«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2006 թվականի N 365-Ն
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գործազրկության նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից նպաստառու գործազուրկներին «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով երաշխավորվող գործազրկության նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 27.03.08 N 285-Ն)
2. Գործազրկության նպաստը տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից և նախատեսվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերում:
(2-րդ կետը փոփ. 27.03.08 N 285-Ն)
3. Գործազրկության նպաստի վճարումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:
4. Ոչ լրիվ ամսվա համար գործազրկության նպաստի չափը որոշվում է գործազրկության նպաստի ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա օրացուցային օրերի թվի վրա և բազմապատկելով այն օրերի թվով (հաշվարկի մեջ ներառվում են շաբաթ և կիրակի օրերը), որոնց համար գործազուրկն ունի գործազրկության նպաստ ստանալու իրավունք:
II. ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՈՒՄԸ
5. Տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտի հիման վրա կազմում է տվյալ ամսվա և նախորդ ժամանակահատվածի համար չստացված գործազրկության նպաստ ստացողի, ինչպես նաև «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածում նշված անձին վճարվող գործազրկության նպաստի վճարման ցուցակը (այսուհետ` վճարման ցուցակ) (ձև N 1)` 2 օրինակից և մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը ներկայացնում է կազմակերպության մասնաճյուղին:
6. Տարածքային կենտրոնը տվյալ ամսվա և նախորդ ժամանակահատվածի համար չստացված գործազրկության նպաստի վճարման և կազմակերպության կողմից գործազրկության նպաստի վճարման ծառայությունների (այսուհետ` ծառայություն) համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (ձև N 2)` կից գրությամբ, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը ներկայացնում է գործակալության պետին:
7. Գործակալությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն (այսուհետ` ծառայություն) է ներկայացնում գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարվող գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրը (ձև N 3):
(7-րդ կետը փոփ. 27.03.08 N 285-Ն)
8. Ծառայությունը գործակալությունից գործազրկության նպաստի վճարման համար անհրաժեշտ գումարի ֆինանսավորման հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին է փոխանցում գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարվող գումարը:
(8-րդ կետը փոփ. 27.03.08 N 285-Ն)
9. Գործազրկության նպաստի և ծառայության դիմաց վճարման ենթակա բանկային հաշվին փոխանցված գումարը 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հաշվարկային հաշվին է փոխանցվում` համաձայն տարածքային կենտրոնների կողմից ներկայացված ֆինանսավորման հայտ-պահանջագրերի:
10. Կազմակեպությունը սույն կարգի 9-րդ կետում նշված գումարն ստանալու օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում իր մասնաճյուղերի միջոցով կատարում է գործազրկության նպաստի վճարում` վճարման ցուցակում ընդգրկված`
ա) նպաստառու գործազուրկին` անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.
բ) նպաստառու գործազուրկի փոխարեն այլ անձին` նպաստառու գործազուրկի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի և լիազորագիր ներկայացնողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.
գ) նպաստ ստանալու իրավունք ունեցած և մահացած նպաստառու գործազուրկի փոխարեն նրա ընտանիքի չափահաս անդամին կամ մահացածի կնոջը (ամուսնուն), ծնողներից որևէ մեկին կամ անչափահաս երեխաների օրինական ներկայացուցչին, խնամակալին կամ հոգաբարձուին` նրանց անձնագրի և նպաստառու գործազուրկի մահվան վկայականի հիման վրա:
11. Կազմակերպության մասնաճյուղը սույն կարգի 10-րդ կետում նշված ժամկետները լրանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնի լիազոր ներկայացուցչի հետ միասին կազմում է գործազրկության նպաստի վճարման մասին փոխադարձ հաշվետվության ակտ:
12. Կազմակերպության մասնաճյուղը յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակի մեկ օրինակը` գործազրկության նպաստ վճարելու մասին նշումներով, և վճարման մասին փոխադարձ հաշվետվության ակտը` այն կազմելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է տարածքային կենտրոն:
13. Կազմակերպությունը գործազրկության նպաստի վճարման համար նախատեսված ժամկետները լրանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մասնաճյուղերում առկա մնացորդ գումարները փոխանցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին, իսկ չվճարված գործազրկության նպաստի մնացորդ գումարների վերաբերյալ, ըստ տարածքային կենտրոնների, տեղեկատվություն է ներկայացնում գործակալություն:
14. Կազմակերպության կողմից փոխանցված գործազրկության նպաստի մնացորդ գումարը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է ծառայության հաշվին:
(14-րդ կետը փոփ. 27.03.08 N 285-Ն)
15. Տարածքային կենտրոնը սույն կարգի 12-րդ կետում նշված վճարման ցուցակի հիման վրա աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում կատարում է նշում գործազուրկի կողմից գործազրկության նպաստ ստանալու կամ չստանալու մասին:
III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
16. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս գործակալության պետին է ներկայացնում գործազրկության նպաստի վճարման և ծախսված ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ հաշվետվություն:
17. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ գործազրկության նպաստի ֆինանսավորման և փաստացի կատարված վճարումների մասին ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու ծառայություն:
(17-րդ կետը փոփ. 27.03.08 N 285-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Ց ՈՒ Ց Ա Կ
___________________________ գործազրկության նպաստի վճարման
(զբաղվածության տարածքային (մարզային) կենտրոն)
NN |
Ազգանունը, |
Անձնագրի |
Սոցիա- |
Հաշվառ- |
Չվճարված կամ չստացված անցած ժամանակահատվածի համար |
Ընթացիկ |
Ընդա- |
Ստորա- |
Ծանոթա- | ||
ամիսը |
տարե- |
գու- |
| ||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
Տնօրեն |
__________________ |
_______________ |
|
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Կ.Տ.
Կատարող |
__________________ |
_______________ |
|
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
_____ __________________ 200 թ.
(Ձև N 1-ի վերնագիրը լրաց. 27.03.08 N 285-Ն)
Ձև N 2
Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ (մարզային) ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
_____ __________________ 200 թ.
NN |
Ծախսերի անվանումը |
Գործազրկության նպաստը | |
ստացողների թիվը |
գումարը | ||
1. |
Ֆինանսավորվել է նախորդ ամսվա ընթացքում, ընդամենը |
||
|
նպաստ | ||
|
ծառայության վճար (--- %) | ||
2. |
Վճարվել է նախորդ ամսվա ընթացքում, ընդամենը այդ թվում` |
||
|
նպաստ | ||
|
ծառայության վճար (--- %) | ||
3. |
Հետ վերադարձված գումարը (մնացորդ գումարը) | ||
4. |
Պահանջվում է ընթացիկ ամսվա համար` ընդամենը այդ թվում` |
||
|
տվյալ ամսվա համար | ||
|
նախորդ ժամանակահատվածի համար | ||
|
ծառայության վճար (--- %) |
Տնօրեն |
__________________ |
_______________ |
|
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Կ.Տ.
Կատարող |
__________________ |
_______________ |
|
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
_____ __________________ 200 թ.
(Ձև N 2-ի վերնագիրը լրաց. 27.03.08 N 285-Ն)
Ձև N 3
Հ Ա Յ Տ - Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «Զբաղվածության պետական ծառայություն» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
_____ __________________ 200 թ.
NN |
Ծախսերի անվանումը |
Գործազրկության նպաստը | |
ստացողների թիվը |
գումարը | ||
1. |
Ֆինանսավորվել է նախորդ ամսվա ընթացքում, ընդամենը այդ թվում` |
||
նպաստ | |||
ծառայության վճար (--- %) | |||
2. |
Վճարվել է նախորդ ամսվա ընթացքում, ընդամենը այդ թվում` |
||
նպաստ | |||
ծառայության վճար (--- %) | |||
3. |
Հետ վերադարձված գումարը (մնացորդ գումարը) | ||
4. |
Պահանջվում է ընթացիկ ամսվա համար` ընդամենը այդ թվում` |
||
տվյալ ամսվա համար | |||
նախորդ ժամանակահատվածի համար | |||
ծառայության վճար (--- %) |
Գործակալության պետ |
__________________ |
_______________ |
|
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Կ.Տ.
Կատարող |
__________________ |
_______________ |
|
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
_____ __________________ 200 թ.
(Ձև N 3-ի վերնագիրը փոփ. 27.03.08 N 285-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.04.2014, N 479-Ն | 31.05.2014, N 365-Ն | |
10.06.2011, N 818-Ն | 09.07.2011, N 365-Ն | |
14.05.2009, N 518-Ն | 06.06.2009, N 365-Ն | |
27.03.2008, N 285-Ն | 10.04.2008, N 365-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|