ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2012 թվականի N 908-Ա
ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագիրը՝
1. Հաստատել՝
1) Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող հողամասի օտարման գործարքի առաջնային գործողությունների ժամանակացույցը` համաձայն N 1 հավելվածի.
2) Կառավարական N 2 շենքի օտարման հետ կապված առաջնային գործողությունների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2012 թ. սեպտեմբերի 19 Երևան | 
| Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2012 թ. սեպտեմբերի 19-ի N 908-Ա որոշման | 
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
Վ. ՍԱՐԳՍՅԱՆ 3 հասցեոիմ գտնվող հողամասի օտարման գործարքի ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
| NN | Միջոցառումը | Կատարողը | Ժամկետը | Ֆինանսավորողը | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| 1. | Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող հողամասի մասին միասնական տեղեկանքի ստացում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | 19.09.2012 թ. | |
| 2. | Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող հողամասի առուվաճառքի պայմանագրի` նոտարական կարգով կնքում | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն Երևանի քաղաքապետարան 
 | 20.09.2012 թ. | «Սալսա Դեվելոփմենթ» ՓԲԸ | 
| 3. | Ծրագրի իրականացման գործակալի փոփոխություն` ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ | ՀՀ կառավարության որոշման ընդունում | 20.09.2012 թ. | |
| 4. | Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող հողամասի սեփականության իրավունքի գրանցում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում | «Սալսա Դեվելոփմենթ» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե | 27.09.2012 թ. | «Սալսա Դեվելոփմենթ» ՓԲԸ | 
| 5. | Գործակալութան պայմանագրի կնքում | «Սալսա Դեվելոփմենթ» ՓԲԸ ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ | 27.09.2012 թ. | |
| 6. | Փաստաթղթերի ընդունում- հանձնում | «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (համաձայնությամբ) ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ | 28.09.2012 թ. | |
| 7. | Քանդման ծախսերի ընդունված կատարողականով կապալառուին վճարում` «Սալսա Դեվելոփմենթ» ՓԲԸ-ի հաշվից | ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ | 01.10.2012 թ. | 106,338,000 դրամ | 
| 8. | Քանդման նախագծի դիմաց վճարում «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին՝ «Սալսա Դեվելոփմենթ» ՓԲԸ-ի հաշվից | ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ | 01.10.2012 թ. | 8,600,000 դրամ | 
| 9. | Քանդման աշխատանքների հաջորդ կատարողականի ընդունում, վճարում | ՀՀ քաղաքաշինության նախարարության  «Սպիտակ տնակ» ՍՊԸ | 10.10.2012 թ. | ~80 մլն դրամ | 
| 10. | Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող հողամասի ընդունման-հանձնման ակտի ստորագրում | «Սալսա Դեվելոփմենթ» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն 
 | 01.10.2012 թ. | |
| 11. | Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող հողամասի ՃՊԱ-ի ստացման դիմումը Երևանի քաղաքապետարան ներկայացնելը | «Սալսա Դեվելոփմենթ» ՓԲԸ ՀՀ քաղաքաշինության նախարարության  | 01.10.2012 թ. | |
| 12. | Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող հողամասի ՃՊԱ-ի տրամադրում | Երևանի քաղաքապետարան  | 10.10.2012 թ. | |
| 13. | Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող հողամասի նախագծի պատվիրման պայմանագրի կնքում | ՀՀ քաղաքաշինության նախարարության  նախագծող | 11.10.2012 թ. | կանխավճար | 
| 14. | Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող հողամասի՝ մինչև 0-ական նիշ նախագծի համաձայնեցում, շինարարության թույլտվության տրամադրում | Երևանի քաղաքապետարան  | 24.10.2012 թ. | «Սալսա Դեվելոփմենթ» ՓԲԸ- շինարարության թույլտվության տուրք | 
| 15. | Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող հողամասի կապալի պայմանագիր՝ մինչև 0-ական հարկ, տեխնիկական հսկողության պայմանագրի կնքում | 1. ՀՀ քաղաքաշինության նախարարության  «Սպիտակ տնակ» ՍՊԸ 2. ՀՀ քաղաքաշինության նախարարության  տեխնիկական հսկող | 25.10.2012 թ. | 1. Կանխավճար համար 2.0 մլրդ՝ ներառյալ շենքի արմատուրան | 
| 16. | Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող հողամասի ամբողջական նախագծի համաձայնեցում, շինարարության թույլտվության տրամադրում | նախագծող ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) | 15.12.2012 թ. | «Սալսա Դեվելոփմենթ» ՓԲԸ- շինարարության թույլտվության տուրք | 
| 17. | Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող հողամասի ամբողջական նախագծի ընդունում և վճարում | նախագծող ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ | 20.12.2012 թ. | |
| 18. | Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող հողամասի կապալի ամբողջ ծավալի պայմանագրի կնքում | ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ «Սպիտակ տնակ» ՍՊԸ | 22.12.2012 թ. | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2012 թ. սեպտեմբերի 19-ի N 908-Ա որոշման | 
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ N 2 ՇԵՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
| NN | Միջոցառումը | Կատարողը | Ժամկետը | Ֆինանսավորողը | 
| 1. | Շենքի օտարման մասին որոշման ընդունում | ՀՀ կառավարության որոշման ընդունում | 04.10.2012 թ. | |
| 2. | Շենքի մասին միասնական տեղեկանքի ստացում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | 04.10.2012 թ. | |
| 3. | Շենքի հողի կադաստրային արժեքի վճարում | «Տանգո» ՓԲԸ | 11.10.2012 թ. | 297,458,000 դրամ | 
| 4. | Շենքի առուվաճառքի պայմանագրի՝ նոտարական կարգով կնքում | «Տանգո» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | 18.10.2012 թ. | «Տանգո» ՓԲԸ | 
| 5. | «Տանգո» ՓԲԸ-ի իրավունքի պետական գրանցում | «Տանգո» ՓԲԸ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե | 24.10.2012 թ. | «Տանգո» ՓԲԸ | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|