«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2006 թվականի N 1718-Ն
«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ (CEN) ԳՈՐԾԸՆԿԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՐՄՆԻ (PSB) ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն սկսելու Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (CEN) գործընկեր ստանդարտացման մարմնի (PSB) կարգավիճակ ձեռք բերելու գործընթացը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Ստանդարտացման եվրոպական կոմիտեին (CEN) միացող ստանդարտացման մարմնի անդամակցության ամենամյա ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարների մասին» առանձին տողով:
(2-րդ կետը փոփ. 27.03.08 N 283-Ն)
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել Ստանդարտացման եվրոպական կոմիտեին (CEN) միացող ստանդարտացման մարմնի անդամակցության անդամավճարների վճարումը:
(3-րդ կետը փոփ. 27.03.08 N 283-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.03.2008, N 283-Ն | 10.04.2008, N 1718-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|