Գլխավոր տեղեկություն
Համար
N 621
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.07.2003-18.08.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.19/56(580) Հոդ.449
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2002 թվականի N 621
քաղ. Երևան

ԱՌԱՆՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԳԱՆՁՄԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՏՈՖԻԼԻ, ՍՊԵԼՏԱՅԻ ԵՎ ԳԱՐՈՒ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման՝ Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի, սպելտայի և գարու սերմացուների ներմուծման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 25-ի N 621 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման՝ Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի, սպելտայի ԵՎ գարու սերմացուների ներմուծման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում է «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին համապատասխան՝ առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման և գանձման՝ կարտոֆիլի, սպելտայի (հաճար) և գարու սերմացուների Հայաստանի Հանրապետություն ներմուծման գործընթացը:

2. Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքը որպես սերմացու են դիտում միայն այն դեպքում, եթե դրան ուղեկից փաստաթղթերում առկա են սերմացուի սորտայնությունը, դասայնությունը և որակը վկայող՝ առաքող երկրի իրավասու կազմակերպության կամ միջազգային ճանաչում ունեցող այլ իրավասու կազմակերպության կողմից տրված վկայական (հավաստագիր):

2.1. Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման՝ կարտոֆիլի սերմացուի ներկրման համար բավարար հիմք է առաքող երկրի հավաստագրի առկայությունը:

(2.1 կետը լրաց. 05.06.03 N 682-Ն)

3. Գարու և սպելտայի սերմացուների ներկրման համար մաքսային մարմնի փաստաթղթային ստուգման դրական արդյունքի դեպքում՝ ապրանք փոխադրողը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եզրակացությունն ստանալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» N 238 որոշմամբ հաստատված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունում հավատարմագրված սերմերի որակի ստուգման լաբորատորիա (այսուհետև՝ լաբորատորիա) է ներկայացնում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սերմացուների ուղեկից փաստաթղթերի պատճենները՝ փորձանմուշներ վերցնելու և լաբորատոր փորձաքննություն կատարելու համար:

(3-րդ կետը լրաց. 05.06.03 N 682-Ն)

 

II. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կարտոֆիլի, սպելտայի ԵՎ գարու սերմացուների որակի փորձաքննությունը

 

4. Լաբորատորիայի մասնագետը սերմացուների որակն ստուգելու նպատակով փորձանմուշները վերցնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում մաքսային ձևակերպումների նպատակով ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցնելու կարգը հաստատելու մասին» N 900 որոշմամբ հաստատված կարգով: Սերմացուների որակի լաբորատոր փորձաքննությունն իրականացվում է 2 օրվա ընթացքում, որի մասին կազմվում է արձանագրություն՝ լաբորատորիայի մասնագետների (կատարողներ) և վարիչի ստորագրությամբ, 3 օրինակից:

(4-րդ կետը փոփ. 05.06.03 N 682-Ն)

5. Արձանագրության 2 օրինակը, լաբորատոր փորձաքննության տվյալների և ապրանքի ուղեկից փաստաթղթերի պատճենների հետ միասին ներկայացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, իսկ լաբորատոր փորձաքննության տվյալների մեկ (վերջին) օրինակը պահվում է լաբորատորիայում:

 

III. Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման՝ Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի, սպելտայի ԵՎ գարու սերմացուների ներմուծման համար եզրակացություն տալը

 

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը սերմացուների ուղեբեռների ուղեկից փաստաթղթերը և լաբորատոր փորձաքննության տվյալներն ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում տալիս է դրական եզրակացություն (ձևը կցվում է), եթե՝

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 05.06.03 N 682-Ն)

բ) ըստ լաբորատորիայի պաշտոնական տվյալների՝ տվյալ սերմացուի որակի ցուցանիշները համապատասխանում են ընդունված չափանիշներին.

գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 05.06.03 N 682-Ն)

(6-րդ կետը փոփ. 05.06.03 N 682-Ն)

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եզրակացության և լաբորատոր փորձաքննության տվյալների առաջին օրինակը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ՝ ապրանքի մաքսային ձևակերպման համար:

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 05.06.03 N 682-Ն)

 

IV. Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ԵՎ գանձման՝ Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի, սպելտայի ԵՎ գարու սերմացուների ներմուծման ենթակա լինելը որոշելը

 

9. Մաքսային մարմինները սպելտայի և գարու սերմացուները ճանաչում են առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման և գանձման Հայաստանի Հանրապետություն ներմուծման ենթակա, եթե առկա են՝

ա) առաքող երկրի պաշտոնական կազմակերպության կողմից վավերացված՝ սերմացուների (սորտային, սերմային) վկայական (հավաստագիր).

բ) լաբորատոր փորձաքննության մասին արձանագրությունը.

գ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության դրական եզրակացությունը:

(9-րդ կետը փոփ. 05.06.03 N 682-Ն)

10. Մաքսային մարմինները սպելտայի և գարու սերմացուները չեն ճանաչում առանց ավելացված արժեքի հարկի հաշվառման և գանձման՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ենթակա՝ սույն կարգի IV բաժնի 9-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերից յուրաքանչյուրի բացակայության դեպքում:

(10-րդ կետը փոփ. 05.06.03 N 682-Ն)

 

Ձև

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N _____

 

առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման և գանձման՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կարտոֆիլի, սպելտայի և գարու սերմացուների ներմուծման ենթակա լինելու մասին

 

Հայտատու ________________________________________________

_______________________________________________ ի

(անունը, ազգանունը կամ անվանումը, հասցեն)

 

NN
ը/կ

Ծածկագիրը

Սերմացուի
անվանումը

Առաքող
երկիրը

Սերմերի որակի
վկայականի համարը

Սորտը (փոփոխակը)՝
ըստ վկայականի

Բեռան քաշը
(կգ, տոննա)

Սերմացուն
համապատաս-
խանում է 
սահմանված
պահանջներին

1.

070110

Կարտոֆիլ

 

 

 

 

 

2.

100190100

Սպելտա

 

 

 

 

 

3.

100300100

Գարի

 

 

 

 

 

 

Եզրակացություն՝ 

1. Ենթակա է որպես սերմացու ներմուծման:

2. Ենթակա չէ որպես սերմացու ներմուծման:

 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

___________________________

(ստորագրությունը)

___________________________

(անունը, ազգանունը)

 

_____ _____________ 200__ թ.

 

Կ. Տ.