Գլխավոր տեղեկություն
Համար
N 255-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2008-30.01.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.10/14(313) Հոդ.317
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2008 թվականի N 255-Ն

 

ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.2-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը` 200000 դրամ:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 15-օրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 346 որոշմամբ Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակության վերաձևակերպումը` որպես զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ:

4. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 346 որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի «1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա լրացուցիչ դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 158 որոշումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2008 թ. մարտի 31
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 20-ի N 255-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶՈՀՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի (այսուհետ` նպաստ) վճարման կարգը:

2. Նպաստառուի ցանկությամբ` նպաստը կարող է վճարվել անկանխիկ, նրա նշած բանկային հաշվին դրամական փոխանցմամբ` դիմելու ամսվան հաջորդող ամսվանից:

3. Նպաստը վճարվում է յուրաքանչյուր ամիս` նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման հանգամանքների առաջացման ամիսը ներառյալ:

4. Նպաստի իրավունք ունեցող ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ` դիմող) նպաստ ստանալու համար, նպաստի իրավունք ունեցող մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, դիմում է իր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (այսուհետ` տարածքային մարմին)` ներկայացնելով դիմում` համաձայն N 1 ձևի, և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը:

5. Նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամների համար նշանակվում է զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի մեկ նպաստ, որի համար լրացվում է նպաստի նշանակման (նպաստի չափի փոփոխության) մասին կարգադրություն` համաձայն N 2 ձևի, որում ներառվում են ընտանիքի նպաստ ստանալու իրավունք ունեցող անդամների տվյալները և նպաստ ստանալու իրավունքի ժամկետները:

6. Տարածքային մարմինը տվյալ ընտանիքի համար կազմում է նպաստի գործ, որում պահվում են ներկայացված դիմումը և փաստաթղթերը: Տարածքային մարմինը նպաստի գործը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամներից մեկի` նպաստ ստանալու իրավունքի ժամկետը լրանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է նպաստի նշանակման (նպաստի չափի փոփոխության) մասին նոր կարգադրություն:

8. Նպաստը վճարվում է դիմողին: Ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասը վճարվում է առանձին` համամասնորեն, դրա մասին գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվանից:

9. Նպաստի բաժնեմասի չափը որոշվում է` զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը բաժանելով ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամների թվի վրա:

10. Նպաստը բաժնեմասով վճարելու համար տարածքային մարմինը կազմում է նպաստը բաժնեմասով վճարելու մասին կարգադրություն` համաձայն N 3 ձևի, որում նշվում են նպաստի բաժնեմասն ստացողի տվյալները, բաժնեմասի չափը, նշանակման և վճարման ժամկետները:

11. Եթե նպաստի բաժնեմաս ստանալու պահանջ ներկայացրած ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամի փաստացի բնակության վայրն այլ է, ապա նպաստ նշանակած տարածքային մարմինը կազմում է նպաստի նոր գործ` դրանում ներառելով ներկայացված փաստաթղթերի պատճենները և նպաստի չափի փոփոխության մասին կարգադրությունները: Բաժնեմաս ստանալու պահանջով դիմումը պահվում է նպաստ նշանակած տարածքային մարմնում մնացող նպաստի գործում, իսկ դիմումի պատճենը և նպաստի նոր գործը գրությամբ ուղարկվում են դիմողի փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:

12. Տարբեր տարածքային մարմինների սպասարկման տարածքում փաստացի բնակվող` բաժնեմասով նպաստ ստացող նպաստառուի նպաստի իրավունքի փոփոխության դեպքում` փոփոխությունը կատարող տարածքային մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում մյուս տարածքային մարմին է ուղարկում նպաստի նշանակման (նպաստի չափի փոփոխության) մասին կարգադրությունը:

13. Նպաստը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կարող է վճարվել նաև լիազորագրով:

14. Նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարումը դադարեցվում է զոհված` Հայաստանի ազգային հերոսի խնամքի տակ գտնված`

1) անչափահաս զավակի, եղբոր, քրոջ, թոռան 18 տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից.

2) մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված զավակի, եղբոր, քրոջ, թոռան հաշմանդամության համար սահմանված ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվանից.

3) բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողների կողմից նշված ուսումնական հաստատություններն ավարտելու տարվա սեպտեմբեր ամսվանից կամ նրանց 23 տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից.

4) նպաստառուի նպաստից (նպաստի բաժնեմասից) գրավոր հրաժարվելու դեպքում` դրան հաջորդող ամսվանից.

5) անձի մահվան ամսվան հաջորդող ամսվանից:

15. Բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարումը շարունակվում է տվյալ տարվա սեպտեմբեր ամսվանից, եթե տվյալ անձի կողմից մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը համապատասխան տարածքային մարմին է ներկայացվում տեղեկանք նշված ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին: Մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը տեղեկանք չներկայացվելու դեպքում տարածքային մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնական հաստատությունից պաշտոնապես ճշտում է նպաստառուի` տվյալ ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու հանգամանքը և այն հաստատող տեղեկանքն ստանալու դեպքում նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարումը վերսկսում է սեպտեմբեր ամսվանից:

16. Նպաստի (նպաստի բաժնեմասի) իրավունքը կորցվելու դեպքում տարածքային մարմինը կազմում է նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման մասին կարգադրություն` համաձայն N 4 ձևի:

17. Ընտանիքի բնակության վայրը փոխվելու դեպքում դիմողին, համաձայն իր գրավոր դիմումի, տրամադրվում է տեղեկանք ստացած նպաստի չափի և վերջին վճարման մասին:

18. Բնակության վայրը փոխվելու մասին դիմումը և ստացած նպաստի չափի ու վերջին վճարման մասին տրված տեղեկանքի պատճենը պահվում են տարածքային մարմնում, իսկ նպաստի գործը գրությամբ ուղարկվում է նոր բնակության վայրի տարածքային մարմին:

19. Ընտանիքին նպաստը (նպաստի բաժնեմասը) վճարվում է նախկին բնակության վայրի տարածքային մարմնի կողմից վերջին վճարման ամսվան հաջորդող ամսվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

_____________ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի

ղեկավար պարոն (տիկին) ______________________________________

քաղ. ___________________________________________________

______________________________________________________

բնակության վայրը, հեռախոսահամարը _____________________________

ծննդյան տարեթիվը __________ ամիսը___________ օրը_____________

անձը հաստատող փաստաթղթի համարը ____________, տրվել է _________ -ի

կողմից, ____ _______ 20   թ.:

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ նշանակել զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստ: Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի իրավունք ունեցող ընտանիքի անդամներն են`

 

NN
ը/կ

Ազգանունը, անունը,
հայրանունը

Անձը հաստատող
փաստաթղթի համարը

Ազգակցական կապը
Հայաստանի ազգային հերոսի հետ

Ստորա-
գրությունը

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

 

 

 

 

4.

 

 

 

 

 

Խնդրում եմ ամենամսյա նպաստը վճարել անկանխիկ` __________ բանկի միջոցով:

Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի պատճենը` _______ թերթ.

2) մահվան վկայականի պատճենը` _______ թերթ.

3) ամուսնության վկայականի պատճենը` _______ թերթ.

4) երեխաների ծննդյան վկայականների պատճենները` _______ թերթ.

5) անձնագրի պատճենը` _______ թերթ.

6) զոհված` Հայաստանի ազգային հերոսի խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամների մասին տեղեկանք` տրված տեղական ինքնակառավարման մարմնի կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից.

7) տեղեկանք` տրված բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից.

8) տեղեկանք ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին.

9) սոցիալական ապահովության քարտերի պատճենները կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքները:

 

Դիմող

______________

__________________

 

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ _________ 200  թ.

 

Դիմումի գրանցման ամսաթիվը __________, համարը _________

 

Դիմումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով` _______ թերթ, ընդունեց

 

 

______________

__________________

 

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ________

 

ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ (ՆՊԱՍՏԻ ՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ) ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-ին հոդվածի`
Հայաստանի ազգային հերոս ________________________________ -ի
  (անունը, հայրանունը, ազգանունը)

ընտանիքին նշանակել նպաստ` _______________________ դրամի չափով:

 

Նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք`

 

NN
ը/կ

Ազգանունը, անունը,
հայրանունը

Ազգակցական կապը
Հայաստանի ազգային հերոսի հետ

Անձը հաստատող
փաստաթղթի համարը

Նպաստի վճարման
ժամկետը

Նպաստի
բաժնեմասի չափը

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային մարմնի

ղեկավար

______________

__________________

 

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

____ _________ 200  թ.

 

Կ. Տ.

 

Ձև N 3

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ________

 

ՆՊԱՍՏԸ ԲԱԺՆԵՄԱՍՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 200  թ. _______ -ի
N____ որոշման` Հայաստանի ազգային հերոս ______________________ -ի

  (անունը, հայրանունը, ազգանունը)

ընտանիքի` նպաստի իրավունք ունեցող անդամների`

 

NN
ը/կ

Անունը,
հայրանունը ազգանունը

Անձը հաստատող
փաստաթղթի համարը

Նպաստի բաժնեմասի վճարման սկիզբը

Նպաստի բաժնեմասի վճարման ժամկետը

Նպաստի բաժնեմասի չափը

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

 

նպաստի բաժնեմասը վճարել 200  թ. ______ -ից` ________ դրամի չափով:

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային մարմնի

ղեկավար

______________

__________________

 

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ _________ 200  թ.

 

Կ. Տ.

 

Նպաստը բաժնեմասով վճարելու մասին կարգադրությունը կազմվել է ____ օրինակից, որոնցից`

1) _____ օրինակը տեղադրված է ______________ -ի գործում.

2) _____ օրինակն ուղարկվել է սոցիալական ծառայությունների տրամադրման __________________ տարածքային մարմին` 200  թ. ______ ____ -ին։

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային մարմնի

ղեկավար

______________

__________________

 

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ _________ 200  թ.

 

Կ. Տ.

 

Ձև N 4

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ________

 

ՆՊԱՍՏԻ (ՆՊԱՍՏԻ ԲԱԺՆԵՄԱՍԻ) ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի ազգային հերոս __________________________ -ի ընտանիքի`

  (անունը, հայրանունը, ազգանունը)

նպաստի իրավունք ունեցող ________________________ -ի նպաստի (նպաստի

  (անունը, հայրանունը, ազգանունը)

բաժնեմասի) վճարումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 200 թվականի ________ ___ -ի N որոշմամբ հաստատված` զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի վճարման կարգի ______ կետի ______ ենթակետի համաձայն:

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային մարմնի

ղեկավար

______________

__________________

 

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ _________ 200  թ.

 

Կ. Տ.

 

Նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման մասին կարգադրությունը կազմվել է ____ օրինակից, որոնցից`

1) ______ օրինակը տեղադրված է ____________ -ի գործում.

2) ______ օրինակն ուղարկվել է սոցիալական ծառայությունների տրամադրման __________________ տարածքային մարմին` 200  թ. ______ ____ -ին։

 

Սոցիալական ծառայություններ

տրամադրող տարածքային մարմնի

ղեկավար

______________

__________________

 

(ստորագրությունը)

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ _________ 200  թ.

 

Կ. Տ.