Basic information
Number
N 880-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.09.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
14.09.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.09.2012
Effective date
15.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2012 թվականի N 880-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 611-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հուլիսի 13-ի «Պատվիրակություն Աթենք գործուղելու մասին» N 611-Ա որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հ. Թոռչյանի՝ Աթենք գործուղման հետ կապված գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերն ընդունող և ուսումնասիրող (գնահատող) պետական մարմին համարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 14

Երևան