ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2012 թվականի N 1069-Ա
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար կազմակերպված և գնումների բազային միավորի երեք հարյուր հիսնապատիկը գերազանցող գնումների ընթացակարգերի արդյունքները` որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված N ՇՀԱՊՁԲ-7/10-1 ծածկագրով (2332715000 դրամ) պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2012 թ. օգոստոսի 27 Երևան  |