Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 125-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2008-06.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.05.15/16(290) Հոդ.162
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.04.2008
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.01.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 մայիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008144

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 ապրիլի 2008 թ.

  թիվ 125-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 129-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻՑ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՂ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, իր կողմից վարկանշված կազմակերպության կողմից թողարկված պարտատոմսի ռեպո գործարք է կնքում միայն բանկերի հետ, ինչպես նաև այն, որ տվյալ գործարքի կողմերը նախապես հայտնի են, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի իմաստով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 3-րդ մասից բացառություն կազմող մասնավոր գործարք են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ բանկերի կողմից կնքվող ռեպո այն գործարքները, որոնց առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վարկանշված կազմակերպության կողմից թողարկված պարտատմոսը։

2. Սահմանել, որ կազմակերպված շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթը թույլատրվում է վաճառել տվյալ շուկայից դուրս, եթե տվյալ գործարքը համապատասխանում է սույն որոշման պահանջներին։

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ

Ա. Ջավադյան


2008 թ. ապրիլի 18
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.11.2012, թիվ 331-Ն 06.01.2013, թիվ 125-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան