Գլխավոր տեղեկություն
Համար
N 631
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.04.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1997/2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2000 թվականի N 631
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 71871 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Գորիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 64798 հազ. դրամ, որը համապատասխանում է 64798 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 64798 հազ. դրամ, որը համապատասխանում է 64798 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 16200 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

1.5. «Գորիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 7073 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2472 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1286 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 411 հազ. դրամ,

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 1115 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 220 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1569 հազ. դրամ:

1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 76437 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի N 7 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Երևանի N 7 բեռնատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 62597 հազ. դրամ, որը համապատասխանում է 62597 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 62597 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 62597 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. «Երևանի N 7 բեռնատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 5045 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1672 հազ. դրամ,

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 1492 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 339 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 72 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1470 հազ. դրամ:

2.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել Երևանի N 7 բեռնատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Երևանի N 7 բեռնատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 78399 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Լեռնագործ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Լեռնագործ» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 49490 հազ. դրամ, որը համապատասխանում է 49490 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 39592 հազ. դրամ, որը համապատասխանում է 39592 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 9898 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

3.5. «Լեռնագործ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 28908,9 հազ. դրամ, այդ թվում`

ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ` 2545 հազ. դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1408,7 հազ. դրամ,

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 5383 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 11407,8 հազ. դրամ,

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 886,8 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 2886,7 հազ. դրամ,

այլ պարտավորություններ` 4390,9 հազ. դրամ:

3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 15821 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Մասիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 14900 հազ. դրամ, որը համապատասխանում է 14900 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 14900 հազ. դրամ, որը համապատասխանում է 14900 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 7450 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

4.5. «Մասիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1763,6 հազ. դրամ, այդ թվում`

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 142,4 հազ. դրամ,

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 1105 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 516,2 հազ. դրամ:

4.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 10319 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 9077 հազ. դրամ, որը համապատասխանում է 9077 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 9077 հազ. դրամ, որը համապատասխանում է 9077 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 2269 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

5.5. «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1242 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 13,9 հազ. դրամ,

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 747,5 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 134,2 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 346,4 հազ. դրամ:

5.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

5.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 14764 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գլխամասային նորոգման շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Գլխամասային նորոգման շինարարական բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 10899 հազ. դրամ, որը համապատասխանում է 10899 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 10899 հազ. դրամ, որը համապատասխանում է 10899 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 2725 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

6.5. «Գլխամասային նորոգման շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 3865 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 365 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2021 հազ. դրամ,

հաշվետու անձանց նկատմամբ` 28 հազ. դրամ,

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 779 հազ. դրամ,

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 132 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 146 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 394 հազ. դրամ:

6.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

6.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1.  (կետն ուժը կորցրել է 11.03.04 N 295-Ն)

7.2. (կետն ուժը կորցրել է 11.03.04 N 295-Ն)

7.3. (կետն ուժը կորցրել է 11.03.04 N 295-Ն)

7.4. (կետն ուժը կորցրել է 11.03.04 N 295-Ն)

7.5. (կետն ուժը կորցրել է 11.03.04 N 295-Ն)

7.6. (կետն ուժը կորցրել է 11.03.04 N 295-Ն)

7.7. (կետն ուժը կորցրել է 11.03.04 N 295-Ն)

8.1. Հաշվեկշռային մեթոդով 93194 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տրանսսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 63,15 տոկոս):

8.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 89552 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 89552 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 56552 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 56552 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.4. «Տրանսսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 3642 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 452 հազ. դրամ,

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 1747 հազ. դրամ,

հաշվետու անձանց նկատմամբ` 316 հազ. դրամ,

ստացված կանխավճարների գծով` 101 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 349 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 136 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 541 հազ. դրամ:

8.5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել «Տրանսսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

8.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

«Տրանսսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

8.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 66776 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ջերմուկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Ջերմուկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

(Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման» N 428 որոշման «Ջերմուկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվել է իր տարածքից դուրս գտնվող ավտոճանապարհը (մակերեսը` 2500 քառ. մ, հաշվեկշռային արժեքը` 1076 հազ. դրամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ջերմուկի քաղաքային համայնքին հանձնելու համար):

9.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 62046 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 62046 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 62046 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 62046 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. «Ջերմուկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 4730 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3435 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 105 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 221 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 218 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների գծով` 360 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 391 հազ. դրամ:

9.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել Ջերմուկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

9.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Ջերմուկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

9.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. Հաշվեկշռային մեթոդով 33778 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բերդի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Բերդի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

10.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 30821 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 30821 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 30821 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 30821 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.4. «Բերդի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 2957 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 263 հազ. դրամ,

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 1678 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 154 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 862 հազ. դրամ:

10.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել Բերդի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

10.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Բերդի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

10.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. (կետն ուժը կորցրել է 23.01.03 N 241-Ն)

11.2.  (կետն ուժը կորցրել է 23.01.03 N 241-Ն)

11.3.  (կետն ուժը կորցրել է 23.01.03 N 241-Ն)

11.4.  (կետն ուժը կորցրել է 23.01.03 N 241-Ն)

11.5.  (կետն ուժը կորցրել է 23.01.03 N 241-Ն)

11.6.  (կետն ուժը կորցրել է 23.01.03 N 241-Ն)

11.7.  (կետն ուժը կորցրել է 23.01.03 N 241-Ն)

11.8.  (կետն ուժը կորցրել է 23.01.03 N 241-Ն)

11.9.  (կետն ուժը կորցրել է 23.01.03 N 241-Ն)

12.1. Հաշվեկշռային մեթոդով 50201 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ապարանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Ապարանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

12.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 38181 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 38181 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 38181 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 38181 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

12.4. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 50 տոկոսի չափով:

12.5. «Ապարանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 13279 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 9827 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքեր` 1936 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 238 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1015 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 263 հազ. դրամ:

12.6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել Ապարանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

12.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Ապարանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

12.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

13.1. Հաշվեկշռային մեթոդով 45812 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արմավիրի ռեզերվային նավթամթերքներ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Արմավիրի ռեզերվային նավթամթերքներ» բաց բաժնետիրական ընկերության:

13.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 42670 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 42670 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

13.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 42670 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 42670 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

13.4. «Հայնավթամթերք» պետական փակ բաժնետիրական ընկերության 1999 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ ունեցած պարտավորությունների 3142 հազ. դրամի իրավահաջորդը հանդիսանում է «Արմավիրի ռեզերվային նավթամթերքներ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, այդ թվում`

անձնակազմին աշխատավարձի վճարման գծով` 1320 հազ. դրամ,

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1441 հազ. դրամ,

ստացված կանխավճարների գծով` 107 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 274 հազ. դրամ:

13.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

13.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.03.2004, N 295-Ն 08.04.2004, N 631
23.01.2003, N 241-Ն 03.04.2003, N 631
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան