Գլխավոր տեղեկություն
Համար
N 846-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.06.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.17/52(424) Հոդ.592
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2002 թվականի N 846-Ն

ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԿՑԱԳՐՄԱՆ, ԶՈՐԱԿՈՉԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԿԱՆՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԲՈՒԺՀԵՏԱԶՈՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 29.04.04 N 655-Ն) 

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող կազմակերպությունների ցանկը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 29.04.04 N 655-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Զինապարտների բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին» N180 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 18
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 13-ի N 846-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԿՑԱԳՐՄԱՆ, ԶՈՐԱԿՈՉԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ԿԱՆՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 29.04.04 N 655-Ն) 

 

1. «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

2. «Էրեբունի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

3. «Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն

4. «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն

5. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն

6. «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

7. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

8. «Ռ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

9. «Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

10. «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ճառագայթաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

11. «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

12. «N 2 բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերություն

13. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

14. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

15. «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

16. «Դիագնոստիկա» բժշկական միավորում» բաց բաժնետիրական ընկերություն

17. «Բժշկական գենետիկայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

18. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (N 14203 զորամաս)

19. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Երևանի կայազորային հոսպիտալ (N 88865 զորամաս)

20. «Կապանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն

21. «Գորիսի Ռ. Յոլյանի անվան հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն

22. «Սամարիթեր հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն

23. «Գ. Գյուլբենկյանի անվան հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն

24. «Վանաձորի N 1 հիվանդանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերություն

25. «Վանաձորի N 2 հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն

26. «Իջևանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն

27. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վանաձորի կայազորային հոսպիտալ

28. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Սիսիանի կայազորային հոսպիտալ

29. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Տավուշի առանձին բժշկական ջոկատ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի զինապարտների բժշկական հետազոտություններն անցկացվում են Երևանի համապատասխան բժշկական հաստատություններում:

(ցանկը խմբ. 29.04.04 N 655-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան