Basic information
Number
N 231
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.05.2000-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2000.05.31/11(109)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
12.05.2000
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
12.05.2000
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
12.05.2000
Effective date
12.05.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 ՄԱՅԻՍի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2000 թվականի N 231
քաղ. Երևան

 

2000 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գետերի առափնյա բնակավայրերը, գյուղատնտեսական հողատեսքերը, հաղորդակցուղիները և կառույցները 2000 թվականի գարնանային հեղեղումներից պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը Հայաստանի Հանրապետության մարզերում հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով նախատեսված ծախսերի բաշխումն ըստ գետերի և հեղեղատարների` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մարզերում առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներից 80 մլն դրամը մինչև 2000 թվականի մայիսի 15-ը հատկացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը` ներկայացվելիք կատարողական ակտերի հիման վրա:

3. Ելնելով առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից` թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարությանը նշված աշխատանքներն իրականացնելու նպատակով կապալառուների ընտրությունը կատարել առանց մրցույթի` պայմանագրի գնի համար հիմք ընդունելով սահմանված կարգով հաստատված նախահաշվային արժեքը:

4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
մայիսի 12-ի N 231 որոշման

 

Հայաստանի Հանրապետության մարզերում հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով 2000 թվականին նախատեսված ծախսերի բաշխումն ըստ գետերի եվ հեղեղատարների

 

NN
ը/կ

Մարզի անվանումը

Գետերի և հեղեղատարների
անվանումները
Գումարը
(մլն դրամ)
այդ թվում`
առաջնահերթ 
1
2
3
4
5
1. Արարատ
 
Արաքս գետ
Հրազդան գետ
Փամբուկդարայի հեղեղատար
17,4 10,0
2. Արմավիր Արաքս գետ
Սելավ-Մաստարայի հեղեղատար
Լուկաշինի հեղեղատար
23,6 18,0
3. Արագածոտն Քասախ գետ
Գեղարոտ գետ
Ամբերդ գետ
Շահվերդ գետ
5,0 5,0
4. Վայոց ձոր Արփա գետ
Եղեգիս գետ
10,0 5,0
5. Տավուշ Աղստև գետ
Դեբեդ գետ
Այգեձոր գետ
5,0 5,0
6. Լոռի Չիչխան գետ
Գյառգյառ գետ
Կենդանարարի հեղեղատար
4,0 4,0
7. Կոտայք Մարմարիկ գետ
Ազատ գետ
Կուռու-Սելավի հեղեղատար
Գեղաշեն-Կաթնաղբյուրի հեղեղատար
Կամարիս-Կաթնաղբյուրի հեղեղատար
9,0 5,0
8. Սյունիք Կուրաթ գետ
Վարարակ գետ
Սիսիան գետ
Մեղրի գետ
Խալաջ գետ
12,0 12,0
9. Շիրակ Գյումրի գետ-հեղեղատար
Ախուրյան գետ
Փանիկի հեղեղատար
Ջաջուռի հեղեղատար
26,0 6,0
10 Գեղարքունիք Գեղարքունիք ջուր գետ
Գավառագետ գետ
Արգիչի գետ
Մարտունի գետ
Թարսայի հեղեղատար
Ավազանի հեղեղատար
21,0 10,0
  Ընդամենը    133,0 80,0

 

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական-
ՀՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար

Շ. Կարամանուկյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation