓ գործակալության մասնագետների վերապատրաստում, ինչպես նաև կմշակվեն համապատասխան ձևաթղթեր:
37. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը կիրականացնի հետևողական աշխատանքներ` հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, կընդլայնվի համագործակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ:
38. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու պաշտպանությանն ուղղված 2013 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 10 հիմնական ուղղություններով:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թ. սեպտեմբերի 27-ի նիստի N 39 արձանագրային որոշման |
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2013 թվականի տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկ
N/N |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման չափը և աղբյուրը |
1. |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար և մատչելի պայմանների ապահովում |
||||
1.1 |
Հասարակական, արտադրական և |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սահմանված քաղաքաշինական նորմերի պահանջների կատարում |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
1.2 |
Հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար նախատեսված սարքավորանքների /թեքահարթակներ կամ հատուկ վերելակային հարմարանքներ/պատրաստում, ձեռքբերում և մայրաքաղաք ներկրված քաղաքային ավտոբուսների վրա դրանց տեղադրման աշխատանքների իրականացում |
Երևանի քաղաքապետարան |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորության ապահովում |
Տարվա ընթացքում |
Երևանի բյուջե |
1.3 |
Քաղաքային նշանակության քաղաքաշինական օբյեկտներում, կառուցվող շենքերում, փողոցներում,մայթերում թեքահարթակների կառուցում |
Երևանի քաղաքապետարան |
Տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար |
Տարվա ընթացքում |
Երևանի բյուջե |
1.4 |
Երևանի պոլիկլինիկաների 1-ին հարկերում հաշմանդամություն ունեցող և սակավաշարժուն անձանց բուժսպասարկման համար հարմարավետ պայմանների ստեղծում |
Երևանի քաղաքապետարան |
Տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար բուժսպասարկման ծառայությունների մատչելիության ապահովում |
Տարվա ընթացքում |
Երևանի բյուջե |
2. |
Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և մասնագիտական ուսուցման ծրագրեր |
||||
2.1 |
Երեխաների ֆիզիկական, մտավոր և/կամ/ հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտում և գնահատում |
ՀՀ ԿԳՆ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Շուրջ 2300 երեխայի կրթական կարիքների գնահատում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
2.2 |
Հանրապետությունում 79 հանրակրթական դպրոցում ներառական կրթության կազմակերպում |
ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
2421 երեխայի համար ներառական կրթության ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե (1255234.7 հազ. դրամ) ներառական կրթության ծրագրի շրջանակներում |
2.3 |
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպում 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում |
ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Հատուկ կարիքներ ունեցող 2476 երեխայի կրթության կազմակերպում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
2.4 |
Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության ժամանակ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ ստանալու դեպքում 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև հաշմանդամ երեխաների համար անվճար հիմունքներով կրթության ապահովում |
ՀՀ ԿԳՆ |
1-ին և 2-րդ խմբի և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց պետական պատվերի շրջանակներում կրթության կազմակերպում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
2.5 |
Հատուկ կրթության ոլորտում 11 անուն դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրատարակում |
ՀՀ ԿԳՆ |
Հատուկ կրթության կարիք ունեցող հաշմանդամերին ուսումնական ձեռնարկներով |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
3. |
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրեր |
||||
3.1 |
Ապահովագրական ստաժ չունեցող կամ մինչև մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող աշխատանք փնտրող, չզբաղված հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ուսուցում, աշխատանքային ունակությունների վերականգնում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
100 հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային ունակությունների |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 17 000.0 հազ. դրամ |
3.2 |
Աշխատաշուկայում անմրցունակ /նաև հաշմանդամություն ունեցող/ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Աշխատաշուկայում անմրցունակ /նաև հաշմանդամություն ունեցող/ շուրջ 90 անձանց համար աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 37 800.0 հազ. դրամ |
3.3 |
Այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ գործազուրկների և և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձանց նյութական ծախսերի հատուցում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2 հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքի տեղավորում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 962.5 հազ. դրամ |
3.4 |
Մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքի փորձ չունեցող գործազուրկ և աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
10 հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքին փորձի ձեռքբերում, աշխատանքի տեղավորում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
3.5 |
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ֆինանսական աջակցություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Շուրջ 5 հաշմանդամություն ունեցող անձի ֆինանսական աջակցություն` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 83.3 հազ. դրամ |
3.6 |
Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
55 հաշմանդամություն ունեցող անձի համար աշխատատեղերի հարմարեցում, աշխատանքի տեղավորում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 11 000.0 հազ. դրամ |
3.7 |
«Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային վերականգնման, մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվական ծառայությունների իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
720 հաշմանդամություն ունեցող անձի ուսուցողական, խորհրդատվական և աշխատանքի վերականգնման ծառայությունների տրամադրում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 15 839.4 հազ. դրամ |
3.8 |
Հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում` որպես խոստումնալից աշխատուժ» ծրագրի իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Հյուման դիգնիթի ընդ փիս» հիմնադրամ /համաձայնությամբ/ |
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրների կարգավորում Երևանի 10 վարչական շրջաններում և Արարատի, Գեղարունիքի, Լոռու և Շիրակի մարզերում |
Տարվա ընթացքում |
Դոնոր կազմակերպություններ |
4. |
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծրագրեր |
||||
4.1 |
Տուն ինտերնատներում տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման իրականացում /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են տուն ինտերնատներում խնամվողների շուրջ 60 %/ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Շուրջ 630 հաշմանդամություն ունեցող անձի շուրջօրյա խնամքի և սոցիալական սպասարկման կազմակերպում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրի շրջանակներում |
4.2 |
Տնային պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում / հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 30%-ը / |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Շուրջ 415 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկման կազմակերպում տնային պայմաններում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» ծրագրի շրջանակներում |
4.3 |
Խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատին կից հոգեկան առողջության ցերեկային կենտրոնում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
50 հաշմանդամությնուն ունեցող անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոնում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 15 758.6 հազ. դրամ |
4.4 |
Տնային պայմանններում և ցերեկային կենտրոններում ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների սոցիալական սպասարկման ծառայությունների տրամադրում /հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են սպասարկվողների շուրջ 30 %-ը/ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
1350 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկում ցերեկային կենտրոններում և տնային պայմաններում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 52 673.3 հազ. դրամ |
4.5 |
Մտավոր խնդիրներ ունեցող դեռահասներին և երիտասարդներին սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Փրկություն» Հ/Կ /համաձայնությամբ/ |
Մտավոր խնդիրներ ունեցող 50 հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական սպասարկման կազմակերպում ցերեկային կենտրոնում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 16 636.2 հազ. դրամ |
4.6 |
Առավել կարիքավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում |
Երևանի քաղաքապետարան |
Հաշմանդամութուն ունեցող անձանց սոցիալական աջակցության միջոցով կարիքի բավարարում, սոցիալական վիճակի բարելավում |
Տարվա ընթացքում |
Երևանի բյուջե 4 000.0 հազ. դրամ |
4.7 |
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներքաղաքային էլեկտրատրասպորտով անվճար երթևեկելու համար վկայականների տրամադրում |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն |
1-ն և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ներքաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթևեկելու իրավունքի ապահովում |
2013 թվականի |
«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի տարեկան աշխատանքների ծավալի շրջանակներում |
5. |
Հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող բժշկական օգնության, այդ թվում վերականգնողական ծրագրեր. |
||||
5.1 |
Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնությանն ու վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող անձանց առաջնային բուժօգնության, հիվանդանոցային բուժման ծառայություններ` ըստ դիմելիության |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
5.2 |
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամ երեխաներին անվճար, 3-րդ խմբին` 50 տոկոս զեղչով դեղերի տրամադրում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող անձանց |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
5.3 |
Հաշմանդամություն ունեցող անձանց առողջարանային ուղեգրերի տրամադրում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող անձանց |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 167 196.5 հազ. դրամ |
5.4 |
Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման աշխատանքների կազմակերպում և իրականացում «ԱՐԹՄԵԴ» ԲՎԿ-ում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
979 հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց բժշկա-սոցիալական և հոգեկան առողջության վերականգնում հիվանդանոցային պայմաններում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 167 885.5 հազ. դրամ |
5.5 |
Հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնողական օգնության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ստացում և ամփոփում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Վերականգնողական ծառայությունների համակարգված կազմակերպում, վերականգնողական ծրագրերի պլանավորում |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
6. |
Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական, տեխնիկական և այլ օժանդակ միջոցներով ապահովման ծրագրեր. |
||||
6.1 |
Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզա-օրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովում, դրանց վերանորոգում, այդ թվում` |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող շուրջ 10 հազար անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 858 573.9 հազ. դրամ |
6.1.1 |
Ձայնաստեղծ սարքերով ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ձայնաստեղծ սարքի կարիք ունեցող 80 հաշմանդամություն ունեցող անձի ձայնաստեղծ սարքով ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 28 000.0 հազ. դրամ |
6.1.2 |
Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար աչքի պրոթեզավորման իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
130 հաշմանդամություն ունեցող անձի աչքի պրոթեզով ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
6.2 |
Հաշմանդամություն ունեցող անձանց լսողական սարքերով, լսողական սարքի ներդիրներով և սայլակներով ապահովում, այդ թվում` |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
1800 անձի լսողական սարքերով, լսողական սարքի ներդիրներով և սայլակներով ապահովում, այդ թվում` |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 113 437.4 հազ. դրամ |
6.2.1 |
Հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներով ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
500 հաշմանդամություն ունեցող անձի սայլակներով ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 70 000.0 հազ. դրամ |
6.2.2 |
Հաշմանդամություն ունեցող անձանց և տարիքային կենսաթոշակառուներին ռուսական արտադրության լսողական սարքերով, 12-18 տարեկան երեխաներին և 18-30 տարեկան հաշմանդամ երիտասարդներին եվրոպական արտադրության լսողական սարքերով և մինչև 14 տարեկան երեխաներին լսողական սարքի ներդիրներով ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Լսողության խանգարում ունեցող 1100 անձի լսողական սարքով, 100 երեխայի լսողական սարքերի ներդիրներով /200/ ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 43 437.4 հազ. դրամ |
6.2.3 |
Լսողության խնդիրներ ունեցող մինչև 12 տարեկան երեխաներին լսողական սարքերով ապահովում /OTIKՕN և SIEMENS ֆիրմաների/ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, «Հավատ» հ/կ /համաձայնությամբ/ |
Շուրջ 50 երեխայի լսողական սարքերով ապահովում |
Տարվա ընթացքում |
«Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամ |
6.3 |
Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ /Բրայլյան/ տառատեսակով գրքերի, տետրերի, բյուլետենների տպագրում և «Խոսող գրքերի» ձայնագրում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
74400 թերթ ՀԿՄ օրգան ամենամսյա «Բյուլետեն»` 42327 թերթ Բրայլյան գրքիտպագրություն, 320 հատ բրայլյան տետրի պատրաստում, «Խոսող գիրք»` 1600 ժամ տևողությամբ ձայնագրում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե 10 506.4 հազ. դրամ |
6.4 |
Տեսողությունից հաշմանդամություն ունեցող անձանց համար «Արև» համակարգի ուսուցում և համակարգչային տեխնիկայով ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տեսողությունից հաշմանդամություն ունեցող 10 անձանց «Արև» համակարգով ուսուցում և համակարգչային տեխնիկայի տրամադրում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
7. |
Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակություն մշակույթի և սպորտի միջոցով. |
||||
7.1 |
Պետական աջացություն `-«Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանը «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությանը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությանը «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությանը |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
Շուրջ 580 հաշմանդամություն ունեցող անձի մասնակցության ապահովում կազմակերպվող միջոցառումներին |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
7.2 |
2013 թվականին Բուլղարիայում կայանալիք խուլերի ամառային օլիմպիադային մասնակցություն |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպություն /համաձայնությամբ/ |
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկների մասնակցություն տարվա ընթացքում կայանալիք ամառային օլիմպիադային |
հուլիս-օգոստոս |
ՀՀ պետական բյուջե |
7.3 |
«Հաշմանդամ երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի մասնաճյուղերում գեղագիտական, արհեստագործության ուսուցման ծրագրերի իրականացում |
ՀՀ մշակույթի նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար արվեստի և արհեստների անվճար ուսուցում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
7.4 |
«Ընտանեկան գրադարանավար» ծրագրի իրականացում /Լոռու, Շիրակի մարզեր/ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
Տեղաշարժման դժվարություն և հաշմանդամություն ունեցող անձանց համար գրադարանային սպասարկում տնային պայմաններում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
7.5 |
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար այցելությունների կազմակերպում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակույթային կազմակերպություններ |
Երևանի քաղաքապետարան |
Մշակութային կազմակերպությունների մատչելիության ապահովում |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
7.6 |
Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ձեռքի աշխատաքների, գեղանկարների ցուցահանդեսի կազմակերպում, լավագույն մասնակիցների խրախուսում և պարգևատրում |
Երևանի քաղաքապետարան, |
Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառումը հասարակություն մշակութային միջոցառումների միջոցով |
Դեկտեմբեր |
Երևանի բյուջե |
7.7 |
Երևան քաղաքի բակային սպարտակիադայի կազմակերպում 2 փուլով, ըստ տարիքային խմբերի, հաշմանդամություն ունեցող 12-18 տարեկան անձանց մասնակցությամբ |
Երևանի քաղաքապետարան |
Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառումը հասարակություն սպորտային միջոցառումների միջոցով |
Մայիս-սեպտեմբեր |
Երևանի բյուջե |
8. |
Սոցիալական գործընկերություն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների միջև |
||||
8.1 |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի աշխատանքների ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման գործընթացի խթանում |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
8.2 |
Հաշմանդամություն ունեցող անձանց մարզային հանձնաժողովների աշխատանքների համակարգում |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով |
Հաշմանդամություն ունեցող անձանց մարզային հանձնաժողովների աշխատանքների ապահովում |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
8.3. |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին և կազմակերպվող միջոցառումներին մասնակցություն և աջակցություն /խորհրդատվության, տեղեկատվության, մեթոդական աջակցության տրամադրում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, Երևանի քաղաքապետարան |
Պետական և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության խթանում |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
9. |
ԲՍՓ ձևաթղթերի տպագրության ծառայությունների իրականացում |
||||
9.1 |
ԲՍՓ ձևաթղթերի տպագրության ծառայությունների իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ԲՍՓ գործընթացի իրականացման համար ձևաթղթերով ապահովում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
10. |
Հանրային իրազեկում |
||||
10.1 |
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց համար հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում, քննարկումների, կլոր սեղանների կազմակերպում և իրականացում |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ /համաձայնությամբ/ |
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրում |
Տարվա ընթացքում |
Դոնոր կազմակերպություն |
10.2 |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուսաբանում, գրքույկների, մեթոդական ուղեցույցների տպագրում, հեռուստահաղորդումների կազմակերպում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հասարակական կազմակերպություններ /համաձայնությամբ/ |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացում |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե «Հանրային իրազեկման միջոցառումներ» ծրագրի շրջանակում, դոնոր կազմակերպություններ |
10.3 |
Երևանի հատուկ դպրոցներում «Ծնողավարման հմտություններ» թեմայով սեմինարների կազմակերպում |
Երևանի քաղաքապետարան |
Ծնողավարման հմտությունների ուսուցանում,երեխա– ընտանիք–հաստատություն կապի ամրապնդում |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
10.4 |
/www.disabilityarmenia.am/ կայքում հաշմանդամության ոլորտում իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ապահովում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների և դրանց հնարավոր լուծումների համալիր ներկայացում, հասարակության իրազեկության բարձրացում |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|