Գլխավոր տեղեկություն
Համար
N 823-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.03.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.11.03/60(359) Հոդ.574
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2002 թվականի N 823-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 6763,5 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 6757 հեկտարը, որից՝ 306 հեկտար վարելահող, 6 հեկտար բազմամյա տնկարկ, 70 հեկտար խոտհարք, 1526 հեկտար արոտ, 4849 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 104,4 հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 2,5 հեկտարը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա քաղաքացիների սեփականություն համարվող 1.4 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար, այդ թվում՝ 1,5 հեկտար վարելահողը՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, իսկ մեկ հեկտար այլ հողեր՝ հասարակական կառուցապատման համար.

գ) 4 հեկտար արոտը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա:

(որոշումը լրաց. 10.02.05 N 127-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 17
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 13-ի N 823-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.02.2005, N 127-Ն 12.03.2005, N 823-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան