Գլխավոր տեղեկություն
Համար
N 212-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.26/24(479) Հոդ.267
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2008 թվականի N 212-Ն

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆԴԱՄԱԿՑԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման 27-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 01 խմբի 01 դասի «13. Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ անդամակցային պարտավորությունների իրականացում» 2008 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մարտի 17

Երևան 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

մարտի 6-ի N 212-Ն որոշման

 

2008  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆԴԱՄԱԿՑԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

Աշխատանքի հիմնական ցուցանիշները 2008 թվականի ֆինանսավորման սահմանագումարները
(հազ. դրամ)
ծրագրով նախատեսված աշխատանքների
  նկարագիրը վերջնական արդյունքը առա-
ջին
եռամ-
սյակ
առա-
ջին
կիս-
ամյակ
ինն
ամիս
տարի
1 2 3 4 5 6 7

1. ԱՀԿ-ի ծանուցման գործակալության ինտերնետային կայքի /www.arm-wto.am/ պահպանում, շարունակական զարգացում, նրա բովանդակության պարբերական թարմացում, ընդգրկման ոլորտների ընդլայնում

1.1. ԱՀԿ-ում ընթացող գործընթացների, բազմակողմ բանակցությունների ընթացիկ փուլի ու զարգացումների լուսաբանում և դրանց վերաբերյալ քննարկումների կազմակերպում

ԱՀԿ-ի հարցման կետերի, ՀՀ պետական կառավարման մարմինների, գործարարների և հասարակության լայն խավերի համար ընդգրկուն և հասանելի ինտերնետային կայքի ապահովում` ՀՀ և համաշխարհային արտաքին տնտեսական գործընթացների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, քննարկումների ապահովման, ՀՀ գործարարներին ԱՀԿ-ի անդամ երկրների առևտրային

 

1.2. ՀՀ առևտրատնտեսական առկա և նախատեսվող օրենսդրության հավաքագրում, ներկայացում և դրանց վերաբերյալ քննարկումների կազմակերպում

 

1.3. ԱՀԿ-ի անդամ երկրների առևտրատնտեսական բնագավառին վերաբերող բոլոր գործող օրենքների ու կանոնակարգերի և նոր նախաձեռնությունների ներկայացում, մաքսային ուղեցույցների և առևտրային քաղաքականության համառոտ ներկայացում

ռեժիմների ուսումնասիրման, նոր շուկաների հայթայթման և արտահանման խրախուսման աջակցություն: Նախատեսվում է ավելացնել կայքից օգտվողների թիվը մոտ 30%-ով, ինչպես նաև յուրաքանչյուր եռամսյակ տրամադրել տեղեկատվություն կայքում տեղադրվող և տեղադրված նյութերի մասին  

1.4. Ինտերնետային կայքի զարգացում,
ԱՀԿ-ին ներկայացվող ծանուցումների զետեղում և թափանցիկության ապահովում

Ընդհանուր արժեքը`
ներառյալ ԱԱՀ-ն

x

3,062.4

826.0 1,617.0 2,386.0 3,062.4

2. Հայաստանի Հանրապետության գործարարների հետ հանդիպումների, խորհրդաժողովների և սեմինարների կազմակերպում

2.1. ԱՀԿ-ի դերի և նշանակության, ԱՀԿ-ի համաձայնագրերի հիմնական դրույթներին
և պահանջներին ծանոթացում, ԱՀԿ-ի համաձայնագրերով տրվող հնարավորությունների և օգուտների ներկայացում

գյուղատնտեսության ոլորտում կատարվող փոփոխությունների ազդեցության ուսումնասիրություն, պարտավորությունների սահուն և ՀՀ գյուղատնտեսության համար ոչ ցավալի իրականացնելու ուղիների փնտրում, ՀՀ գործարարներին միջազգային առևտրում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության ապահովում, ԱՀԿ-ի բազմակողմ բանակցություններին մասնակցության արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ գործարարների և պետական կառավարման մարմինների միջև համագործակցության ընդլայնման աջակցում, ՀՀ գործարարներին ԱՀԿ-ի համաձայնագրերով տրվող հնարավո-րությունների և օգուտների ներկայա-ցում, ուսումնասիրությունների արդյունքում վեր հանած խնդիրների լուծումների վերաբերյալ փաստաթղթերի ներկայացում համապատասխան մարմիններին

 

2.2. ՀՀ գործարարներին ԱՀԿ-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների ներկայացում, դրանց իրականացման ժամանակ գործարարների մոտ ի հայտ եկող դժվարությունների վերհանում

2.3. գյուղատնտեսության ոլորտում ԱՀԿ-ի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների ավելի սահուն և կայուն ապահովման նպատակով կատարվող փոփոխությունների հնարավոր ազդեցության ուսումնասիրություն, ՀՀ գործարարների մոտ ծագող խնդիրների բացահայտման նպատակով գործարարների հետ քննարկումների կազմակերպում, առաջարկների ներկայացում

Ընդհանուր արժեքը`
ներառյալ ԱԱՀ-ն

x

8,946.2

2,069.0 4,527.0 7,002.0 8,946.2

3. ԱՀԿ-ի հարցման կետերի, ՀՀ համապատասխան նախարարությունների, պետական և տարածքային կառավարման այլ մարմինների պատասխանատու աշխատողների հետ դասընթացների կազմակերպում, համապատասխան ուսումնասիրությունների անցկացում

3.1. ԱՀԿ-ի որոշ համաձայնագրերի մասնագիտացված դասընթացների կազմակերպում և ստանձնած պարտավորությունների ներկայացում

ԱՀԿ-ի հարցման կետերի և պետական կառավարման մարմինների աշխատողների
ԱՀԿ-ի դերի, սկզբունքների, համաձայնագրերի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում, ՀՀ ԱՀԿ-ի հետանդամակցային պարտավորությունների իրականացման և ԱՀԿ-ի բազմակողմ բանակցությունների ներկա փուլին առավել գործունյա մասնակցության ապահովում: Տարվա ընթացքում 4 դասընթացի անցկացում, որին կմասնակցեն առնվազն 100 աշխատողներ, դասընթացի մասնակիցների առաջարկների ու դիտողությունների հավաքագրում
և ներկայացում համապատասխան մարմին

 

3.2. ԱՀԿ-ի շրջանակում ընթացող բազմակողմ բանակցությունների ներկա փուլի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, ուսումնասիրություն, օգուտների և վնասների վերհանում, այդ բանակցություններում ՀՀ դիրքորոշման ձևավորման աջակցություն

3.3. ԱՀԿ-ի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացման նպատակով համապատասխան ուսումնասիրությունների անցկացում, թերությունների վերհանում, լուծման ուղիների ներկայացում

Ընդհանուր արժեքը`
ներառյալ ԱԱՀ-ն

x

11,107.4

1,636.0 4,421.0 8,444.0 11,107.4

4. ԱՀԿ-ի համաձայնագրերի ընդհանուր դրույթների և պահանջների, ինչպես նաև ընթացիկ բանակցությունների վերաբերյալ համապատասխան գրականության թարգմանություն և տպագրություն

4.1. ԱՀԿ-ի բանակցությունների ընթացիկ փուլում ԱՀԿ-ի անդամ երկրների առաջարկությունների, դիրքորոշումների և դրանց շուրջ կայացած քննարկումների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում, թարգմանում և տպագրություն

ԱՀԿ-ի հարցման կետերի, ՀՀ նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների աշխատողներին, ՀՀ գործարարներին ու հասարակության լայն խավերին ԱՀԿ-ի որոշ համաձայնագրերի տեխնիկական փաստաթղթերին, ԱՀԿ-ի շրջանակում ընթացող դիրքորոշումների ծանոթացում:
Արդյունքում` 1-2 գիրք, մոտ 2000 տպաքանակով անվճար կտրամադրվեն ԱՀԿ-ի հարցման կետերին, ՀՀ նախարարություններին և պետական կառավարման այլ մարմիններին, ինչպես նաև ՀՀ գործարարներին

       

4.2. ԱՀԿ-ի շրջանակում որոշ բնագավառներին վերաբերող տեխնիկական փաստաթղթերի և այլ նյութերի թարգմանություն և տպագրում

       

Ընդհանուր արժեքը`
ներառյալ ԱԱՀ-ն

x

5,724.0

1,237.0 2,413.0 3,798.0 5,724.0

Ընդամենը

 

28,840.0

5,768.0 12,978.0 21,630.0 28,840.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան