Գլխավոր տեղեկություն
Համար
N 426
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.09.2000-04.01.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.08.01/17(115)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.08.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հուլիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2000 թվականի N 426
քաղ. Երևան

 

 «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզավորման ու վերահսկման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը.

բ) մինչև 1999 թվականի նոյեմբերի 1-ը վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզիա ստացած անձանց կողմից «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 4-րդ կետի համաձայն 2000 թվականի նոյեմբերի 1-ից հետո մեկ տարի ժամանակահատվածի համար տարեկան պետական տուրքի գումարը ենթակա է վճարման մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը.

(«բ» ենթակետը փոփ. 28.09.00 N 601)

գ) 1999 թվականի նոյեմբերի 1-ից հետո վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզիա ստացած անձանց կողմից «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 4-րդ կետի համաձայն առաջին տարեկան տուրքի գումարը ենթակա է վճարման մինչև լիցենզիան ստանալու օրվան հաջորդող 365-րդ օրը` հաշվի առնելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետը.

(«գ» ենթակետը փոփ. 28.09.00 N 601)

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման և անցկացման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 600 որոշումն ուժի մեջ է միայն 2000 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզիա ունեցող անձանց համար և մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը:

2. Հաստատել`

ա) վիճակախաղերի չիրացված տոմսերի հաշվառման և ոչնչացման կարգը (կցվում է).

բ) վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզիա տրամադրելու մասին 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին.

բ) «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանվող կարգում նախատեսել վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեություն իրականացնող անձանց կողմից իրենց գործունեության վերաբերյալ էլեկտրոնային տեղեկությունները նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն ներկայացնելը:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում` տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում այդպիսի պարտավորության արձանագրման պահից 5-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հուլիսի 29-ի N 426 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

վիճակախաղերի չիրացված տոմսերի հաշվառման եվ ոչնչացման

 

1. Սույն կարգով սահմանվում է վիճակախաղերի չիրացված տոմսերի հաշվառման և ոչնչացման կարգը:

2. Վիճակախաղի չիրացված տոմսերը ենթակա են հաշվառման և ոչնչացման վիճակախաղի կազմակերպչի կողմից հաստատված` վիճակախաղի չիրացված տոմսերի հաշվառման և ոչնչացման հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) ներկայությամբ:

3. Վիճակախաղի չիրացված տոմսերը հաշվառվում և ոչնչացվում են`

ա) խաղարկությունով վիճակախաղի դեպքում` հերթական խաղարկությունից ոչ ուշ, քան 3 ժամ առաջ.

բ) ոչ խաղարկությունով վիճակախաղի դեպքում` առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող թերթում վիճակախաղի գործունեությունն ավարտելու մասին հայտարարություն տալուց հետո 3 ամսվա ընթացքում:

4. Վիճակախաղի չիրացված տոմսերի ոչնչացման վայրը, որտեղ առկա են ոչնչացման պայմաններ, և ոչնչացման ձևը (այրել, աղալ, վերամշակել) ընտրում է կազմակերպիչը:

5. Լիազոր մարմնի ներկայացուցիչն իրավունք ունի ցանկացած ժամանակ մասնակցելու վիճակախաղերի տոմսերի հաշվառմանն ու ոչնչացմանը:

6. Կազմակերպիչը կազմում է համապատասխան ցանկ, որում նշվում են տվյալ վիճակախաղի անվանումը, ոչնչացման ենթակա վիճակախաղի չիրացված տոմսերի տեսակը, թիվը, իսկ խաղարկությունով վիճակախաղի դեպքում` խաղարկության համարը:

7. Կազմակերպչի կողմից կազմված ցանկը ներկայացվում է հանձնաժողովին, որն իր նիստում սույն կարգին համապատասխան որոշում է վիճակախաղի չիրացված տոմսերի ոչնչացման ժամկետներն ու ձևերը:

8. Հանձնաժողովի անդամները հաշվառում են ոչնչացման ենթակա վիճակախաղի տոմսերը և ստուգում դրանց իսկությունը:

9. Վիճակախաղի տոմսերի իսկությունն ստուգելու դեպքում ստուգվում են վիճակախաղի տոմսերի մինչև 5 տոկոսը, կեղծիք հայտնաբերելու դեպքում` մինչև 20 տոկոսը:

10. Վիճակախաղի տոմսերի թվի և իսկության ստուգման ժամանակ սխալ կամ կեղծիք հայտնաբերելու դեպքում կազմվում է համապատասխան ակտ:

11. Ոչնչացման ենթակա վիճակախաղի տոմսերի հաշվառումից և ստուգումից հետո դրանք տեղադրվում են հատուկ պարկերում կամ ծանրոցներում ու կնքվում վիճակախաղի կազմակերպչի կնիքով, որից հետո տեղափոխվում ոչնչացման վայր, որտեղ կարող է կիրառվել ոչնչացման 3 եղանակ` փոշիացում (աղալու միջոցով), այրում կամ վերամշակում:

12. Չիրացված տոմսերի ոչնչացումից հետո կազմվում է ակտ, որն ստորագրում են հանձնաժողովի անդամները: Ակտում պարտադիր նշվում են վիճակախաղի անվանումը, ոչնչացված վիճակախաղի տոմսերի ընդհանուր թիվը, խաղարկության համարը, ինչպես նաև ստուգված տոմսերի ընդհանուր թիվը: Հանձնաժողովի կողմից ստորագրված ակտն իրավաբանական ուժ ունի, եթե այն ստորագրել են վիճակախաղի չիրացված տոմսերի ոչնչացմանը ներկա` հանձնաժողովի անդամներից առնվազն չորսը:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հուլիսի 29-ի N 426 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

վիճակախաղերի կազմակերպման եվ անցկացման գործունեության լիցենզավորման

 

1. Սույն կարգով սահմանվում է վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության լիցենզավորման կարգը:

2. Լիցենզիա ստանալու համար դիմողը լիազոր մարմին է ներկայացնում դիմում, որում նշվում են`

ա) դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու վայրը,

բ) վիճակախաղի անվանումը,

գ) վիճակախաղի տեսակը,

դ) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

3. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմողի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

բ) դիմողի իրավասու մարմնի որոշումը տվյալ վիճակախաղի կազմակերպման և անցկացման մասին.

գ) իրային շահումների դեպքում մատակարարի հետ պայմանագիրը կամ իրային շահումների առկայության մասին տեղեկանքը` նշելով թիվը, տեսակը և արժեքը.

դ) վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` երկու օրինակից, հաստատված դիմողի կառավարման բարձրագույն մարմնի կողմից, որտեղ պետք է արտացոլվեն`

դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու վայրը,

վիճակախաղի անվանումը,

վիճակախաղի տեսակը,

վիճակախաղի կազմակերպման և անցկացման նկարագիրը,

վիճակախաղի խաղարկության անցկացման հրապարակման կարգը,

վիճակախաղի տոմսի գինը,

վիճակախաղի տոմսերի ընդհանուր թիվը կամ կանխատեսվող թիվը,

վիճակախաղի շահումների ընդհանուր գումարը,

շահումների բաշխումը` ըստ շահումների տեսակների և քանակի,

վիճակախաղի խաղարկությունների անցկացման հաճախականությունը,

տոտալիզատորի համար` կանխագուշակվող տարբերակները և տեսակները,

վիճակախաղի խաղարկությունների անցկացման վայրը,

վիճակախաղի տոմսի նկարագիրը,

շահումները տալու վայրն ու ժամկետը,

վիճակախաղի կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները,

վիճակախաղի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները.

ե) վիճակախաղի տոմսի նմուշի աշխատանքային օրինակը.

զ) վիճակախաղի կազմակերպման համար դիմողի վերջին հաշվետու ժամանակաշրջանի` օրենքով սահմանված հաշվապահական հաշվետվությունները:

4. Դիմումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում լիազոր մարմինը նշանակում է դիմումի քննարկում` առնվազն 3 օր առաջ դիմողին գրավոր կամ բանավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ դիմողի ներկայացուցչի ներկայությունից:

5. Դիմումի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

6. Վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու դեպքում նախօրոք դիմում է լիազոր մարմին` դրանք համաձայնեցնելու համար` փոփոխությունները ներկայացնելով երկու օրինակից:

7. Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ մերժելու մասին: Որոշման պատճենը 3 օրվա ընթացքում տրամադրվում է (փոստով առաքվում) վիճակախաղի կազմակերպչին:

8. Եթե լիազոր մարմինն ընդունել է դիմումը բավարարելու վերապահումով որոշումը, ապա դիմողը պարտավոր է այդ որոշման պատճենն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում դիմողին տրամադրում է վիճակախաղի կազմակերպման ու անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության մեկ օրինակը:

9. Լիազոր մարմինը կազմակերպչի կողմից վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին չի տալիս իր համաձայնությունը, եթե`

ա) ներկայացված փոփոխությունները չեն բավարարում սույն կարգի և «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները.

բ) փոփոխությունների կատարումը վտանգում է մասնակիցների շահերը:

10. Ներկայացված փոփոխությունները մերժելու մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

11. Վիճակախաղի կազմակերպիչը`

ա) վիճակախաղի տոմսերի իրացումն սկսելուց 10 օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում վիճակախաղի տոմսի վերջնական նմուշը.

 բ) կանոնադրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում մեկամսյա ժամկետում դրա մասին ծանուցում է լիազոր մարմնին` ներկայացնելով փոփոխությունները:

12. Վիճակախաղի կազմակերպչի կողմից լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացված գովազդի վերաբերյալ համաձայնությունը (կամ անհամաձայնությունը) լիազոր մարմինը տալիս է 10-օրյա ժամկետում:

13. Իրավաբանական անձի առանձնացման դեպքում լիցենզիան պահպանում է լիցենզիա ստացած անձը, իսկ անձի բաժանման դեպքում ստեղծված անձինք կարող են օրենքով սահմանված կարգով դիմել նոր լիցենզիա ստանալու համար: