ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2008 թվականի N 252-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 120 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մաuի`
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման առավելագույն չափը հաստատելու մասին» N 120 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 2-րդ հավելվածի 1-ին ցանկի «Գտնվելու վայրը» սյունակը «Արգենտինայի Հանրապետություն» բառերից հետո լրացնել «Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն» բառերով.
2) որոշման 2-րդ հավելվածի 2-րդ ցանկի «Գտնվելու վայրը» սյունակը «Բուլղարիայի Հանրապետություն» բառերից հետո լրացնել «Լեհաստանի Հանրապետություն» բառերով.
3) որոշման 2-րդ հավելվածի 2-րդ ցանկի «Գտնվելու վայրը» սյունակը «Վրաստան» բառից հետո լրացնել «Բաթումի» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|